Jump to content

«Tiffany & Co.»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
Տող 71. Տող 71.
[[Ավստրալիա]]յում Tiffany & Co. ֆիրմային խանութը գտնվում է [[Մելբուրն]]ում, Քոլինզ սթրիթում: Այլ բաժիններ կարելի է գտնել ''Chadstone-ում'', [[Սիդնեյ]]ում, Վեսթֆիլդ արվարձանում<ref name="tiffany_bondi_juction">{{cite web |url=http://www.westfield.com.au/bondijunction/stores/tiffany-and-co/50213 |title=Tiffany Store at Bondi Juction, Westfield |accessdate=2015-12-05 |archiveurl=https://archive.is/20151204223859/https://www.westfield.com.au/bondijunction/stores/all-stores/tiffany-and-co/50213 |archivedate=2015-12-04 |lang=en }}</ref>:
[[Ավստրալիա]]յում Tiffany & Co. ֆիրմային խանութը գտնվում է [[Մելբուրն]]ում, Քոլինզ սթրիթում: Այլ բաժիններ կարելի է գտնել ''Chadstone-ում'', [[Սիդնեյ]]ում, Վեսթֆիլդ արվարձանում<ref name="tiffany_bondi_juction">{{cite web |url=http://www.westfield.com.au/bondijunction/stores/tiffany-and-co/50213 |title=Tiffany Store at Bondi Juction, Westfield |accessdate=2015-12-05 |archiveurl=https://archive.is/20151204223859/https://www.westfield.com.au/bondijunction/stores/all-stores/tiffany-and-co/50213 |archivedate=2015-12-04 |lang=en }}</ref>:
2001 թվականի մարտի 8-ին Tiffany & Co.-ն բացել իր առաջին լատինոամերիկյան խանութը [[Բրազիլիա]]յի [[Սան Պաուլո]] քաղաքում, որը գտնվում է «Iguatemi» առևտրի կենտրոնում<ref>{{cite web |url=http://www.estadao.com.br/arquivo/arteelazer/2001/not20010509p4667.htm |title=Tiffany abre em SP primeira filial na América Latina |publisher=Estadão |date=9 мая 2001 |accessdate=2015-12-05 |archiveurl=https://archive.is/20151204223859/https://www.westfield.com.au/bondijunction/stores/all-stores/tiffany-and-co/50213 |archivedate=2015-12-04 }}</ref>: Նույն քաղաքում երկրորդ խանութը բացվել է 2003 թվականի հոկտեմբերի 20-ին<ref>{{cite web |url=http://www.terra.com.br/istoegente/222/entrevista/index.htm |title=Quem entra na Tiffany acaba se apaixonando |publisher=Terra |author=James E. Quinn |accessdate=2015-12-05 |lang=en |archiveurl=https://archive.is/20120911065831/http://www.terra.com.br/istoegente/222/entrevista/index.htm |archivedate=2012-09-11 }}</ref>, Օսկար Ֆրեյրե հայտնի փողոցից ոչ շատ հեռու:
2001 թվականի մարտի 8-ին Tiffany & Co.-ն բացել իր առաջին լատինոամերիկյան խանութը [[Բրազիլիա]]յի [[Սան Պաուլո]] քաղաքում, որը գտնվում է «Iguatemi» առևտրի կենտրոնում<ref>{{cite web |url=http://www.estadao.com.br/arquivo/arteelazer/2001/not20010509p4667.htm |title=Tiffany abre em SP primeira filial na América Latina |publisher=Estadão |date=9 мая 2001 |accessdate=2015-12-05 |archiveurl=https://archive.is/20151204223859/https://www.westfield.com.au/bondijunction/stores/all-stores/tiffany-and-co/50213 |archivedate=2015-12-04 }}</ref>: Նույն քաղաքում երկրորդ խանութը բացվել է 2003 թվականի հոկտեմբերի 20-ին<ref>{{cite web |url=http://www.terra.com.br/istoegente/222/entrevista/index.htm |title=Quem entra na Tiffany acaba se apaixonando |publisher=Terra |author=James E. Quinn |accessdate=2015-12-05 |lang=en |archiveurl=https://archive.is/20120911065831/http://www.terra.com.br/istoegente/222/entrevista/index.htm |archivedate=2012-09-11 }}</ref>, Օսկար Ֆրեյրե հայտնի փողոցից ոչ շատ հեռու:
2004 թվականին Tiffany & Co.-ն ստեղծում է «Iridesse» առևտրային ցանցը, որը նվիրված էր մարգարտից պատրաստված ոսկերչական իրերին: Կազմակերպությունը բացում է 16 խանութ [[Ֆլորիդա]]յում, [[Նյու Ջերսի]]ում, [[Նյու Յորք]]ում, [[Փենսիլվանիա]]յում, [[Կալիֆորնիա]]յում, [[Իլինոյս]]ում, [[Մասաչուսեթս]]ում և [[Վիրջինիա]]յում: Սակայն այս նախաձեռնությունը հաջություն չի ունենում, խանութների ցանցը վնասով էր աշխատում, և կազմակերպությունը հայտարարում է դրանց փակման մասին` ժամանակի տնտեսական դրության պատճառով<ref>{{cite web|author=Sasha M. Pardy |url=http://www.costar.com/News/Article.aspx?id=FB56771CB7597EBF4E0A7DEBB53D9B28&ref=1&src=rss |title=Tiffany & Company Shuttering Iridesse Pearl Jewelry Chain |lang=en |publisher=Costar.com |date=2009-03-13 |accessdate=2013-02-18}}</ref>:
2004 թվականին Tiffany & Co.-ն ստեղծում է «Iridesse» առևտրային ցանցը, որը նվիրված էր մարգարտից պատրաստված ոսկերչական իրերին: Կազմակերպությունը բացում է 16 խանութ [[Ֆլորիդա]]յում, [[Նյու Ջերսի]]ում, [[Նյու Յորք]]ում, [[Փենսիլվանիա]]յում, [[Կալիֆորնիա]]յում, [[Իլինոյս]]ում, [[Մասաչուսեթս]]ում և [[Վիրջինիա]]յում: Սակայն այս նախաձեռնությունը հաջություն չի ունենում, խանութների ցանցը վնասով էր աշխատում, և կազմակերպությունը հայտարարում է դրանց փակման մասին` ժամանակի տնտեսական դրության պատճառով<ref>{{cite web |author=Sasha M. Pardy |url=http://www.costar.com/News/Article.aspx?id=FB56771CB7597EBF4E0A7DEBB53D9B28&ref=1&src=rss |title=Tiffany & Company Shuttering Iridesse Pearl Jewelry Chain |lang=en |publisher=Costar.com |date=2009-03-13 |accessdate=2013-02-18 }}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>:


Tiffany & Co.-ն հայտարարել է երկրորդ` ''Pavilion Kuala Lumpur'' ([[Կուալա Լումպուր]], [[Մալազիա]]) խանութի բացման մասին 2007 թվականի սեպտեմբերին, որը համընկել է առևտրի կենտրոնի բացման հետ: Այս խանութի առևտրային մակերեսը կազմում է 1700 քառակուսի ֆուտ (160 քմ) և պարունակում է Նյու Յորքի ֆիրմային խանութի զարդարանքի նույն տարրերը: Նույն թվականին նոր բաժիններ են բացվում ԱՄՆ-ում''<ref name="tiffany_stores_info">{{cite web |url=http://www.jandlmotorcycles.co.uk/downs.html |title=2013 Tiffany & Co. Sale Deals For Black Friday & Cyber Monday And Thanksgiving Day |accessdate=2013-11-18 }}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref><ref>{{cite web |url=http://www.tiffany.com.au/Locations/Store.aspx?StoreId=963 |title=Tiffany & Company Store at Providence Place |accessdate=2015-12-05 |lang=en |publisher=Tiffany & Co |archiveurl=https://archive.is/20151204224339/http://www.tiffany.com.au/jewelry-stores/providence-place |archivedate=2015-12-04 }}</ref>:
Tiffany & Co.-ն հայտարարել է երկրորդ` ''Pavilion Kuala Lumpur'' ([[Կուալա Լումպուր]], [[Մալազիա]]) խանութի բացման մասին 2007 թվականի սեպտեմբերին, որը համընկել է առևտրի կենտրոնի բացման հետ: Այս խանութի առևտրային մակերեսը կազմում է 1700 քառակուսի ֆուտ (160 քմ) և պարունակում է Նյու Յորքի ֆիրմային խանութի զարդարանքի նույն տարրերը: Նույն թվականին նոր բաժիններ են բացվում ԱՄՆ-ում''<ref name="tiffany_stores_info">{{cite web |url=http://www.jandlmotorcycles.co.uk/downs.html |title=2013 Tiffany & Co. Sale Deals For Black Friday & Cyber Monday And Thanksgiving Day |accessdate=2013-11-18 }}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref><ref>{{cite web |url=http://www.tiffany.com.au/Locations/Store.aspx?StoreId=963 |title=Tiffany & Company Store at Providence Place |accessdate=2015-12-05 |lang=en |publisher=Tiffany & Co |archiveurl=https://archive.is/20151204224339/http://www.tiffany.com.au/jewelry-stores/providence-place |archivedate=2015-12-04 }}</ref>:

06:04, 3 փետրվարի 2021-ի տարբերակ

Tiffany & Co.
Изображение логотипа
Տեսակհանրային ընկերություն, jewellery shop chain? և բիզնես ձեռնարկություն
Երկիր ԱՄՆ[1][2]
Հիմնադրված1837[3][2]
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Անվանված էՉարլզ Լյուիս Թիֆանի[1]
Վերադաս կազմակերպությունLVMH
Անձնակազմ10 600 մարդ (2014)[4]
ՀիմնադիրՉարլզ Լյուիս Թիֆանի[5] և John B. Young?[5][1]
Կայքtiffany.com(անգլ.)

Tiffany & Co., ոսկերչական վերազգային կազմակերպություն, հիմնադրվել է 1837 թվականին Չարլզ Լյուիս Թիֆանիի և Ջոն Ֆ. Յանգի կողմից: Առաջին խանութը բացվել է Մանհեթենում, նախ կոչվել է Tiffany, Young and Ellis, սակայն 1853 թվականին, երբ Չարլզ Թիֆանին ստանձնել է խանութի ղեկավարությունը, անվանումը փոխվել է: Դրանից հետո Tiffany & Co. ընկերության խանութներ բացվել են աշխարհի տարբեր երկրներում: Ֆիրմային փիրուզագույնն առկա է ընկերության կորպորատիվ ոճում և գրանցված է որպես ընկերության ապրանքային նշան[6][7]: Tiffany & Co. ընկերությունը վաճառում է ոսկերչական իրեր, արծաթ, ճենապակի, բյուրեղապակի, գրասենյակային իրեր, օծանելիք, զարդեր, աքսեսուարներ, ինչպես նաև` կաշվե որոշ իրեր: Այս իրերից շատերը վաճառվում են ֆիրմային բուտիկներում, ինչպես նաև` փոստային փոխանցումների ու կորպորատիվ մերչանդայզինգի միջոցով: Ընկերությունը հայտնի է պերճանքի առարկաներով, հատկապես հայտնի են դրա ոսկե ադամանդազարդ իրերը: Tiffany & Co.-ն ներկայանում է որպես ճաշակի ու ոճի թելադրող[8]: Ամենահին ու կենտրոնական խանութը գտնվում է Մանհեթենում, Հինգերորդ պողոտայի ու 57-րդ փողոցի անկյունում: Այստեղ են կատարվել Նախաճաշ Թիֆանիի մոտ (1961) և Sweet Home Alabama (2001) ֆիլմերի նկարահանումները:

Պատմություն

Tiffany & Company, Յունիոն սքուեր, ճենապակե իրերի պահեստ (1887)

1837 թվականի սեպտեմբերի 14-ին[9] Լյուիս Թիֆանին և Ջոն Յանգը բացել են իրենց առաջին խանութը Նյու Յորքի կենտրոնում, Բրոդվեյում` անվանելով այն «Tiffany & Young»: Նախ դա գրասենյակային ապրանքների և արդուզարդերի խանութ էր: Առաջին օրը վաճառքի հասույթը կազմել է 4.98 դոլար[9]: 1841 թվականին գործընկերներին միանում է ևս մեկ մարդ` Ջեյ Էլ Էլիսը (անգլ.՝ J. L. Ellis), ինչից հետո բրենդն ստանում է նորացված` «Tiffany, Young & Ellis» անվանումը: Արտադրվող տեսականու մեջ կային արծաթե իրեր` ներառյալ արժաթե սպասք ու ժամացույցներ: Ի տարբերություն 1830-ականների խանութների մեծ մասին, Թիֆանին հստակորեն նշում էր ապրանքի գները` կանխելով որևէ սակարկում: Դրանից բացի, չնայած ժամանակի սոցիալական սովորույթներին` կազմակերպությունն ընդունում էր միայն կանխիկ վճարումներ` հրաժարվելով ապառիկով աշխատելուց[8]: 1842 թվականին «Tiffany, Young & Ellis» սկսում է ոսկե իրերի վաճառք Եվրոպայից[10]: Երեք տարի անց ոսկերչական տունը թողարկում է առաջին ֆիրմային կատալոգը, որը հայտնի է «Կապույտ գիրք» (անգլ.՝ Blue Book) անունով[11]: Դրանից հետո նման կատալոգների թողարկումն ավանդական է դարձել, և դրանք տպագրվում են մինչև այսօր: 1851 թվականին Tiffany & Co-ն դառնում է առաջին ամերիկյան ընկերությունը, որը սահմանում է արծաթի 925/1000 ստանդարտներ, որոնք արդյունքում ընդունում է նաև ԱՄՆ-ն: Այդ արծաթը մինչև այսօր օգտագործվում է Թիֆանիի արտադրանքում[12]: 1853 թվականին Չարլզ Թիֆանին գնում է իր գործընկերների մասնաբաժինն ու շեշտը դնում է ոսկերչական արտադրանքի վրա: Այդ ժամանակ կազմակերպության անվանումը կրճատվում է` դառնալով Tiffany & Co.: Բրոդվեյ 550 հասցեում գտնվող շենքի դիմաց տեղադրվում է 9 ոտնաչափ երկարությամբ ժամացույց, որին պահում է Ատլասը[10]: 1861 թվականին ընկերությունն արժանացել է Աբրահամ Լինքոլնի երդմնակալության արարողությանը մասնակցելու պատվին: Այդ առթիվ Թիֆանի ընկերությունը պատրաստում է արարողության ժամանակ օգտագործվող սափոր, ինչպես նաև` անձամբ նախագահի պատվերով նրա կնոջ` Մերի Թոդ Լինքոլնի համար պատրաստում է զարդերի հավաքածու` մանր մարգարիտից[10]: Մեկ տարի անց ԱՄՆ-ում սկսվում է քաղաքացիական պատերազմ: Ռազմական գործողությունների ժամանակ ընկերությունը Հյուսիսի բանակին մատակարարում էր զենք, դեղորայք ու վիրաբուժական պարագաներ: Ավելի ուշ Tiffany & Co. ընկերության դիզայներները ԱՄՆ բանակի բարձր պաշտոնյաների համար ստեղծում են հանդիսավոր դաշույններ[12]: 1867 թվականին Tiffany & Co.-ն դառնում է առաջին ամերիկյան կազմակերպությունը, որը Փարիզի համաշխարհային ցուցադրությունում պարգև է ստանում արծաթե արտադրանքի բարձր որակի համար: 1870 թվականին Tiffany & Co.-ն նոր շինություն է կառուցում Մանհեթենի Յունիոն Սքուեր 15 հասցեում: 500000 դոլար արժողությամբ շինարարությունը պատկանում էր Ջոն Քելումին: New York Times ամսագրում խանութը կոչվել է «Գանձերի պալատ»: Tiffany & Co կազմակերպությունն այս շենքում է գտնվել մինչև 1906 թվականը[13]: 1876 թվականին Ֆիլադելֆիայի Կենտրոնական ցուցահանդեսում Tiffany & Co.-ն ոսկե մեդալ է ստանում արծաթե սպասքի և հատուկ մրցանակ` ոսկերչական արտադրանքի համար: Այս ցուցահանդեսի պղնձե և արծաթե սափորները կարելի է գտնել Բոստոնի Գեղարվեստի թանգարանում[10]: 1877 թվականին որպես Նյու Յորք Յանկիսի տարբերանշան հայտնի նշանը փորագրվել է Tiffany & Co.-ի Պատվավոր մեդալի վրա, իսկ Յանկիսը տարբերանշանը վերցրել է միայն 1909 թվականին: 1878 թվականին Թիֆանին Փարիզի ցուցահանդեսում ոսկե մեդալ ու գրան-պրի է ստանում ոսկերչական արտադրանքի համար, ինչը դրական ազդեցություն է ունենում բրենդի ճանաչելիության վրա:

Ընկերության տաղավարը 1893 թվականի ցուցահանդեսին

1878 թվականին Չարլզ Լյուիս Թիֆանին 18000 ԱՄՆ դոլարով[10] գնել է 287 կարատանոց դեղին ադամանդ: Մշակումից հետո հանքաքարի քաշը նվազել է` դառնալով 128.54 կարատ[14], իսկ քարն ուներ 90 անկյուն, ինչը 30 անգամ ավելի էր, քան այդ ժամանակվա ադամանդների ընդունված եզրերի թիվը: Այս ադամանդը հայտնի է դարձել «Թիֆանիի ադամանդ» անունով, որն աշխարհի ամենահայտնի ու ամենամեծ ադամանդներից մեկն է: Այն երբևէ վաճառքի չի հանվել և այժմ էլ պատկանում է է Թիֆանի ընկերությանը[15]: Նույն տարում Փարիզի 1878 թվականի Համաշխարհային ցուցադրության ժամանակ ընկերությունը գրան-պրի է ստացել արծաթե սպասքի և ոսկե մեդալ` ոսկերչական արտադրանքի համար: Չարլզ Թիֆանին դասընթացներ է կազմակերպել արհեստավորների ու դիզայներների համար[10]: Մեկ տարի անց ընկերությանն է միացել թանկարժեք քարերի այդ ժամանակվա ամենահայտնի գնահատող Ջորջ Ֆրեդերիկ Կունցը: 1885 թվականին կազմակերպությունը վերանայում է ԱՄՆ-ի զինանշանն այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարը դրա մեջ մի քանի սխալներ է նշում. նախ, արծիվը պահում է սխալ քանակով նետեր, և երկրորդ, սխալ էր նետերը բռնելու ձևը: Tiffany & Co.-ն ուղղում է երկու սխալները, ինչից հետո զինանշանը հաստատվում է. այն կարելի է տեսնել ամերիկյան 1 դոլարանոց թղթադրամի վրա[10]: 1886 թվականին Թիֆանի ընկերությունը մշակում է ԱՄՆ-ում Ազատության արձանի բացման արարողության հրավիրատոմսերի դիզայնը[16]: 1887 թվականին Թիֆանին ձեռք է բերում Ֆրանսիական արքայական պալատի մի քանի յուրահատուկ զարդեր, ինչը հետաքրքրում է հանրությանն ու ամրապնդում է բրենդի ու որակյալ ադամանդների կապը[17]: 1902 թվականին, Չարլզ Լյուիս Թիֆանիի մահից հետո նրա որդին, Լուիս Քոմֆորթ Թիֆանին դառնում է կազմակերպության դիզայնի գծով առաջին տնօրենը[11]: 1889 թվանականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում կազմակերպությունն ստանում է գրան-պրի մրցանակ արծաթե սպասքի համար և երեք ոսկե մեդալ` ոսկյա զարդերի, կաշվե իրերի և գրասենյակային ապրանքի համար[10]: 4 տարի անց, 1893 թվականին, Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում Tiffany & Co.-ն ստանում է ռեկորդային թվով` 56 մեդալ[10]: 1900 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում Tiffany & Co.-ն գրան-պրի մրցանակ է ստանում ոսկերչական իրերի, արծաթե սպասքի, կաշվե իրերի և ներկայացված ամերիկյան թանկարժեք քարերի համար: Դրանից բացի, ընկերությունը ստանում է երեք ոսկե մեդալ տպագրական թղթի և գրասենյակային ապրանքի, ինչպես նաև` երկու արծաթե մեդալ` դամասկինաժի և որսորդական պարագաների համար: Ի հավելումն այս հաղթանակներին, կազմակերպության աշխատակիցներն ստացել են 7 ոսկե, 8 արծաթե և 2 պղնձե մեդալ[10]: 1901 թվականին Tiffany & Co-ն Համաամերիկյան ցուցահանդեսում ստանում է 8 ոսկե մեդալ[10]: Մեկ տարի անց Ջորջ Ֆրեդերիկ Կունցը նոր թանկարժեք քար է հայտնաբերում, որն արդյունքում կոչվում է իր անունով` կունցիտ[10]: 1904 թվականին Սենթ-Լուիսում կայացած համաշխարհային ցուցահանդեսում կազմակերպությունը կրկին գրան-պրի մրցանակ է ստանում: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված էին Լուիս Քոմֆորթ Թիֆանիի կողմից պատրաստված ոսկերչական իրեր: Մեկ տարի անց կազմակերպությունը տեղափոխվում է Նյու Յորք քաղաքի 37 փողոց: Շինության ձևակերպմամբ զբաղվում է Մըքքիմ Միդ ըն Ուայթը: 1907 թվականին Tiffany & Co կազմակերպությունը մասնակցում է թանկարժեք քարերի քաշի ստանդարտի ստեծմանը, այդպես ծնվում է բոլորին հայտնի կարատը, իսկ 1926 թվականին ԱՄՆ կառավարությունը կազմակերպության պլատինի 900 մաքրությունը ստանդարտ է սահմանում որպես թանկարժեք մետաղ օգտագործվող պլատինի համար[18]: 1919 թվականին կազմակերպությունը վերանայում է ԱՄՆ Ռազմածովային նավատորմի պետական դեպարտամենտի Պատվո մեդալի դիզայնը[19]: «Թիֆանիի խաչը» հազվադեպ էր հանդիպում, քանի որ տրվում էր միայն մարտական վաստակի համար, իսկ նախորդ դիզայնն օգտագործվում էր ոչ մարտական ծառայությունները գնահատելու համար[20]: 1942 թվականին ԱՄՆ ռազմածովային նավատորմը Թիֆանիի տարբերակը հաստատում է որպես պարգևատրում ոչ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած հերոսության համար, սակայն նույն տարվա օգոստոսին չեղարկում է այս ու ևս երկու մեդալներ[21]:

Tiffany & Co ֆիրմային խանութ Հոնկոնգում

1940 թվականին 57-րդ փողոցի ու Հինգերորդ պողոտայի անկյունում բացվում է Tiffani-ի գլխավոր խանութը[18]: 1955 թվականին կազմակերպության ղեկավարն է դառնում Ուոլթեր Հովինգը[22]: Մեկ տարի անց ոսկերչական ընկերությանն է միանում լեգենդար դիզայներ Ժան Միշել Շլյումբերժեն: Այդ ժամանակ կազմակերպությունը Էնդի Ուորհոլի հետ ստեղծում է «Թիֆանի շնորհավորական բացիկներ» (մոտավորապես` 1956—1962)[11]: 20-րդ դարի երկրորդ կեսին Tiffany & Co.-ն սկսում է ակտիվորեն ընդլայնվել: 1963 թվականին մասնաճյուղ է բացվում Սան Ֆրանցիսկոյում, որը դառնում է Նյու Յորքից դուրս գտնվող առաջին ինքնուրույն մասնաճյուղը: 1972 թվականին խանութ է բացվում Ճապոնիայում: 1986 թվականին Լոնդոնում բացված մասնաճյուղի միջոցով կազմակերպությունը վերջնականապես հաստատվում է եվրոպական շուկայում[23]: 1965 թվականին Թիֆանի կազմակերպությանն է միանում դիզայներ Դոնալդ Քլաֆլինը: Մեկ տարի անց կազմակերպությունը մասնաճյուղ է բացում Չիկագոյում, Իլինոյս նահանգում[10]: Երեք տարի անց ԱՄՆ այդ ժամանակվա առաջին տիկին Բերդ Ջոնսոնը հանձնարարում է կազմակերպությանը սպասք պատրաստել Սպիտակ տան համար, որի թեմատիկայի հիմքում պետք է լինեին մոտ 90 տեսակի ծաղիկներ[24][25]: Նույն տարում Տանզանիայում հայտնաբերված թափանցիկ, կապույտ թանկարժեք քարը` տանզանիտը, առաջին անգամ լայն հանրությանն է ներկայացվել Tiffany & Co կազմակերպության նախագահի` Չարլզ Թիֆանիի ծոռ Հենրի Բ. Պլատի շնորհիվ: Իր անվանումը քարն ստացել է Tiffany & Co. կազմակերպության շնորհիվ, այն վայրի պատվին, որտեղ հայտնաբերվել է[26]: 1974 թվականին կազմակերպությունը հանրությանն է ներկայացրել զմրուխտի գույն ունեցող փայլուն թանկարժեք քար` ցավորիտը, որը նույնպես հայտնաբերվել էր Տանզանիայում[10]: Այդ տարի Tiffany & Co.-ին է միանում դիզայներ Էլզա Պերետին[27]: «Ռելիեֆային, օրգանիկ, զգայուն. այս խոսքերով կարելի է բնորոշել ոսկերչական իրերի երիտասարդ դիզայներ Էլզա Պերետիի աշխատանքները, ով մեծ հարգանք է ցուցաբերում բնական ձևերի հանդեպ», այսպես է բնութագրվում նոր դիզայներն ու իր աշխատանքը, որն առաջին անգամ ներկայացվել է Թիֆանիի երկնագույն գրքում 1974-1975 թվականներին[27]: 1978 թվականի նոյեմբերին Tiffany & Co. կազմակերպությունը վաճառվում է Avon Productsին 104 միլիոն ամերիկյան դոլարով: Սակայն 1984 թվականին ամերիկյան Newsweek ամսագրի ակնարկում 5-րդ պողոտայում գտնվող Թիֆանի խանութը նմանեցվել է Macy's-ի առևտրային կենտրոններին` կապված մեծ քանակությամբ ոչ թանկ ապրանքների առկայության հետ: Դրանից բացի, հաճախորդները դժգոհում էին որակի անկումից ու սպասարկման վատթարացումից: 1984 թվականին Avon Productsը վաճառում է Թիֆանին Ուիլյամ Ռ. Չեյնիի գլխավորած ներդրողների խմբին` կանխիկ 135.500.000 ամերիկյան դոլարով: Թիֆանին կրկին հանրության ձեռքբերումն է դառնում 1987 թվականին և 103 միլիոն դոլար է աշխատում 4.5 միլիոն հասարակ ակցիաների վաճառքից[8]:

Tiffany & Co-ի ֆիրմային խանութը Նյու Յորքում

1979 թվականին Թիֆանի ընկերության դիզայնի գծով տնօրեն Ջոն Լորինգի հրավերով կազմակերպությանն է միանում նոր դիզայներ` փարիզուհի Պալոմա Պիկասոն, նկարիչ Պաբլո Պիկասոյի և գրող Ֆրանսուազա Ժիլոյի դուստրը[28], Թիֆանիի ցուցահանդեսներից մեկում սեղանի սպասքի ստեղծման համար: Արդեն մեկ տարի անց, 1980 թվականին, ոսկերչական իրերի նրա առաջին հավաքածուն ներկայացվել է Թիֆանիում: Պալոմա Պիկասոյի աշխատանքները մեծ ճանաչում են ձեռք բերում համարձակ որոշումների շնորհիվ[29]: 1987 թվականին Tiffany & Co.-ն հայտնվում է Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Նույն տարում կազմակերպությունը տոնում է հիմնադրման 150-ամյակը և այդ առթիվ անցկացնում է մի շարք ցուցադրություններ ամբողջ աշխարհում, այդ թվում և` Մետրոպոլիտեն թանգարանում, Ամերիկյան բնագիտական թանգարանում, Ֆիլդի բնագիտական թանգարանում և Բոստոնի Գեղարվեստի թանգարանում[10]: 1990-1991 թվականների ամերիկյան ճգնաժամի պատճառով Tiffany & Co.-ն շեշտը դնում է իր արտադրանքի զանգվածային վաճառքի վրա: Նոր արշավ է սկսվում, որն ընդգծում էր Թիֆանի արտադրանքի հասանելիությունը յուրաքանչյուրի համար: «Ինչպես գնել ադամանդ» գրքույկները, որոնք ստեղծվել էին հասարակության լայն շերտերի համար, ուղարկվել է ավելի քան 40.000 մարդու: Միևնույն ժամանակ, պերճանքի ու ճոխության առարկաներ արտադրող կազմակերպության հռչակը պահպանելու համար Tiffany & Co.-ն իր խանութների ցուցափեղկերում տեղադրում էր նրբագեղ, գրավիչ պատկերներ[8]: 2000 թվականին ստեղծվում է Tiffany & Co. հիմնադրամը, որը նախատեսված էր ոչ կոմերցիոն կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու համար, որոնք գործունեություն են ծավալում կրթության ոլորտում, աշխատում են արվեստի, մշակույթի և շրջակա միջավայրի պահպանման համար[30]: 2004 թվականի հունիսի Tiffany & Co-ն դատի է տալիս EBay կազմակերպությանը` պնդելով, որ վերջինս շահույթ է ստացել Թիֆանիի կեղծված արտադրանքի վաճառքից[31]: Միևնույն ժամանակ, Tiffany & Co-ն չի կարողանում շահել դատը[32]: 2004 թվականին Tiffany & Co-ին է միանում ժամանակի խոշորագույն ճարտարապետներից մեկը` Ֆրենկ Գերին[33], ով Պրահայում Պարող տան, Լոս Անջելեսում Ուոլթ Դիսնեյի համերգասրահի և Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանի հեղինակն է: 2008 թվականի հունվարի 28-ին հայտարարվել է ճապոնական SoftBank բջջային օպերատորի և Tiffany & Co-ի համագործակցության մասին: Ընկերությունները համատեղ մշակել են բջջային հեռախոս, որը թողարկվել է սահմանափակ` 10 օրինակով և պարունակել է 20 կարատ ընդհանուր քաշով 400 ադամանդ: Հեռախոսի արժեքը կազմել է 100 միլիոն ճապոնական իեն[34]: 2012 թվականին Tiffany & Co.-ն տոնել է հիմնադրման 175-ամյակը[35]: Այս առթիվ թողարկվել է Tiffany 1837 հավաքածուն, որի հիմքում RUBEDO կոչվող վարդագույն մետաղն է[36]: Ըստ ԶԼՄ հաղորդումների, 2013 թվականի հուլիսի սկզբին Tiffany & Co.-ի նախկին փոխնախագահ Ինգրիդ Լեդերհաաս-Օկունը մեղադրվել է ավելի քան 1.3 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ոսկերչական իրերի գողության համար և ձերբակալվել է: ըստ Մանհեթենի դատախազության տվյալների, պաշտոնական մեղադրանքը ձևակերպվել է որպես «մեքենայություն և գողացված ապրանքի միջպետական տեղափոխում»[37]: 2013 թվականի ապրիլին Tiffany & Co.-ն Քեթրին Մարտինի հետ համատեղ ոսկերչական իրերի հավաքածու է մշակել ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին» ֆիլմի համար[38]: 2014 թվականի հունիսի 10-ին հանրահայտ Թիֆանի դեղին ադամանդը կես ամսով տեղափոխվել է Փարիզ` Ելիսեյան դաշտերում կենտրոնական խանութի բացման առթիվ[14]: 2015 թվականի մայիսի 20-ին կազմակերպությունը, շարունակելով ստեղծագործ ու հնարամիտ մարդկանց աջակցելու վաղեմի ծրագիրը, պայմանագիր է ստորագրում Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի հետ[39]: Tiffany & Co.-ն նաև Ուիթնի Բիենալի երեք ցուցահանդեսների հիմնական հովանավորն է, որոնցից առաջինը կայացել է 2017 թվականին:

Խանութներ

Թիֆանի խանութ Վիեննայում

1940 թվականից Թիֆանիի գլխավոր խանութը գտնվում է Հինգերորդ պողոտայի ու 57-րդ փողոցի անկյունում, Մանհեթենում, Նյու Յորքում: Մշակված գրանիտից կառուցված այս շենքը հայտնի է իր տաղավարներով, որոնք դարձել են Նախաճաշ Թիֆանիի մոտ և «Ալաբամա, իմ հայրենի տուն» ֆիլմերի գործողությունների նկարահանման վայր: Կազմակերպության նախկին շենքը, որը գտնվում է 37 Փողոց հասցեում, ներառված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[40]: Վիրջինիայի Tysons Corner առևտրի տանը, Ֆերֆաքս Սքուերում տեղակայված խանութը բացվել է 1990 թվականին և դարձել է Նյու Յորքից դուրս գտնվող ամենամեծ խանութը: Դրա առևտրային մակերեսը հավասար է 14.500 քառակուսի ֆուտի (1350 քմ)[41]:

Թիֆանի խանութ Տորոնտոում, Կանադա

Մեծ Բրիտանիայում Թիֆանի խանութները գտնվում են հետևյալ հասցեներում. Լոնդոնի Հիթրոու օդանավակայան, Տերմինալ 5 (բացվել է 2008 թվականի մարտի վերջին), Westfield London առևտրի կենտրոն, Shepherd’s Bush թաղամասում, Բեռլինգթոնի այգիների և Նոր Բոնդ սթրիթի հատման կետում: Tiffany & Co.-ի ֆիրմային խանութն Իռլանդիայում բացվել է Brown Thomas առևտրի կենտրոնում, Դուբլինում, 2008 թվականի հոկտեմբերին և համարվում է կազմակերպության եվրոպական ամենամեծ խանութը: 2008 թվականի հոկտեմբերին Tiffany & Co.-ն խանութ է բացել Մադրիդում[42]:

Ավստրալիայում Tiffany & Co. ֆիրմային խանութը գտնվում է Մելբուրնում, Քոլինզ սթրիթում: Այլ բաժիններ կարելի է գտնել Chadstone-ում, Սիդնեյում, Վեսթֆիլդ արվարձանում[43]: 2001 թվականի մարտի 8-ին Tiffany & Co.-ն բացել իր առաջին լատինոամերիկյան խանութը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, որը գտնվում է «Iguatemi» առևտրի կենտրոնում[44]: Նույն քաղաքում երկրորդ խանութը բացվել է 2003 թվականի հոկտեմբերի 20-ին[45], Օսկար Ֆրեյրե հայտնի փողոցից ոչ շատ հեռու: 2004 թվականին Tiffany & Co.-ն ստեղծում է «Iridesse» առևտրային ցանցը, որը նվիրված էր մարգարտից պատրաստված ոսկերչական իրերին: Կազմակերպությունը բացում է 16 խանութ Ֆլորիդայում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Կալիֆորնիայում, Իլինոյսում, Մասաչուսեթսում և Վիրջինիայում: Սակայն այս նախաձեռնությունը հաջություն չի ունենում, խանութների ցանցը վնասով էր աշխատում, և կազմակերպությունը հայտարարում է դրանց փակման մասին` ժամանակի տնտեսական դրության պատճառով[46]:

Tiffany & Co.-ն հայտարարել է երկրորդ` Pavilion Kuala Lumpur (Կուալա Լումպուր, Մալազիա) խանութի բացման մասին 2007 թվականի սեպտեմբերին, որը համընկել է առևտրի կենտրոնի բացման հետ: Այս խանութի առևտրային մակերեսը կազմում է 1700 քառակուսի ֆուտ (160 քմ) և պարունակում է Նյու Յորքի ֆիրմային խանութի զարդարանքի նույն տարրերը: Նույն թվականին նոր բաժիններ են բացվում ԱՄՆ-ում[47][48]: 2005 թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտարարում է Մակաոյում նոր խանութի բացման մասին: Նոր առևտրային կենտրոնի տաարծքը կազմում էր 2100 քառակուսի ֆուտ[49]: 2006 թվականին Tiffany & Co.-ն խանութ է բացում Վիեննայում, Կոլմարկտ փողոցում: Խանութի մակերեսը 223 քմ է[50]: Նույն թվականին 4700 քառակուսի ֆուտ մակերեսով խանութ է բացվում Վանկուվերում[51]: Ըստ 2007 թվականի հունվարի 31-ի տվյալների Tiffany & Co.-ն ԱՄՆ-ի տարածքում ուներ 64 խանութ` 486.000 քառակուսի ֆուտ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև` 103 միջազգային խանութ` 306.000 քառակուսի ֆուտ ընդհանուր մակերեսով[47]: 2007 թվականի փետրվարի 28-ի տվյալներով նոր խանութ է բացվել Սեուլում: Դրա մակերեսը 1100 քառակուսի ֆուտ է[52]: 2008 թվականի մարտին կազմակերպությունը բուտիկ է բացել Չենդուում, Maison Mode առևտրի կենտրոնում: Դրա մակերեսը կազմում է 2200 քառակուսի ֆուտ[53]: 2010 թվականի հունվարին Tiffany & Co.-ն իր առաջին խանութն է բացել Բոգոտայում (Կոլումբիա), Hayuelos առևտրի տանը: 2011 թվականին ևս մեկ մասնաճյուղ է բացվել Կոստա Ռիկայում: 2011 թվականին ընկերության վաճառքը հասնում է 3.6 միլիարդ ամերիկյան դոլարի: 2012 թվականի նոյեմբերին Tiffany & Co.-ն աշխատում էր աշխարհի 22 երկրներում: Վաճառքի 50 տոկոսից ավելի տեղի է ունենում ԱՄՆ-ում[54]: 2012 թվականին Tiffany & Co.-ն նոր խանութ է բացում Պրահայում: Նոր բուտիկի մակերեսը կազմում է 2600 քառակուսի ֆուտ[55]:

Բուտիկ Հոնկոնգում, 2014

2013 թվականի հունվարի 31-ին կազմակերպությունն ուներ 275 խանութ, որոնցից 115-ը` ԱՄՆ-ում, 66-ը` ասիական ու խաղաղօվկիանոսյան երկրներում, 55-ը` Ճապոնիայում, 34-ը` Եվրոպայում և 5-ը` այլ երկրներում[56]: 2013 թվականի ապրիլի 30-ին կազմակերպությունը նոր կենտրոնական խանութ է բացել Ելիսեյան դաշտերում, Ֆրանսիայում: Շինության մակերեսը կազմել է 10.000 քառակուսի ֆուտ: Նոր բուտիկը դարձել է Թիֆանիի չորրորդ խանութը Փարիզում[57]: 2013 թվականի հունիսին կազմակերպությունը հայտարարել է Ռուսաստանում 420 քմ մակերեսով երկհարկանի խանութ բացելու մտադրության մասին: Ըստ կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Աարոնի, կազմակերպությունը հեռանկար է տեսնում Ռուսաստանում խանութների ցանցի զարգացման համար: Դրանից առաջ կազմակերպության արտադրանքը Ռուսաստանում վաճառվում էր ներկայացուցիչների միջոցով[58]: 2013 թվականի հուլիսի 3-ին Times Square-ի կենտրոնում բացվել է 3800 քառակուսի ֆուտ մակերեսով Թիֆանի նոր խանութ[59]: 2015 թվականի մայիսի 20-ին ընկերությունը նոր բուտիկ է բացել Ժնևում[60]: Շինության մակերեսը կազմում է 5900 քառակուսի ֆուտ: Նույն տարվա հոկտեմբերի 31-ին միանգամից երկու խանութ է բացվել Լոնդոնում[61]:

Արտադրություն

Ալմաստներ

Tiffany & Co. ընկերության թանկարժեք քարերի գնահատող Ջորջ Ֆրեդերիկ Կունցը կարևոր դեր է խաղացել կարատի` որպես թանկարժեք քարերի չափման միջազգային միավոր սահմանելու գործում, ինչպես նաև` ԱՄՆ-ում ստերլինգ արծաթի ու պլատինի ստանդարտների ընդունման համար: Թիֆանի տան ապրանքները ամերիկյան հարգարժան ընտանիքների մեծ մասի համար եղել են զարդարանքի առարկաներ: Շատ մարզիկներ, Հոլիվուդի աստղեր, Եվրոպական արքայական ընտանիքների անդամներ եղել են Tiffany & Co.-ի հաճախորդներ: Միևնույն ժամանակ, ինչպես ալմաստի շատ այլ տարածողներ, ընկերությունը խիստ քաղաքականություն ունի իր պահեստից թանկարժեք քարեր վաճառելու հարցում: Այսպես, 1978 թվականին նյույորքցի մի կին մերժում է ստացել, երբ ցանկացել է հետ վերադարձնել 2 տարի առաջ 100.000 ԱՄՆ դոլարով գնված ադամանդե մատանին: 2012 թվականի նոյեմբերին Tiffany & Co. ընկերությունն ալմաստ գնելու 3-ամյա պայմանագիր է կնքել АЛРОСА ընկերության հետ: Պայմանագրի արժեքը կազմել է տարեկան 60 միլիոն ամերիկյան դոլար: Գործարքի ժամանակ կազմակերպությունը պայմանագրեր է ունեցել Ավստրալիայում, Բոթսվանայում, Կանադայում, Նամիբիայում, Ռուսաստանում, Սիերա Լեոնեում և Հարավային Աֆրիկայում[54][62]:

Ժամացույցներ

Tiffany & Co.-ի տղամարդու օծանելիքի օրիգինալ օրինակ, 1989 թվական

Դեռ 1940-ականներին Թիֆանի տունը զբաղվում էր ժամացույցների վաճառքով: 1951 թվականին կազմակերպությունն ընդլայնել է Patek Philippe ապրանքանիշի արտադրությունն ԱՄՆ-ում: 1971 թվականին Tiffany & Co.-ն սկսում է սեփական ժամացույցների արտադրությունը Ժնևում: 2002 թվականին թողարկվում է Tiffany Mark, իսկ 2005-ին` Tiffany Grand հավաքածուները: 2007 թվականի դեկտեմբերին Tiffany & Co.-ն համագործակցում է ժամացույցային հսկա Swatch Group-ի հետ, ինչի արդյունքում ստեղծվում է նոր` Tiffany Watch Co. Ltd. բրենդը[63] Современные версии часов Тиффани представлены в коллекциях Atlas, Gallery, Coctail, Mark, Fifth Avenue, Tesoro, Grand, Gemea и выполнены из драгоценных металлов и камней[64]:

Կաշվե իրեր

2010 թվականին Tiffany & Co.-ն առաջին անգամ ներկայացնում է կաշվից պատրաստված տարբեր պայուսակներ: Դրանց արտադրության համար ընտրված էին ոչ շատ աչքի ընկնող գույներ` բաց կապույտ, հագեցած սալորագույն, սրճային և իհարկե, ֆիրմային փիրուզա-երկնագույն երանգ: Հավաքածուի հեղինակները Ռիչարդ Լամբերսթոնն ու Ջոն Տրուսկն էին: Հայտնի ոսկերչական տան պայուսակով նկատված առաջին հայտնի դեմքը դարձել է Ջենիֆեր Էնիսթոնը, ով այդ պայուսակով հայտնվել է Good Morning America հեռոսւտաշոուում[63][65]:

Օծանելիք

1980-ականների վերջին Tiffany & Co.-ն որոշում է հաջողությունը փորձել օծանելիքի բիզնեսում: Ֆրանսուա Դեմաշիի օծանելիքի կանացի հավաքածուն թողարկվել է 1987 թվականին: 1989 թվականին թողարկվել է հավաքածու տղամարդկանց համար, որի հեղինակը Ժակ Պոլժն էր: Օծանելիքի շշերի դիզայնի հեղինակը Պիեռ Դինանն է: 1995 թվականին Թիֆանին թողարկել է նոր` Trueste բույրը, որի արտադրությունը հետագայում կասեցվել է: Այժմ կազմակերպությունը շարունակում է թողարկել կանացի և տղամարդկանց օծանելիք[66]:

Գովազդային գործունեություն

1845 թվականին սկզբնական «երկնագույն գրքի» թողարկումից հետո Tiffany & Co.-ն մինչև այսօր շարունակում է դա օգտագործել որպես գովազդային ռազմավարություն: Դրանից բացի կազմակերպությունը նաև ունի բաժանորդների ցանկ, սակայն դրա գովազդային արշավը կենտրոնացած չէ ցանկի վրա: Արտադրանքի առաջին կատալոգներից մեկը գունավոր էր և մինչև 1972 թվականը բաժանվում էր անվճար: Արդեն 1994 թվականին Թիֆանիի փոստային ծառայություններից օգտնվում էր մոտավորապես 15 միլիոն մարդ: Թիֆանին նաև թողարկում է կորպորատիվ նվերների ամենամյա կատալոգ: Թիֆանիի կորպորատիվ հաճախորդներն արտադրանքն ստանում են որպես գործնական նվերներ, պարգևներ ձեռքբերումների, ինչպես նաև` հաճախորդներին շահագրգռելու համար: Բրենդի գովազդը կարելի է հանդիպել այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են Vanity Fair-ը, The New York Times-ը Magazine, Architectural Digest, Money, Conde Nast Traveler, Black Enterprise и Texas Monthly[67]. Tiffany & Co-ն նաև անվճար հավելվածներ ունի iPhone и Android համակարգերի համար[68][69][70]:

