Jump to content

«Մանոլո Խիմենես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
catSuggest-ով +Սևիլյայի ֆուտբոլիստներ, Ռեալ Սարագոսայի ֆուտբոլային մարզիչներ, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ, Իսպանացի ֆուտբոլիստներ, Ֆուտբոլի պաշտպաններ, Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ, Լա Լիգայի ֆուտբոլիստներ, Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ, Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ, Ֆուտբոլային մարզիչներ, Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
Տող 37. Տող 37.
[[Կատեգորիա:Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Իսպանացի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Իսպանացի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Ֆուտբոլի պաշտպաններ]]
[[Կատեգորիա:Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Լա Լիգայի ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Լա Լիգայի ֆուտբոլիստներ]]

15:32, 12 Հուլիսի 2024-ի տարբերակ

Մանոլո Խիմենես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1964(1964-01-26)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Արաալ, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան

Մանուել (Մանոլո) Խիմենես Խիմենես (իսպ.՝ Manuel "Manolo" Jiménez Jiménez, հունվարի 26, 1964(1964-01-26)[1][2], Արաալ, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան, մարզիչ։

Խաղային կարիերա

Մանուել Խիմենեսը «Սևիլյա» ակումբի սան է։ 1984 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում։ Նրա խաղը հետաքրքրություն է առաջացրել Իսպանիայի հավաքականի կողմից, որի կազմում նա իր նորամուտը նշել է 1988 թվականին: 1990 թվականին Խիմենեսը Իտալիայում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ «Սևիլիայի» կազմում Խիմենեսն անցկացրել է 14 մրցաշրջան՝ խաղալով Իսպանիայի առաջնության 344, Իսպանիայի գավաթի 44 և ՈՒԵՖԱ գավաթի 4 հանդիպումներում: Իսպանիայի հավաքականի կազմում Խիմենեսն անցկացրել է 15 հանդիպում։ «Սևիլիայից» հեռանալուց հետո Խիմենեսը տեղափոխվել է «Ռեալ Խաեն», որտեղ ավարտել է կարիերան 1998 թվականին:

Մարզչական կարիերա

2007 թվականից մինչև 2010 թվականի մարտը եղել է իսպանական Պրիմերայում հանդես եկող «Սևիլիա» ակումբի գլխավոր մարզիչը:

2010 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է հունական ԱԵԿ ակումբի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով[3][4][5]։ Թիմի հետ հաղթել է Հունաստանի գավաթը, որը դարձել է թիմի առաջին գավաթը 9 տարվա ընթացքում[6]։

2012 թվականի հունվարի 1-ին գլխավորել է «Սարագոսա» ակումբը[7]։

2013-2015 թվականներին եղել է «Էր-Ռայանի» գլխավոր մարզիչը:

2017-2018 թվականներին ղեկավարել է ԱԵԿ-ը ։

2018 թվականի մայիսի 26-ին զբաղեցրել է իսպանական «Լաս-Պալմաս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը[8]։

Ձեռքբերումներ

Որպես մարզիչ

  • Տերսերայի հաղթող՝ 2000/01
  • Սեգունդա Բ-ի հաղթող՝ 2004/05, 2006/07
  • Հունաստանի գավաթակիր՝ 2011
  • Քաթարի Առաջին լիգայի հաղթող՝ 2014/15
  • Հունաստանի Սուպերլիգայի հաղթող՝ 2017/18

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.fifa.com/fifa-tournaments/players-coaches/people=174641/index.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Jiménez neuer AEK-Trainer» (գերմաներեն). transfermarkt.de. 2010-10-07. Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին. Վերցված է 2010-10-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Manolo Jiménez dirigirá al AEK Atenas» (իսպաներեն). Marca.com. 2010-10-07. Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին. Վերցված է 2010-10-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Ανακοίνωση» (հունարեն). AEK FC. 2010-10-09. Արխիվացված է օրիգինալից 2010-10-12-ին. Վերցված է 2010-10-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Хименес: приехал в Грецию, чтобы выигрывать титулы». Արխիվացված օրիգինալից 2017-02-05-ին. Վերցված է 2012-01-01-ին.
  7. «Главным тренером «Сарагосы» стал Хименес». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-01-01-ին.
  8. «Маноло Хименес возглавил «Лас-Пальмас»». Արխիվացված օրիգինալից 2018-05-26-ին. Վերցված է 2018-05-26-ին.

Արտաքին հղումներ