«Հովհաննես Թումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հետ է շրջվում 10094904 խմբագրումը, որի հեղինակն է 217.113.13.102 (քննարկում) մասնակիցը
Պիտակներ՝ Հետ շրջել Disambiguation links
(19 intermediate revisions by 13 users not shown)
Տող 2.
{{Այլ/ազգանուն|Թումանյան}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Հովհաննես Թադևոսի Թումանյան (Աշի համար պռոստը Հովո)''' ({{ԱԾ}}), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, [[բալլադ]]ներ, [[պատմվածք]]ներ ու [[հեքիաթ]]ներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ<ref name="encyclopedia.am">{{Cite web |date=2010 |title=Թումանյան Հովհաննես |url=http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1182&sWord=Array |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20201019082057/http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1182&sWord=Array |archive-date=2020 թ․ հոկտեմբերի 19 |accessdate=2012 թ․ հուլիսի 10 |publisher=Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II}}</ref>, կատարել է թարգմանություններ, մշակել է «[[Սասնա ծռեր]]» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ''ամենայն հայոց մեծ բանաստեղծ''<ref name="armenianhouse">{{Cite web |last1=Ջրբաշյան |first1=Ե. |title=Հովհաննես Թումանյանի կենսագրությունը |url=http://armenianhouse.org/tumanyan/bio-en.html |accessdate=2012 թ․ հուլիսի 11 |publisher=armenianhouse.org}}</ref>։
 
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում<ref name="encyclopedia.am" />։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ [[Ստեփանավան]]) նորաբաց երկսեռ դպրոցում<ref name="education">{{Cite web |url=http://toumanian.am/toumanian/html/kens/krtut.html |accessdate=2012 թ․ հուլիսի 11 |titթանգարան}}</ref>։ 1883 թվականից բնակվել է [[Թիֆլիս]]ում։ 1883-1887 թվականներին սովորել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը՝ աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։
Տող 19.
== Ընտանիք և մանկություն ==
=== Նախնիներ ===
Ըստ ավանդության՝ Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ<ref>{{Cite book |author=Զաքարիա Սարկավագ |title=Պատմություն, հատոր 2 |year=1870 |location=Վաղարշապատ |pages=95-98}}</ref><ref>{{Cite book |title=Բազմավեպ, N4 |year=1851 |pages=59-60}}</ref><ref>{{Cite book |last=Մեծուղյանց |first=Մովսես քահանա |title=Խեթուբան գյուղ և Թումանյան-Մամիկոնյանց հայ իշխանազունք |publisher=Արարատ |year=օգոստոս-սեպտեմբեր, 1878 |pages=353}}</ref><ref>{{Cite book |last=Ղրիմեցւոյ |first=Յովհաննու |title=Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ Ս․ Նշանին |publisher=Համազասպ Ոսկեան |year=1965 |location=Վիեննա |pages=112-113}}</ref><ref>{{Cite book |last=Ղաֆադարյան |first=Կարո |title=Հաղբատ․ ճարտարապետական կառուցվածքները և վիմական արձանագրությունները |year=1963 |pages=224 (արձանագրություն N117)}}</ref><ref>{{Cite web |last=Մելիքսեթ-բեկ |first=Լ․ |date=1943 |title=Թումանյանների ծննդաբանությունը Եփրեմ կաթողիկոսի 1813 թվի «կոնդակը» |url=http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/sovetakangrakE/1943(3).pdf |accessdate=2019 թ․ մարտի 3 |website=tert.nla.am |publisher=Սովետական գրականություն, N3, էջ 79-85}}</ref>։ Թումանյանի՝ 1880-90-ական թվականների նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։ 18 տարեկանում բանաստեղծը, տոհմական ավանդությունների ու տարեցների հուշերի հիման վրա, փորձել է գրել իր նախնիների «վարքագրությունը», որը վերնագրել է «Գործք հարանց»։ Ձեռագիրը գտնվում է Թումանյանի ընտանիքի արխիվում։ Ըստ ճյուղագրության՝ պարոն Թուման-Բարխուդար-Մեհրաբ-Հովակիմ-Հովհաննես (աղա)-Ասլան (Տեր-Թադևոս)-Հովհաննես (բանաստեղծը)։
 