Ներկայիս դիզայներներ և հավաքածուներ

  • Ֆրանչեսկա Ամֆիտեատրոֆ, Tiffany T հավաքածու[71],
  • Ֆրենկ Գերի, Axis, Equus, Fish, Flux, Orchid, Torque և Tube հավաքածուներ,
  • Էլզա Պերետի, Bean, Diamonds by the Yard, Open Heart, Sevillana և Teardrop հավաքածուներ,
  • Պալոմա Պիկասո, Loving Heart և Sugar Stacks հավաքածուներ,
  • Ժան Շլյուբերժե, Tiffany & Co. Schlumberger հավաքածու,
  • Ռիչարդ Լամբերտսոն և Ջոն Տրուսկ, պայուսակների հավաքածու[72],
  • Ջոն Լորինգ, Atlas[73] հավաքածու,
  • Ziegfeld Collection հավաքածու (Մեծն Գեթսբին ֆիլմի համար), մշակվել է Քեթրին Մարտինի հետ համատեղ[74]:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 https://hedendaagsesieraden.nl/2021/11/20/tiffany/
  2. 2,0 2,1 2,2 MedalBook
  3. https://www.tiffany.com/world-of-tiffany/
  4. https://web.archive.org/web/20140424164621/http://investor.tiffany.com/secfiling.cfm?filingID=98246-14-96
  5. 5,0 5,1 http://press.tiffany.com/ViewBackgrounder.aspx?backgrounderId=38
  6. Intellectual Property Owners Association: Trademark Law & Practice (International) Committee. «SINGLE COLOUR TRADEMARKS» (PDF) (անգլերեն). Intellectual Property Owners Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-12-06-ին. Վերցված է 2015-12-06-ին.
  7. «High Court rejects BP's distinctive green (Pantone 348C) as a trademark» (անգլերեն). The Australian Financial Review / Green Markets. 2007-09-27. Արխիվացված է օրիգինալից 2012-07-13-ին. Վերցված է 2015-12-06-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «History of Tiffany & Company – FundingUniverse». Fundinguniverse.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  9. 9,0 9,1 «Timeline - The Tiffany Story, 1837». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 Clare Phillips Bejewelled by Tiffany, 1837-1987. — Yale University Press, 2006. — С. 296-299. — 310 с. — ISBN 978-0300116519
  11. 11,0 11,1 11,2 «Tiffany & Company | The Tiffany Story | United States». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  12. 12,0 12,1 «Timeline - The Tiffany Story, 1840-1860». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-18-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  13. Christopher Gray (July 2, 2006). «Before Tiffany & Co. Moved Uptown». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  14. 14,0 14,1 «The Tiffany Diamond Arrives at the New Paris Flagship Store» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-05-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  15. «Timeline - The Tiffany Story, 1870». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  16. «Tiffany & Co. created the invitations to the inauguration of the Statue of Liberty». TIffany & Co Tumblr Official. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  17. «Tiffany purchases the French Crown Jewels in 1887». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  18. 18,0 18,1 «Timeline - The Tiffany Story, 1910-1940». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-18-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  19. Michael Birnie (2003-04-27). «"Tiffany" Medal of Honor Comes to Navy Museum». U.S. Navy Museum. United States Navy. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  20. Barrett Tillman (2003). Above and Beyond: The Aviation Medals of Honor. Washington, D.C.: Smithsonian Institution Press. էջ 3. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  21. «History of the Medal of Honor». Navy Medal of Honor (1913). Congressional Medal of Honor Society. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-03-ին.
  22. New York Times News Service Walter Hoving, 91 Headed Tiffany`s From 1955 To 1980 // Chicago Tribune. — 1989.
  23. «История ювелирного дома Tiffany&Co». My Tiffany World. Արխիվացված է օրիգինալից 2013-11-17-ին. Վերցված է 2015-11-17-ին.
  24. «Presidential China». The White House. Վերցված է 2008-12-07-ին.
  25. «Party Politics" Entertaining at the White House» (PDF). National First Ladies Library. Վերցված է 2008-12-07-ին.
  26. «ТАНЗАНИТ». Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին. Վերցված է 2015-11-17-ին.
  27. 27,0 27,1 «Timeline - The Tiffany Story, 1970». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  28. «Paloma Picasso - The Tiffany Story». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  29. «Timeline - The Tiffany Story, 1980». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  30. «The Tiffany & Co. Foundation - About the Foundation». The Tiffany & Co. Foundation. Արխիվացված է օրիգինալից 2013-04-16-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  31. «Tiffany sues eBay, says fake items sold on Web site». USA Today. 2004-03-22. Արխիվացված է օրիգինալից 2015-12-05-ին.
  32. «Tiffany, Inc. v. eBay» (PDF). 1 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-06-10-ին.
  33. «Timeline - The Tiffany Story, 2000». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  34. «上戸彩:超高価ケータイ「ないしょにしてね」». Sports Nippon. Արխիվացված է օրիգինալից 2008-01-30-ին. Վերցված է 2008-01-29-ին.
  35. «Tiffany Story, 2010». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-11-18-ին.
  36. «Tiffany Story, Renowned Collection, Rubedo». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  37. Chad Bray (4 июля 2013). «Tiffany executive gem theft charges». The Australian. Արխիվացված է օրիգինալից 2013-0-710-ին. Վերցված է հուլիսի 4, 2013-ին.
  38. «The Jewels of The Great Gatsby». Tiffany & Co. Վերցված է 2013-11-18-ին.
  39. «Tiffany & Co. Partners with the Whitney» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-05-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  40. George R. Adams (декабрь 1976). «National Register of Historic Places Inventory-Nomination: Tiffany and Company Building» (PDF) (անգլերեն). National Park Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-12-01-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  41. Potts, M. (1989) «The Swanky Side of Fairfax Square» Washington Post
  42. «Tiffany Store in Madrid, Spain» (անգլերեն). Tifffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-18-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  43. «Tiffany Store at Bondi Juction, Westfield» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  44. «Tiffany abre em SP primeira filial na América Latina». Estadão. 9 мая 2001. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  45. James E. Quinn. «Quem entra na Tiffany acaba se apaixonando» (անգլերեն). Terra. Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  46. Sasha M. Pardy (2009-03-13). «Tiffany & Company Shuttering Iridesse Pearl Jewelry Chain» (անգլերեն). Costar.com. Վերցված է 2013-02-18-ին.(չաշխատող հղում)
  47. 47,0 47,1 «2013 Tiffany & Co. Sale Deals For Black Friday & Cyber Monday And Thanksgiving Day». Վերցված է 2013-11-18-ին.(չաշխատող հղում)
  48. «Tiffany & Company Store at Providence Place» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  49. «Tiffany & Co. To Open Store In Macau» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-20-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  50. «Tiffany to Open Store in Vienna, Austria». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-20-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  51. «Tiffany To Open Store in Vancouver, British Columbia» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-20-ին. Վերցված է 2015-11-20-ին.
  52. «Tiffany Opens Boutique in Seoul, Korea» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-20-ին. Վերցված է 2015-11-20-ին.
  53. «Tiffany & Co. Opens A Store In Chengdu, China» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-20-ին. Վերցված է 2015-11-20-ին.
  54. 54,0 54,1 Brendan McDermid (28 ноября 2012). «Russian diamonds to give new sparkle to Tiffany jewelry». RT.com (անգլերեն). Autonomous Nonprofit Organization “TV-Novosti”. Արխիվացված է օրիգինալից 2013-07-17-ին. Վերցված է 15 июля 2013-ին.
  55. Heather O'Brien (26 декабря 2012). «Luxury: Iconic Tiffany & Co. opens in Prague». praguepost.cz (անգլերեն). The Prague Post. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  56. «Tiffany & Company Annual Report, Form 10-K (Mar 28, 2013)» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-18-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  57. «The New Tiffany Store on the Champs-Elysées» (անգլերեն). Tiffany & Co. 2014-04-30. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  58. «US Jeweler Tiffany Stepping Up Its Commitment to Russia» (անգլերեն). Sputnik. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  59. «A New Tiffany Store Opens in Hong Kong» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  60. «The New Tiffany Store in Geneva» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-05-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  61. «Tiffany & Co. to Open Two Boutiques in Harrods London» (անգլերեն). Tiffany & Co. 2015-10-31. Արխիվացված է օրիգինալից 2015-12-05-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  62. Maria Snytkova (2012-11-30). «Russian diamonds to shine for Tiffany». Правда (газета). Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  63. 63,0 63,1 «История Tiffany & Co». Արխիվացված է օրիգինալից 2013-08-08-ին. Վերցված է 2013-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  64. «Tiffany & Co Watches». Վերցված է 2013-11-19-ին.
  65. Clifford Pugh. «Tiffany & Co. expands into leather goods and Jennifer Aniston takes note» (անգլերեն). Culture Map LLC. Արխիվացված է օրիգինալից 2013-11-18-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  66. «Tiffany & Co - Shop Fragrance» (անգլերեն). Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2015-12-06-ին. Վերցված է 2015-12-06-ին.
  67. «Hey, Big Spenders» MEDIAWEEK, September 2003
  68. Rachel Lamb (2011-08-01). «Tiffany & Company continues app push with banner ads - Luxury Daily - Mobile». Luxury Daily. Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  69. «Tiffany & Co. Engagement Ring Finder for iPhone, iPod touch, and iPad on the iTunes App Store». Apple iTunes. 2011-10-22. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  70. «Tiffany & Co. Engagement Ring Finder for Android». Google Play / Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-18-ին. Վերցված է 2015-11-18-ին.
  71. «Коллекция ювелирных украшений Tiffany T от Francesca Amfitheatrof». Dolce Lady. 2014-11-04. Արխիվացված է օրիգինալից 2015-12-04-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  72. «Первая коллекция сумок от Tiffany&Co». fashiony.ru. 28 агуста 2010. Արխիվացված է օրիգինալից 2013-11-17-ին. Վերցված է 17 ноября 2013-ին.
  73. «About Tiffany & Co. - Atlas». Tiffany & Co. Արխիվացված է օրիգինալից 2013-11-17-ին. Վերցված է 2015-12-05-ին.
  74. «Jazz Age Glamour - jewelry from The Great Gatsby Collection by Tiffany & Co». Վերցված է նոյեմբերի 17, 2013-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)

