Ջալալ Ալիև
Ջալալ Ալիրզա օկլի Ալիև (ադրբ.՝ Cəlal Əlirza oğlu Əliyev, հունիսի 30, 1928, Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 2016, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի գիտնական, պետական և քաղաքական գործիչ, պրոֆեսոր, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[1], Ադրբեջանի Միլլի Մեջլիսի անդամ[2]։
Ջալալ Ալիև | |
Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
---|---|
Կրթություն՝ | Բաքվի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, կենսաբան և գենետիկ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 30, 1928 |
Ծննդավայր | Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հունվարի 31, 2016 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջան |
Թաղված | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՋալալ Ալիևը ծնվել է Նախիջևանում՝ բազմանդամ ընտանիքում։ Նա Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբայրն է։ Նրա երկու եղբայրները՝ Հասան Ալիևը և Ագիլ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ էին։ 1944 թվականին ավարտել է Նախիջևանի ուսուցիչների ինստիտուտի բնական գիտությունների ֆակուլտետը, իսկ 1951 թվականին՝ Ադրբեջանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1976 թվականին ընտրվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1980 թվականին՝ լիիրավ անդամ։ Երեք անգամ (1995, 2000 և 2005 թվականներին) ընտրվել է ԱՀ Միլլի մեջլիսի պատգամավոր[3]։
Նա Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի, Ուկրաինայի ագրարային գիտությունների ակադեմիայի և Բելառուսի Հանրապետության ագրարային գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ էր։
Նա նաև ակտիվորեն զբաղվել է քաղաքական գործունեությամբ։
Ավելի քան 500 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 գրքի և 20 մենագրության հեղինակ է։ Եվս 340 գիտական աշխատանք լույս է տեսել արտերկրում։
Ջալալ Ալիևը մահացել է 2016 թվականի հունվարի 31-ին Բաքվում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jalal Alirza oglu Aliyev AZERBAIJAN NATIONAL ACADEMY OF SCIENCES
- ↑ Cəlal Əliyev
- ↑ Ջալալ Ալիրզա օկլի Ալիև
- ↑ «Скончался Джалал Алиев». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.