Jump to content

Հովհան Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:22, 21 հունվարի 2010 տարբերակ, Rob (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հովհան Մամիկոնյան, միջնադարյան հայ պատմիչ, որի, ինչպես նաեւ ոմն Զենոբ Գլակ Ասորու, անունով մեզ է հասել "Տարոնի պատմություն" աշխատությունը: Աշխատանքի առաջին մասում ներկայցված է 4-րդ դարում Մեծ Հայքի Տարոն գավառում քրիստոնեության տարածման հանգամանքները:
Երկրորդ մասը` քրիստոնեության տարածումից հետո օտար զավթիչների դեմ (Բյուզանդիա, Սասանյան Պարսկաստան) Տարոնի հայության դյուցազնական պայքարի էպիկական-գեղարվեստական պատկերումն է:
Հայագետների կողմից "Տարոնի Պատմությունը" համարվում է 7-9 դարերի սահմաններում գրված կամ հավաքված-խմբագրված ժողովածու: