«Սարգոն II»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
No edit summary |
||
(3 intermediate revisions by 2 users not shown) | |||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Միապետ|ծնունդ=մ.թ.ա. մոտ |
{{Տեղեկաքարտ Միապետ|ծնունդ=մ.թ.ա. մոտ 767}} |
||
'''Սարգոն II''' (ասուր․ Շարրուքին՝ «օրինական արքա»), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 722-705 թթ.։ Գահ է բարձրացել ավագ եղբորը՝ Սալմանասար 5-րդին դավադրաբար գահընկեց անելուց հետո։ |
'''Սարգոն II''' (ասուր․ Շարրուքին՝ «օրինական արքա»), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 722-705 թթ.։ Գահ է բարձրացել ավագ եղբորը՝ Սալմանասար 5-րդին դավադրաբար գահընկեց անելուց հետո։ |
||
Իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է [[Ասորեստան]]ի, Բաբելոնիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և [[Բաբելոն]]ի արտոնությունները, իր կողմն է գրավել քրմական և առևտրական դասին։ Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թիգլատպալասար |
Իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է [[Ասորեստան]]ի, Բաբելոնիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և [[Բաբելոն]]ի արտոնությունները, իր կողմն է գրավել քրմական և առևտրական դասին։ Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թիգլատպալասար III նվաճողական քաղաքականությունը։ 721 թ-ին գրավել է դեռևս Սալմանասար V ժամանակ պաշարված Սամարիան՝ Իսրայելի մայրաքաղաքը, 720 թ-ին՝ Ռաֆիա քաղաքը (Գազայից հարավ) և պարտության մատնել նրան դաշնակցած եգիպտական զորքին, 719 թ-ին հաղթել է Կարքեմիշի թագավորին։ |
||
Սարգոն II մանրակրկիտ նախապատրաստվել է Ասորեստանի գլխավոր թշնամու՝ [[Ուրարտու]]ի դեմ պատերազմին, կենտրոնական իշխանության դեմ է հրահրել Ուրարտուի տարբեր մարզերի կառավարիչներին։ Մ․թ․ա․ 714 թ. Սարգոն II մտել է Մանա, ապա [[Ուրմիա]] լճի |
Սարգոն II մանրակրկիտ նախապատրաստվել է Ասորեստանի գլխավոր թշնամու՝ [[Ուրարտու]]ի դեմ պատերազմին, կենտրոնական իշխանության դեմ է հրահրել Ուրարտուի տարբեր մարզերի կառավարիչներին։ Մ․թ․ա․ 714 թ. Սարգոն II մտել է Մանա, ապա [[Ուրմիա]] լճի հյուսիս-արևելյան կողմից ներխուժել [[Ուրարտու]]ի կենտրոնական շրջաններ, գրավել և ավերել է մի շարք քաղաքներ։ Ասորեստան վերադառնալու ժամանակ մի ընտիր գնդով անսպասելի հարձակվել է Ուրարտուի կրոնական կենտրոն [[Մուսասիր]]ի (Մուծածիր) վրա, գրավել և թալանել է այն, տարել հսկայական հարստություն՝ ոսկե, պղնձե, արծաթե բազմաթիվ իրեր, արձաններ, այդ թվում՝ ուրարտական դիցարանի գլխավոր աստված [[Խալդի]]ի և նրա կին [[Բագմաշտու]]ի (Վարուբանի) պղնձաձույլ արձանները։ Սարգոն II խոչընդոտել է Ուրարտուի և [[Փռյուգիա]]յի դաշինքին՝ արևմուտքում և Էլամի ու Բաբելոնի դաշինքին՝ արևելքում։ Գրավել է [[Մարաստան]]ի մի շարք շրջաններ։ Մ․թ․ա․ 712-707 թթ. ընթացքում Սարգոն IIկառուցել է տվել նոր մայրաքաղաք Դուր-Շարրուքինը (այժմյան Խորսաբադը), այն բնակեցրել տարբեր երկրներից գերեվարած բնակիչներով և արքունիքը Քալախից տեղափոխել այնտեղ։ Սպանվել է արշավանքի ժամանակ։ |
||
== Արտաքին հղումներ == |
|||
*[https://azg.am/war/սարգոն-ii-ը-մ-թ-ա-722-705թագավորը-և-հայաստանը/ Սարգոն II (մ.թ.ա. 722-705) թագավորը և Հայաստանը] |
|||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=219}} |
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=219}} |
||
Ընթացիկ տարբերակը 18:49, 14 Հոկտեմբերի 2023-ի դրությամբ
Սարգոն II | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. մոտ 767 |
Ծննդավայր | Նիմրուդ, Նինվեի մարզ |
Մահացել է՝ | մ. թ. ա. 705 |
Երկիր | Ասորեստան և Բաբելոն |
Տոհմ | Սարգոնների հարստություն |
գերիշխան | |
Հայր | Թիգլաթպալասար III |
Երեխաներ | Սինաքերիբ |
Սարգոն II (ասուր․ Շարրուքին՝ «օրինական արքա»), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 722-705 թթ.։ Գահ է բարձրացել ավագ եղբորը՝ Սալմանասար 5-րդին դավադրաբար գահընկեց անելուց հետո։
Իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է Ասորեստանի, Բաբելոնիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները, իր կողմն է գրավել քրմական և առևտրական դասին։ Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թիգլատպալասար III նվաճողական քաղաքականությունը։ 721 թ-ին գրավել է դեռևս Սալմանասար V ժամանակ պաշարված Սամարիան՝ Իսրայելի մայրաքաղաքը, 720 թ-ին՝ Ռաֆիա քաղաքը (Գազայից հարավ) և պարտության մատնել նրան դաշնակցած եգիպտական զորքին, 719 թ-ին հաղթել է Կարքեմիշի թագավորին։
Սարգոն II մանրակրկիտ նախապատրաստվել է Ասորեստանի գլխավոր թշնամու՝ Ուրարտուի դեմ պատերազմին, կենտրոնական իշխանության դեմ է հրահրել Ուրարտուի տարբեր մարզերի կառավարիչներին։ Մ․թ․ա․ 714 թ. Սարգոն II մտել է Մանա, ապա Ուրմիա լճի հյուսիս-արևելյան կողմից ներխուժել Ուրարտուի կենտրոնական շրջաններ, գրավել և ավերել է մի շարք քաղաքներ։ Ասորեստան վերադառնալու ժամանակ մի ընտիր գնդով անսպասելի հարձակվել է Ուրարտուի կրոնական կենտրոն Մուսասիրի (Մուծածիր) վրա, գրավել և թալանել է այն, տարել հսկայական հարստություն՝ ոսկե, պղնձե, արծաթե բազմաթիվ իրեր, արձաններ, այդ թվում՝ ուրարտական դիցարանի գլխավոր աստված Խալդիի և նրա կին Բագմաշտուի (Վարուբանի) պղնձաձույլ արձանները։ Սարգոն II խոչընդոտել է Ուրարտուի և Փռյուգիայի դաշինքին՝ արևմուտքում և Էլամի ու Բաբելոնի դաշինքին՝ արևելքում։ Գրավել է Մարաստանի մի շարք շրջաններ։ Մ․թ․ա․ 712-707 թթ. ընթացքում Սարգոն IIկառուցել է տվել նոր մայրաքաղաք Դուր-Շարրուքինը (այժմյան Խորսաբադը), այն բնակեցրել տարբեր երկրներից գերեվարած բնակիչներով և արքունիքը Քալախից տեղափոխել այնտեղ։ Սպանվել է արշավանքի ժամանակ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգոն II» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 219)։ |