Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ախտ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ Հայերեն բառ։

Գոյական

  1. հիվանդություն ◆ Ինքն ալ… հանկարծակի սրտի կաթվածեն, ժառանգական ախտեն մեռավ։ (Գրիգոր Զոհրապ)
  2. մասնավորապես՝ խրոնիկական հյուծող հիվանդություն
  3. վարակիչ և համաճարակային հիվանդություն՝ ցավ ◆ Մի ախտ հանկարծ կոտորում է նրա անասունը։ Հովհաննես Թումանյան
  4. Ախալցխա, Կիլիկիա, Զեյթուն՝ (փխբ․) ֆիզիկապես և բարոյապես վնասակար սովորություն, մոլություն, բարոյական պակասություն ◆ Մեր բոլոր ախտերը ցույց տուր աշխարհին։ Հովհաննես Հովհաննիսյան ◆ Խաբել մտերիմ ընկերոջ և նրա պատվի գնով հաճույք վայելել - ահա ինչումն էր բուն ախտը Սմբատի հայացքներով։ (Շիրվանզադե)
  5. մոլության փոխարկված փափագ՝ ցանկություն
  6. անբնական սեռական հակում
  7. (փխբ․) բուռն կիրք ◆ Նա… անպատվել է այդ մաքուր զգացումը, անասնական ախտը սիրո տեղ շռայլելով։ (Շիրվանզադե)
  8. Կիլիկիա, Զեյթուն՝ վեներական հիվանդություն
  9. Արարատյան, Վան, Նոր Նախիջևան՝ տե՛ս ահտ

Հոմանիշներ

խմբագրել
  1. հիվանդություն, տկարություն, անառողջություն, վատառողջություն, ապառողջություն, ցավ, ախտաժետություն (հզվդ․), խոթություն (հնց․), հիվանդկախություն (ժղ․)
  2. մոլուցք, մոլություն, կիրք, հրայրք

Արտահայտություններ

խմբագրել
  1. ախտ անել - ուխտել, երդվել ◆ Սոսը, ղորթ ա, ջահել էր, համա ախտ արեց, որ ինքն էլ ծոմ կենա։ (Պերճ Պռոշյան) ◆ Կնիկմարթիքը… ախտ արել էին Սըփ Կեվորքին, օր ճաշակվեն։ (Խաթաբալա)

Թարգմանություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել