Jump to content

Տուհեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20:14, 4 Հուլիսի 2013 տարբերակ, Pandukht (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Տուհք (Տուհեր), հայկական ցեղ:

Անանիա Շիրակացու «Աշխարհացույցում» հիշատակվում է Տուչքուստակ գավառանունը (ակադեմիկոս Սուրեն Երեմյանը գտնվում է, որ պետք է լինի՝ Տուշքուստակ): Քուստակ պարսկերեն նշանակում է գավառ, ուրեմն՝ Տուս գավառ: 9-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցուն հայտնի էր Տուս բնակավայրը: «Տուս»-ը տեղանուն դարձած ցեղանուն է: Գրաբարում Տուսի ուղղականը՝ Տուհքն է, սեռականը՝ Տուաց: Հետևաբար, նոր կազմավորվող հայ ժողովրդի մասը կազմող տուհ ցեղից և տուհ ցեղանունից կազմված Տուհք գավառանունը Տուս-Տուհքն է: Հետագայում՝ 8-9-րդ դարերում Տուհք դժվար արտասանելի տեղանունը ենթարկվելով հայերենի զարգացման առանձնահատկություններին, տեղի է տալիս ավելի բարեհնչուն, բայց նույնարմատ Տավուշ անվանը[1]:

Ծանոթագրություններ

  1. Արշալույս Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ)։ Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, «Լույս», 1989 — 13-36, էջեր 13-36 — 237 էջ. — 4000 հատ։