Բարխուդարի ծնողներն էին Թումանը և Գեոքչան կամ Գոգչակը, որոնց մասին Թումանյանի «Գործք հարանց»-ում տեղեկություններ չկան։ Ձեռագրում նշվում է, որ Բարխուդարի ծննդյան թվականն անհայտ է{{Ն|Թումանյանի ընտանիքի արխիվում գտնվում է [[Իսահակյան Ավետիք|Իսահակյանի]] ձեռքով կազմված Թումանյանների տոհմացուցակը, որտեղ, որպես Բարխուդարի ծննդյան թվական, նշված է 1700 թվականը։}}։ Հայտնի է, որ նա ամուսնացել է վաղ հասակում, սակայն կնոջ մասին և թե քանի զավակ է ունել{{Ն|«Գործք հարանց»-ի հետ պահվող ճյուղագրության մեջ Թումանյանը նշել է Բարխուդարի երեք որդիներին՝ Մեհրապ, Գոգի, Հարություն և ծանոթագրել՝ «Մնացածներն անհայտ են»։}}, տեղեկություններ ևս չկան։ Բարխուդարի գերեզմանը գտնվում է Դսեղի ներքևի գերեզմանատան՝ եկեղեցու արևմտյան կողմում։
Տող 30.
 
=== Ծնողներ ===
Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), [[Սանահինի վանք]]ում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․{{քաղվածք|Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող<ref name="ինքնակենսագրական գրառումներ"/>։|}}
Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողննախաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում<ref>{{Cite book |title=Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 35, ց․ 1, գ․ 40, թ․ 4}}</ref>։ 1880-ական թվականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են [[Էմին Տեր-Գրիգորյան]]ի «Խեչոյի թուզը» և [[Միքայել Տեր-Գրիգորյան]]ի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները<ref>{{Cite web |date=մարտի 29, 1884, N55 |title=Քրոնիկոն |url=http://tert.nla.am/archive/HGG%20TERT/nor-dar%20tiflis/1884/1884(55).pdf |publisher=Նոր-Դար}}</ref>։
 
Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից<ref>{{Cite book |last=Իսահակյան |first=Ավետիք |title=Երկեր, հատոր 4 |year=1959 |pages=68}}</ref>։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։
Տող 108 ⟶ 109՝
 
=== Առաջին սեր ===
Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է [[s:«Հոգուս հատոր...»|«Հոգուս հատոր»]] բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը<ref>{{Cite journal |last=Գորոդեցկի |first=Սերգեյ |date=1919 |title=Սերգեյ Գորոդեցկու հուշերը Թումանյանի մասին |journal=Закавказское слово |issue=27}}</ref>։
 
=== Կանայք Թումանյանի կյանքում ===
Տող 239 ⟶ 240՝
 
==== Առաջին տպագիր գեղարվեստական գործը ====
Բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակությունից առաջ Թումանյանը «Աղբյուր» մանկական ամսագրի օգոստոս-սեպտեմբեր ամիսների միացյալ համարում (№ 8-9) տպագրում է իր առաջին տպագիր գեղարվեստական երկը՝ «Արև և լուսին» լեգենդը, որի պատմությունը կապված է Ղազարոս Աղայանի անվան հետ։ Իր նամակներում Հովհաննես Թումանյանը Ան․ Աբովյանին պատմում է, որ Ղազարոս Աղայանն այցելելով և ծանոթանալով բանաստեղծի մի շարք ստեղծագործություններին, շատ է հավանում «Արև և լուսին»-ը և պատվիրում այն տանել «Աղբյուր»-ի խմբագրություն, ինչը բանաստեղծը չի կատարում՝ բանաստեղծությունն անհաջող համարելու պատճառով։
 
Ըստ Արամ Առաքելյանի՝ ստեղծագործությունը տպագրելու նախաձեռնողները եղել են ինքը և Գրիգոր Վանցյանը, որոնք ստեղծագործության հեղինակային արտագրությունը տարել են Ղ․ Աղայանին և խնդրել «Աղբյուր»-ի առաջիկա համարում տպագրել։ Արդեն օգոստոսի 27-ի նամակում Թումանյանն Ան․ Աբովյանին հայտնում է «Արև և լուսին»-ի տպագրության մասին, սակայն դժգոհում, որ այն լույս է տեսել որոշակի փոփոխություններով։
Տող 253 ⟶ 254՝
=== Հրապարակախոսություն ===
==== Մուրճ ====
Հովհաննես Թումանյանը 1891 թվականի սկզբներից սկսում է աշխատակցել «Մուրճ» ամսագրին։ Հատկանշական է, որ Թումանյանի և «Մուրճ»-ի գլխավոր խմբագիր Ավետիք Արասխանյանի առաջին հանդիպումը եղել է խմբագրատանը, երբ Թումանյանն իր «Շունն ու կատուն» ստեղծագործությունը բերել էր տպագրելու, սակայն խմբագիրը մերժել էր՝ զարմանալով, թե ինչպես կարող են շունն ու կատուն բանաստեղծության նյութ դառնալ։
 
