Jump to content

«Մոկք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 41. Տող 41.
Պարսկաստանին, հավանաբար հայոց Խոսրռվ II թագավորի եղերական սպանությունից հետո<ref>Petrus Patricius,fragm.14(էջ 443)։</ref>։
Պարսկաստանին, հավանաբար հայոց Խոսրռվ II թագավորի եղերական սպանությունից հետո<ref>Petrus Patricius,fragm.14(էջ 443)։</ref>։
Մ.թ.ա. IX դարում Մոկքի տարածքն ընդգրկվել է Վանի թագավորության, մ.թ.ա. դարի սկզբից՝ Երվանդունի Երվանդունիների թագավորության կազմի մեջ։ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] հավատմամբ, Հայոց ավանդական թագավոր [[Վաղարշակ]]ը Մոկքում հաստատել է առանձին նախարարություն։ Որպես Հայաստանի հարավային նահանգ, հնուց ի վեր Մոկքը ունեցել է պաշտպանական կարևոր նշանակություն, իսկ նրա նախարարները՝ ազդեցիկ դեր։
Մ.թ.ա. IX դարում Մոկքի տարածքն ընդգրկվել է Վանի թագավորության, մ.թ.ա. դարի սկզբից՝ Երվանդունի Երվանդունիների թագավորության կազմի մեջ։ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] հավատմամբ, Հայոց ավանդական թագավոր [[Վաղարշակ]]ը Մոկքում հաստատել է առանձին նախարարություն։ Որպես Հայաստանի հարավային նահանգ, հնուց ի վեր Մոկքը ունեցել է պաշտպանական կարևոր նշանակություն, իսկ նրա նախարարները՝ ազդեցիկ դեր։
451 թվականի [[Ավարայրի ճակատամարտ]]ում Մոկքի մեծ իշխանը եղել է Հայով առաջին զորագնդի հրամանատարի օգնական։ Հայոց Արշակունի թագավորության անկումից հետո Մոկքի իշխանները պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ [[8-րդ դար]]ի սկզբին [[Բագրատունիներ]]ի մի ճյուղը հաստատվել է Մոկքում։ [[9-րդ դար]]ի 2–րդ կեսին Մոկքը ենթարկվել է [[Վասպուրական]]ի [[Արծրունիներ|Արծրունյաց]] իշխաններին։ [[10-րդ դար]]ի 2–րդ կեսին Բյուզանդիան ջանում թր իր ազդեցության տակ գցել Մոկքը, որպեսզի դյուրացնի Վասպուրականի նվաճումը։ Վասպուրականի թագավորության անկումից հետո թեև Մոկքը միացվեց Բյուզանդիային, սակայն այնտեղ Արծրունիները շարունակում էին ճանաչել Վասպուրականում մնացած Արծրունիների շառավիղներ Խեդենեկյանների գերակայությունը։ [[16-րդ դար]]ի սկզբից Մոկքի տարածքը բռնատիրել է օսմանյան Թուրքիան։ Վերջինիս կազմում այն մտնում էր [[Վան]]ի էյալեթի մեջ, որպես առանձին սանջակ՝ Մոկս անունով։ 16-[[19-րդ դար]]երում Մոկքում շարունակում էին գոյատևել հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրդերը։ Մոկքում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Մոկքի 49 բնակավայրերի հայ բնակչությունը, ավելի քան 900 ընտանիք, [[1915|1915–ին]] տեղահանվեցին և հիմնականում զոհ գնաց բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները անցան Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Թալինի, Աշտարակի շրջաններում, Սևանի ավազանում և այլուր։


== Աշխարհագրական դիրք ==
== Աշխարհագրական դիրք ==

15:31, 7 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Մոկք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էգավառ
Գլխավոր քաղաքՄոկս
Այլ քաղաքներԱռուանց, Միջա
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Մոկքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Մոկք, նաև Մոկս, Մեծ Հայքի 5-րդ նահանգը։ Հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Վասպուրականի հետ, արևմուտքից՝ Աղձնիքին, հարավից՝ Կորճայքին։ Նահանգի կենտրոնն է եղել Մոկս բերդաքաղաքը։

Վարչական բաժանում

Մոկքը ուներ հետևյալ 9 գավառները.


