Jump to content

Տատիկ (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տատիկ (այլ կիրառումներ)
Գավառակ
Տատիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներԳյոզալդարա, Դադիկ, Դատիկ, Կյուզելտերե, Տաթիկ, Տատկո, Տատկու
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4 000[1] մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունտատիկցի
Ժամային գոտիUTC+3

Տատիկ, գավառ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում, իսկ ավելի ուշ ժամանակներում գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գավառը գտնվում էր Տատիկ գետի հովտում, Բաղեշ քաղաքից հարավ-արևելք։

Համապատասխանել է հնագույն սեպագիր արձանագրություններում հիշատակված Տատի (Դադի) երկրամասին։

Նշանավոր գյուղը Խուլթիկն է։

Աշխարհագրություն

Տատիկն ունի լեռնային ռելիեֆ։ Ջրառատ գավառ է։

Բնակչություն

Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը բնակչության 80 %-ը հայեր էին։

Թուրքերի կողմից գավառակն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ հայ բնակիչները կոտորվել կամ տարագրվել են։

Տնտեսություն

Բնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ, երկրագործությամբ, արհեստներով և առևտրով, իսկ ձորահովիտներում նաև պտղաբուծությամբ, այգեգործությամբ և ծխախախոտագործությամբ։

Վարչական բաժանում

Տատիկի գավառակը բաժանված էր 2 մասի՝ Ներքին Տատիկ և Վերին Տատիկ։ 1915 թվականի դրությամբ հայկական գյուղերն էին Ծղկամ, Կերխր, Կյալհոկ, Խուլթիկ, Մոճկանիս, Շեն, Ոստին, Պաս, Սամի, Սասիկ, Վանիկ։ Այդ գյուղերում ապրում էր մոտ 4 000 հայ[1]։

Աղբյուրներ

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 50