1893 թվականի նոյեմբերին Թումանյանը հեռանում է «Մուրճ»-ից Արասխանյանի և Փիլիպոս Վարդազարյանի միջև ծագած վեճի հետևանքով։ Փիլիպոս Վարդազարյանը խմբագիր-հրատարակիչ Արասխանյանի ազգականն ու կաշվի գործարանատեր Զարգարյան եղբայրների գործակիցն էր<ref group="Ն">Մինչ այդ 80-ական թվականներին, Վարդազարյանը եղել է շերամի սերմի կոմիսիոներ ({{Cite journal |date=1886 |journal=Մշակ |issue=81, 87, 103}}։)</ref>, որը «Մուրճ»-ին օգնություն է առաջարկում ֆինանսական ծանր պայմանների ժամանակ։ Վարդազարյանը, հանձն առնելով, «Մուրճ»-ի ֆինանսական պատասխանատվությունը, լինելու էր ամսագրի խմբագիր-հրատարակիչը, իսկ Արասխանյանը դառնալու էր գկխավոր աշխատակից և խորհրդատուն։ Հուլիսի 24-ին կայանում է համաձայնություն, որի համաձայն Վարդազարյանը 1892 թվականի հունվարից դառնալու էր «Մուրճ»-ի հրատարակիչը՝ ստանձնելով ֆինանսական բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ Հետագայում նա ձգտում է միջամտել խմբագրական գործերին, փորձում է վերահսկել տպագրվող նյութերը, տպագրել սեփական հոդվածներն առանց խմբագրի հավանության։ 1893 թվականին պայմանագիրը ժամկետից շուտ լուծարվում է, իսկ 1893 թվականի հոկտեմմբերի 16-ին և 18-ին Թումանյանի բնակարանում Արասխանյանն ու Վարդազարյանը հանդիպում են բանակցելու նպատակով<ref>{{Cite journal |last=Արասխանյան |first=Ավետիք |date=1894 |title=Մի ընկերության սկիզբն ու վախճանը |url=http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/murch%20tiflis/1894/1894(2).pdf |journal=Մուրճ |issue=2 |pages=291-307}}</ref>։ Բանակցություններից հաջորդում է Վարդազարյանի հեռացումը «Մուրճ»-ից, որից հետո Թումանյանը թողնում է «Մուրճ»-ը, քանի որ վերջինս Վարդազարյանի հետ ուներ ընկերական-բարեկամական հարաբերություններ։ Վարդազարյանը Թումանյանին օժանդակել էր նրա երկրորդ գրքի տպագրության ժամանակ, իսկ 1893 թվականի աշնանը, իր հրատարակությամբ տպագրում էր «Դաշնակներ» ժողովածուն։ Այս և նաև «Մուրճ»-ի խմբագիրներից դժգոհ լինելն էր<ref>Ա. Արասխանյանի 1895 թվականի ապրիլի 4-ի նամակը Թումանյանին (Թումանյանի ընդհանուր արխիվ)։</ref>, որ Թումանյանը վերը նշված վեճի ժամանակ անցավ Վարդազարյանի կողմը։
 
Թումանյանի աշխատակցությունը Մուրճին տևում է 3 տարի՝ 1891 թվականի փետրվարից մինչև 1893 թվականի հոկտեմբերը։ Այս ընթացքում նա «Մուրճ»-ում տպագրում է «Ա՜խ, ես երանի․․․», «Գութանի երգը», «Երգչի վրեժը», «Է՜յ աստղեր, աստղեր․․․», «Համերգ», «Քրիստոսն անապատում», «Այվազովսկու ծովանկարի առաջ» և այլ բանաստեղծություններ, «Ախթամար» լեգենդը, «Հառաչանք» պոեմից հատվածներ, «Սովի ժամանակ» պատմվածքը, առաջին գրաքննադատական հոդվածը Պետրոս Մոճոռյանի բանաստեղծությունների մասին։
 
==== Հորիզոն ====
Տող 557 ⟶ 558՝
 
== Արտաքին հղումներ ==
* [https://grqaser.org/am/listing/index/sCategory/22?f=199&p=2 Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների աուդիոտարբերակները]
* [http://www.armenianhouse.org/tumanyan/tumanyan-am.html ArmenianHouse.org Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները]
* [http://www.toumanian.am/ Հովհաննես Թումանյանի թանգարան]