Պատմություն

Մոկքը Մեծ Հայքի ամենափոքր աշխարհն էր,որի տարածքը «Աշխարհացույցի» համաձայն վարչականորեն բաժանվում էր 9 գավառների[1] Ի տարբերություն Մեծ Հայքի մյուս աշխարհների, Մռկքի վարչական ձևավորումը տեղի է ունեցել անհամեմատ ուշ, ամենայն հավանականությամբ III դարից ոչ շուտ։ Մոկքը չի հիշատակվում Կլավդիոս Պտղոմեոսի՝ Մեծ Հայքի նկարագրության մեջ։ Համաձայն VI ղարի բյուգանդական պատմագիր Պետրոս Պատրիկիոսի հաղորդած տեղեկությունների՝ Հռոմը Մծբնի 298 թվականի քառասնամյա հաշտության պայմանագրով Պարսկաստանից, ի թիվս այլ երկրամասերի, ստացել է 5 նահանգներ՝ Անգեղտունը, Ծռփքը, Աղձնիքը, Կորդուքը և Ծավդեքը, որոնք, հանդիսանալով հայկական երկրամասեր, III դարում միացվել էին Սասանյան Պարսկաստանին, հավանաբար հայոց Խոսրռվ II թագավորի եղերական սպանությունից հետո[2]։ Մ.թ.ա. IX դարում Մոկքի տարածքն ընդգրկվել է Վանի թագավորության, մ.թ.ա. դարի սկզբից՝ Երվանդունի Երվանդունիների թագավորության կազմի մեջ։ Մովսես Խորենացու հավատմամբ, Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը Մոկքում հաստատել է առանձին նախարարություն։ Որպես Հայաստանի հարավային նահանգ, հնուց ի վեր Մոկքը ունեցել է պաշտպանական կարևոր նշանակություն, իսկ նրա նախարարները՝ ազդեցիկ դեր։ 451 թվականի Ավարայրի ճակատամարտում Մոկքի մեծ իշխանը եղել է Հայով առաջին զորագնդի հրամանատարի օգնական։ Հայոց Արշակունի թագավորության անկումից հետո Մոկքի իշխանները պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ 8-րդ դարի սկզբին Բագրատունիների մի ճյուղը հաստատվել է Մոկքում։ 9-րդ դարի 2–րդ կեսին Մոկքը ենթարկվել է Վասպուրականի Արծրունյաց իշխաններին։ 10-րդ դարի 2–րդ կեսին Բյուզանդիան ջանում թր իր ազդեցության տակ գցել Մոկքը, որպեսզի դյուրացնի Վասպուրականի նվաճումը։ Վասպուրականի թագավորության անկումից հետո թեև Մոկքը միացվեց Բյուզանդիային, սակայն այնտեղ Արծրունիները շարունակում էին ճանաչել Վասպուրականում մնացած Արծրունիների շառավիղներ Խեդենեկյանների գերակայությունը։ 16-րդ դարի սկզբից Մոկքի տարածքը բռնատիրել է օսմանյան Թուրքիան։ Վերջինիս կազմում այն մտնում էր Վանի էյալեթի մեջ, որպես առանձին սանջակ՝ Մոկս անունով։ 16-19-րդ դարերում Մոկքում շարունակում էին գոյատևել հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրդերը։ Մոկքում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Մոկքի 49 բնակավայրերի հայ բնակչությունը, ավելի քան 900 ընտանիք, 1915–ին տեղահանվեցին և հիմնականում զոհ գնաց բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները անցան Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Թալինի, Աշտարակի շրջաններում, Սևանի ավազանում և այլուր։

Աշխարհագրական դիրք

Մոկքր զբաղեցրել է Ջերմ (ներկայումս՝ Բոհտանսոլ) գետի ավազանի միջին մասը և գտնվում էր Մեծ Հայքի հարավային սահմանագլխից շուրջ 70—80 կմ հյուսիս[3]։

Ծանոթագրություններ

  1. Երեմյան, Ս․. Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի. էջեր 116–120.
  2. Petrus Patricius,fragm.14(էջ 443)։
  3. Ս. Տ. Եր եմ յան. Մեծ Հայքի թագավորությունը IV դարում (298—38Տ թթ.),քարտեզ, մասշտաբ 1 : 1250000, Երևան, 1979, Գ—5, Դ—5,

Արտաքին հղումներ