Հիրոսի Յոսիկավա
Հիրոսի Յոսիկավա (ճապ.՝ 吉川 洋, անգլ.՝ Yoshikawa Hiroshi, հունիսի 30, 1951, Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի տնտեսագետ, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր։ Ճապոնական տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ (2002—2003 թթ.)։
Հիրոսի Յոսիկավա ճապ.՝ 吉川洋 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1951 (73 տարեկան) Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Տոկիոյի համալսարան և Օսակայի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Ալմա մատեր | Եյլի համալսարան և Տոկիոյի համալսարան |
Գիտական ղեկավար | Ջեյմս Թոբին |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀիրոսին 1970 թվականին ավարտել է միջնական դպրոցը։
1974 թվականին Տոկիոյի համալսարանի բակալավրի աստիճան է ստացել, իսկ 1978 թվականին դոկտորի աստիճան է ստացել Յեյլի համալսարանում[1]։
Դասավանդման գործունեություն է սկսել դոցենտի կարգավիճակով Օլբանի համալսարանում (Նյու Յորքի պետական համալսարան) 1978-1982 թվականների ընթացքում։ Ապա աշխատել է որպես Օսակայի համալսարանի Սոցիալական և տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի դոցենտ (1982—1988 թթ.)։ 1988—1993 թվականների ընթացքում եղել է դոցենտ, իսկ սկսած 1993 թվականից՝ եղել է Տոկիոյի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր։ Զուգահեռաբար 1991 թվականին դասախոսություններ է կարդացել Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջում, իսկ 1995 թվականին եղել է Սիենայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի հրավիրյալ հետազոտող[1]։
Ներկայումս Հիրոսին[1].
- սկսած 2001 թվականից՝ Ճապոնիայի կառավարության Նախարարների խորհրդի տնտեսական և հարկային քաղաքականության խորհրդի անդամ է։
- սկսած 1196 թվականից՝ Տոկիոյի համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է, իսկ 2009 թվականից՝ տնօրեն։
- սկսած 2002 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ճապոնիայի տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։
Հիմնական գաղափարներ
խմբագրելՀիրոսին նշում է, որ Ճապոնիայի ստագնացիայի պատճառը դեֆլյացիան է, որը, իր հերթին, առաջանում է աշխատավարձի վճարման լճացում, և այդ կերպ հարկավոր է երկրում աշխատավարձի մակարդակը բարձրացնել[2]՝ հաստատելով, որ տնտեսական աճը խթանելու համար նման գործիքը, ինչպես Ճապոնիայի ԿԲ տոկոսադրույքի նվազեցումն է, չի աշխատում, քանի որ տոկոսադրույքը ստորին մակարդակում է, այդկերպ՝ մնում է միակ արդի գործիքը՝ աշխատավարձի մակարդակը։ Հիրոսին հայտնաբերել է, որ աշխատավարձի ընթացիկ մակարդակը գտնվում է ստորին մակարդակում, քանի որ 1997/98 թվականների ճգնաժամից հետո որոշում ընդունվեց (շնորհիվ արհմիությունների), որ աշխատանքից ազատումներից խուսափելու համար հարկավոր է նվազեցնել աշխատավարձի ընդհանուր մակարդակը, ինչը դեֆլյացիայի արատավոր պարբերաշրջան է։ Նշում է, որ վերջին ժամանակներում ճապոնացիների մենթալիտետը փոփոխվել է նորարարականից դեպի պահպանողական։ Առաջին տեղում անվտանգությունն է, ինչի հետ կապված՝ տեխնոլոգիական նորարարությունները չեն կիրառվում։ Ավելին՝ Ճապոնիայի բնակչությունը ծերանում է։ Առկա է էներգոռեսուրսների անբավարարություն։ Բնակչության ծերացման հետ կապված՝ առաջարկում է օգտագործել նոր ապրանքների ստեղծման և ծառայությունների մատուցման հնարավորություններ բնակչության բժշկական և սոցիալական օգնության ոլորտում[3]։
Հիրոսին Աոկի-Յոսիկավա մոդելի համահեղինակն է[4], որը նմանակում է աշխատանքի արտադրողականության դիտարկվող բաշխումը՝ կապված ամբողջական պահանջարկի հետ։ Երբ ամբողջական պահանջարկը աճում է, ավելի շատ մարդիկ են ընկերություններում աշխատում բարձր արտադրողականությամբ, այդ կերպ գործազրկության մակարդակը նվազում է, ինչը համապատասխանում է Արդյունավետ պահանաջարկի քեյնսյան սկզբունքի միկրո-հիմնավորմանը[5]։
Հիրոսին կարգավորում է Էնգելի օրենքը, հաստատելով, որ պահանջարկի հագեցվածությունը տեղի է ունենում ոչ միայն սննդամթերքի եկամտի աճի չափով, այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքներով, ինչը համարվում է տնտեսական աճի էական սահմանափակում, աճի սահմանափակման մեկ այլ գործոն է հասարակության անդամների անհավասար եկամուտները, որ գնահատվում է Ջինիի գործակցով[6]։ Հիրոսին իր աշխատանքներում ապացուցում է, որ սպառողական գների և դրամական զանգվածի միջև կոռելյացիա գոյություն չունի։ Դեֆլյացիայի դեմ պայքարը դրամական զանգվածի միջոցով բարդ է[7]։
Մրցանակներ
խմբագրելՀիրոսիի աշխատանքը մեկ անգամ չէ, որ բարձր գնահատականների է արժանացել[8].
