Հայ֊-վրացական թեմատիկ համագործակցությունը տեղի է ունենում 2015 թ․ հոկտեմբերի 1-31։ Այս ընթացքում նախագծի հայ մասնակիցները հոդվածներ կստեղծեն վրացական թեմատիկայով՝ Հայերեն Վիքիպեդիայում, իսկ վրացի խմբագիրները հայկական թեմատիկայով՝ Վրացերեն Վիքիպեդիայում։
Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների նպատակն է այդ ընթացքում հնարավորինս շատ հոդվածներ ստեղծել, բարելավել և ընդլայնել եղածները և այդպիսով հարստացնել Հայերեն Վիքիպեդիան Վրաստանին, նրա մշակույթի և պատմության մասին տվյալներով։
Ուղեցույց
Նախագծի շրջանակներում ստեղծած հոդվածի քննարկման էջում տեղադրեք համապատասխան կաղապարը, որը դուք կգտնեք նախագծի կաղապարներ բաժնում։
Ըստ օրերի բացվող էջերում ստեղծեք ենթավենագիր Ձեր մասնակցային անունով, և այնտեղ տեղադրեք այդ օրվա ստեղծած Ձեր հոդվածները։