Հղումներ

Գրականություն

  • Richard H. Bezdek. American Swords and Sword Makers. Болдер, Колорадо: Paladin Press, 1999.
  • Bizot, Chantal, Marie-Noël de Gary и Évelyne Possémé. The Jewels of Jean Schlumberger. Нью-Йорк: Harry N. Abrams, Publisher, 2001.
  • Carpenter, Charles и Janet Zapata. The Silver of Tiffany & Company, 1850—1987. Бостон: Музей изобразительных искусств, 1987.
  • Dietz, Ulysses Grant, Jenna Weissman Joselit и Kevin J. Smead. The Glitter and the Gold: Fashioning America’s Jewelry. Ньюарк: The National Endowment for the Humanities, 1997.
  • Duncan, Alastair, Martin Eidelberg и Neil Harris. Masterworks of Louis Comfort Tiffany. Нью-Йорк: Harry N. Abrams, Inc., Publishers, 1989. Catalogue for an exhibition at the Renwick Gallery, Washington, D.C., с 29 сентября 1989 по 4 марта 1990, National Academy of Design, Нью-Йорк, 27 марта — 8 июля 1990.
  • Fashion Institute of Technology. Elsa Peretti: Fifteen of My Fifty with Tiffany. Нью-Йорк: Fashion Institute of Technology, 1990. Exhibition catalogue, 24 апреля — 10 мая 1990.
  • Frelinghuysen, Alice Cooney. Louis Comfort Tiffany and Laurelton Hall. Нью-Хэвен, Connecticut: Yale University Press, 2006.
  • Green, Annette and Linda Dyett. Secrets of Aromatic Jewelry. Париж: Flammarion, 1998.
  • Hood, William P., with Roslyn Berlin and Edward Wawrynek. Tiffany Silver Flatware 1845—1905: When Dining was an Art. Саффолк, Великобритания: Antique Collectors Club, 1999.
  • John Loring. Tiffany Colored Gems. Нью-Йорк: Abrams, 2007.
  • John Loring. Greetings from Andy Warhol: Christmas at Tiffany’s. Нью-Йорк: Abrams, 2004.
  • John Loring. Louis Comfort Tiffany at Tiffany & Co. Нью-Йорк: Abrams, 2002.
  • John Loring. Magnificent Tiffany Silver. Нью-Йорк: Abrams, 2001.
  • John Loring. The New Tiffany Tablesettings. Нью-Йорк: Doubleday, 1981.
  • John Loring. Paulding Farnham: Tiffany’s Lost Genius. Нью-Йорк: Abrams, 2000.
  • John Loring. A Tiffany Christmas. Нью-Йорк: Doubleday, 1996.
  • John Loring. Tiffany Diamonds. Нью-Йорк: Abrams, 2005.
  • John Loring. Tiffany in Fashion. Нью-Йорк: Abrams, 2003.
  • John Loring. Tiffany Flora and Fauna. Нью-Йорк: Abrams, 2003.
  • John Loring. The Tiffany Gourmet Cookbook. Нью-Йорк: Doubleday, 1992.
  • John Loring. Tiffany Jewels. Нью-Йорк: Abrams, 1999.
  • John Loring. Tiffany’s 150 Years. Нью-Йорк: Doubleday, 1987.
  • John Loring. Tiffany’s Palm Beach. Нью-Йорк: Abrams, 2005.
  • John Loring. Tiffany Parties. Нью-Йорк: Doubleday, 1989.
  • John Loring. Tiffany Pearls. Нью-Йорк: Abrams, 2006.
  • John Loring. Tiffany Taste. Нью-Йорк: Doubleday, 1986.
  • John Loring. Tiffany Timepieces. Нью-Йорк: Abrams, 2004.
  • John Loring. Tiffany’s 20th Century: A Portrait of American Style. Нью-Йорк: Abrams, 1997.
  • John Loring. The Tiffany Wedding. Нью-Йорк: Doubleday, 1988.
  • Harold Newman. An Illustrated Dictionary of Jewelry. Лондон: Thames and Hudson, 1981.
  • Clare Phillips. Bejewelled by Tiffany: 1837—1987. Нью-Хэвен и Лондон: Yale University Press, 2006.
  • Penny и Debra Healy Proddow. American Jewelry, Glamour & Tradition. Нью-Йорк: Rizzoli, 1987.
  • Penny и Debra Healy Proddow. Diamonds: A Century of Spectacular Jewels. Нью-Йорк: Abrams, 1996.
  • Purtell, Joseph. The Tiffany Touch. Нью-Йорк: Random House, 1971.
  • Ricci, Franco Maria. Jean Schlumberger. Милан: Franco Maria Ricci, 1991.
  • Schnierla, Peter and Penny Proddow. Tiffany: 150 Years of Gems and Jewelry. Нью-Йорк: Tiffany & Co., 1987.
  • Kenneth A. Snowman. The Master Jewelers. Нью-Йорк: Abrams, 1990.
  • Jewel Stern. Modernism in American Silver. Нью-Хейвен: Yale University Press, 2005.
  • Tiffany Retrospective: Designs from Tiffany and Co., 1837—1999. Токио и Нью-Йорк: APT, 1999.
  • Un Diamant Dans La Ville: Jean Schlumberger 1907—1987 Bijoux — Objets. Париж: Musee des Arts decoratifs: 1995.
  • Charles L. Venable. Silver in America 1840—1940: A Century of Splendor. Даллас, Техас: Dallas Museum of Art, 1994.
  • David B. Warren. Marks of Achievement: Four Centuries of American Presentation Silver. Хьюстон: Museum of Fine Arts, в сотрудничестве с Harry N. Abrams, Inc., 1987.
  • Janet Zapata. The Jewelry and Enamels of Louis Comfort Tiffany. Нью-Йорк: Harry N. Abrams, Publishers, 1993.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tiffany & Co.» հոդվածին։