- 1984՝ Նիկեյ մրցանակ «Նիհոն քեյձայ սիմբուն» թերթի կողմից տնտեսագիտական «Macroeconomics», (in Japanese) Tokyo: The University of Tokyo Press, 1984 գրքի համար։
- 1984՝ Սանտորի մրցանակ։
- 1993՝ «Մայնիտի սիմբուն? թերթի մրցանակը լավագույն տնտեսագետին։
- 1999՝ Գիտության և հետազոտությունների ազգային ֆոնդի մրցանակ։
- 2000՝ «Յոմիուրի սիմբուն» թերթի մրցանակ։
- 2002՝ The Bank of Tokyo-Mitsubishi UFJ մրցանակ Նյու Յորքի համալսարանի կողմից «Reconstructing Macroeconomics» գրքի համար։
- 2010՝ Պատվո շքանշան՝ մանուշակագույն ժապավենով։
Մատենագրություն
խմբագրել- Yoshikawa H. On the «q» Theory of Investment Արխիվացված 2011-12-16 Wayback Machine//American Economic Review, 70(4), September 1980
- Yoshikawa H. Alternative Monetary Policies and Stability in a Stochastic Keynesian Model// International Economic Review, 22(3), October 1981
- Yoshikawa H. On the Firms Short-run Quantity Adjustment: «q» Theory of Goods in Process// Economica, 49(195), August 1982
- Yoshikawa H. Demand-Supply Constraints and Inventory Stock in Macroeconomic Analysis// Economic Studies Quarterly,35(3), December 1984
- Yoshikawa H., Ueda K. Financial Volatility and the q Theory of Investment// Economica, 53(209), February 1986
- Yoshikawa H., Ohtake F. Postwar Business Cycles in Japan: A Quest for the Right Explanation// Journal of Japanese and International Economies, 1(4), December 1987
- Yoshikawa H., Ohtake F. An Analysis of Female Labor Supply, Housing Demand and the Saving Rate in Japan// European Economic Review, 33, 1989
- Yoshikawa H. On the Equilibrium Yen Dollar Rate// American Economic Review, 80(3), June 1990
- Yoshikawa H. High Economic Growth and Its End in Japan: An Explanation by a Model of Demand-led Growth // The Structure of the Japanese Economy /ed. Okabe M., London: Macmillan, 1995
- Yoshikawa H., Iwami T., Okazaki T. The Great Depression in Japan: Why Was It So Short?//Business Cycles since 1820: New International Perspectives from Historical Evidence/ ed. Dick T., Cheltenham: Edward Elgar, 1998
- Yoshikawa H., Motonishi T. Causes of the Long Stagnation of Japan during the 1990’s: Financial or Real?// NBER, WP № 7351, 1999
- Yoshikawa H., Di Matteo Economic Growth: The Italian and Japanese Experiences// Economic Systems, 1999, 23(11)
- Yoshikawa H. Technical Progress and the Growth of the Japanese Economy- Past and Future// Oxford Review of Economic Policy, 2000.Vol.16, No.2, p. 34-45
- Yoshikawa H. La Politique Economique Face A La Stagnation De L’Economie// Economie internationale, 2000. 84-4, p. 13-34
- Yoshikawa H. Growth and Fluctuations: The Post-war Japanese Experience//Cycles, Growth and Structural Change: Theories and Empirical Evidence/ L. f. Punzo ed., London and New York: Routledge, 2001. p. 27-46
- Yoshikawa H., Aoki M. Demand Saturation — Creation and Economic Growth//Journal of Economic Behavior and Organization 48, 2002. p. 127-154
- Yoshikawa H. The Role of Demand in Macroeconomics// Japanese Economic Review, 2003.Vol. 54, No. 1, p. 1-27
- Yoshikawa H., Aoki M. Reconstructing Macroeconomics. Cambridge University Press, Cambridge UK, 2007
- Yoshikawa H., Aoki M. The Nature of Equilibrium in Macroeconomics: A Critique of Equilibrium Search Theory// RIETI, DP № 2008-37, 2008
- Yoshikawa H. A New Micro-Foundation for Keynesian Economics// RIETI, DP Series 12-E-025, April 2012
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Сайт RIETI Yoshikawa Hiroshi.
- ↑ The Wall Street Journal Behind Abe’s Wage Push: Dueling Economists. — 2014.
- ↑ Эксперт онлайн Труд в помощь экономике. — 2014.
- ↑ Scalas E.,Garibaldi U. A Note on Aoki-Yoshikawa Model. — 2008. — № 38.
- ↑ Hiiroshii Yoshiikawa Stochastiic Macro-equiilliibriium and Miicrofoundatiions for the Keynesiian Economiics. — 2012. — С. 1.
- ↑ Yoshikawa H. Keynote Speech: Prof. Hiroshi Yoshikawa (University of Tokyo). — 2010.
- ↑ Yoshikawa H., Aoyama H., Fujiwara Y., Iyetomi H. Deflation and money // VOX CEPR's Policy Portal. — 2015.
- ↑ The Faculty of Economics at the University of Tokyo Hiiroshii Yoshiikawa. Архивировано из первоисточника 14 Հունիսի 2015.