Հայերեն

«ստանալ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ ստանալ

վանկեր՝ (ը)ս•տա•նալ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ *stā- «կանգնել, դնել, կանգնեցնել» արմատից. հմմտ. հին հնդկերեն tisthati «կանգնել, ոտքի վրա մնալ», լատիներեն stō «կանգնել», լիտվերեն stataū «զետեղել»։

Բայ

  1. վերցնել, ընդունել որևէ բան, առնել ◆ Նվեր՝ աշխատավարձ՝ հեռագիր՝ դրամ ստանալ:
  2. արժանանալ, իբրև շնորհ՝ պարգև ընկալել՝ իրենը համարել՝ դարձնել ◆ Շքանշան՝ մեդալ՝ մրցանակ ստանալ:
  3. ձեռք բերել, արժանանալ ◆ Թեկնածուի՝ դոկտորի կոչում ստանալ: ◆ Դիպլոմ՝ բժշկի որակավորում ստանալ:
  4. ի կատար ածելու համար ընդունել՝ վերցնել՝ ստանձնել ◆ Պատվեր՝ առաջադրանք ստանալ:
  5. որևէ հատկանիշ՝ հատկություն՝ տեսք ընդունել՝ յուրացնել ◆ Որքան մոտենում Էր, այնքան աճում Էր նա, այնքան սոսկալի ձև էր ստանում: (Րաֆֆի)
  6. մշակելով արդյունահանել՝ արտադրել՝ հայթայթել, մշակությամբ ձեռք բերել ◆ Նավթից բենզին ստանալ:
  7. աշխատանքով՝ մշակելով արդյունք ձեռք բերել, իբրև աշխատանքի հետևանք ունենալ՝ հայթայթել ◆ Մենք այնտեղից հազիվ թե բերք ստանանք: (Նաիրի Զարյան)
  8. որևէ կարգի հաղորդում՝ տեղեկություն ձեռք բերել ◆ Լուր՝ տեղեկություն՝ իրազեկում ստանալ:
  9. որոնելով՝ հետազոտելով՝ ուսումնասիրելով որևէ բան քաղել՝ ձեռք բերել ◆ Մեր հնագետները նոր տվյալներ են ստացել հին Հայաստանի մշակույթի վերաբերյալ։
  10. վաստակել, ըստ արժանվույն ձեռք բերել՝ յուրացնել ◆ Գնա՛, իմ որդյակ, աշխարհը անցի՛ր, փառավոր անուն Մեծի դու ստացիր: Ռափայել Պատկանյան
  11. իբրև վարձատրություն ունենալ, վարձատրվել, շահել ◆ Ես չկարողացա ստուգել, թե ինչքան են ստանում զուռնաչին ու դհոլչին։ (Ակսել Բակունց)
  12. ժառանգել, իբրև ժառանգություն ձեռք բերել՝ ունենալ ◆ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Հովհաննես Թումանյան
  13. բաժանորդագրված լինել, աժանորդագրությամբ իրեն վերապահել՝ ձեռք բերել ◆ - Դուք ստանու՞մ եք այդ թերթը։ (Նար-Դոս)
  14. որևէ բան քաղել՝ վայելել ◆ Հաճույք՝ բավականություն ստանալ:
  15. որևէ բանի ենթարկվել, որևէ բան կրել ◆ Նկատողություն՝ հանդիմանություն ստանալ:
  16. որևէ հիվանդությամբ վարակվել՝ հիվանդանալ, որևէ հիվանդություն ձեռք բերել ◆ Խենթերը ամենից ավելի ծյուրախտ են ստանում: (Վահրամ Փափազյան)
  17. որևէ բանի հանգել, որևէ արդյունքի՝ հետևանքի հասնել ◆ Այդքան զրպարտություններ գրեցիր, ի՞նչ ստացար:
  18. վերացական գոյականների հետ նշանակում է գոյականի արտահայտած գործողությանը ենթարկվել կամ վիճակի մեջ գտնվել ◆ Կիրառություն ստանալ - կիրառվել, գործադրություն ստանալ - գործադրվել, մահ ստանալ - մեռնել և այլն։

Հոմանիշներ

խմբագրել
  1. առնել, վերցնել, ընդունել, վերառնել (հնց․), ձեռ բերել
  2. արժանանալ
  3. վերցնել, ստանձնել
  4. ընդուել, յուրացնել
  5. արտադրել, արդյունահանել
  6. վաստակել, յուրացնել
  7. վարձատրել
  8. ժառանգել
  9. վայելել, քաղել
  10. հանգել, հասնել

Արտահայտություններ

խմբագրել


Աղբյուրներ

խմբագրել