Էդ Օ'Բրայեն
Էդվարդ Ջոն Օ’Բրայեն (անգլ.՝ Edward John O'Brien, ապրիլի 15, 1968[1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ բրիտանացի երաժիշտ, Radiohead խմբի կիթառահարը։ Բացի այդ, Օ’Բրայենը Radiohead խմբի մշտական բեք-վոկալիստն է, ինչպես համերգներում, այնպես էլ ստուդիայում։ Rolling Stone ամսագիրը նրան է հատկացրել բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառիստների ցանկի 59-րդ հորիզոնականը[3]։
Էդ Օ'Բրայեն | |
---|---|
Էդ Օ՛Բրայենը համերգի ժամանակ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ed O'Brien |
Ի ծնե անուն | անգլ.՝ Edward John O'Brien |
Նաև հայտնի է որպես | EOB |
Ծնվել է | ապրիլի 15, 1968[1] (56 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, արտ ռոք, ինդի ռոք և Էլեկտրոնային[2] |
Մասնագիտություն | կիթառահար, պորկուսիոնիստ, երգերի հեղինակ և երաժիշտ |
Գործիքներ | կիթառ[2] և վոկալ[2] |
Լեյբլ | XL Recordings |
Կրթություն | Abingdon School? |
Անդամակցություն | Ռադիոհեդ |
Կայք | radiohead.com |
Ed O'Brien Վիքիպահեստում |
Դերը Ռադիոհեդի կազմում
խմբագրելԲացի կիթառ նվագելը Օ’Բրայենը կարևոր դեր է խաղում տարբեր էլեկտրոնային էֆֆեկտների ստացման գործում, ինչը Radiohead խմբի երգերում կարևորագույն դեր է խաղում (օրինակ, «միջամտությունները», որոնցով ավարտվում է «Karma Police» երգը)։ Օ’Բրայենը նաև հարվածայինների վրա նվագելու դասեր է ստացել, ինչը կարելի է լսել «There There» երգում (ալբոմ՝ Hail to the Thief)։ Երբ սոլո-կիթառիստ Ջոննի Գրինվուդը նվագում է որևէ այլ գործիքի վրա Օ’Բրայենը կատարում է նաև նրա ֆունկցիաները։
Այլ
խմբագրել1999 թվականին Օ’Բրայենը մասնակցել է հեռուստատեսային BBC Eureka Street մինի-սերիալի սաունդթրեքի ձայնագրմանը։ 2003 թվականին նա նվագել է բրիտանական ալտերնատիվ Asian Dub Foundation խմբի Enemy of the Enemy ալբոմի երեք երգերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Montreux Jazz Festival Database
- ↑ «Rolling Stone | Music News, Videos, Photos, Artists, Playlists and More». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Օ'Բրայեն» հոդվածին։ |