Jump to content

Ծոբոփոր գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծոբոփոր կամ Ծոփոփոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։

Աշխարհագրություն

Ծոբոփոր գավառն ընդգրկում էր Ձոբաց (այժմ` Շուլավեր) գետի հովիտը` մինչև Ձորագետի (Դեբեդ) ստորին հոսանքը, շուրջ 450 կմ² տարածությամբ: Կենտրոնն էր Ծոբ (Ծոփ) ամրոցը, որի անունով կոչվել է գավառը: Այն միջնադարյան աչքի ընկնող հուշարձաններից մեկն է:

Պատմություն

Ծոբոփորում էր գտնվում Հյուսիսային Հայաստանի պղնձահանության կենտրոն Պղնձահանքը (այժմյան Թումանյանի Ախթալա հանքավայրը): 627 թվականի պարսկական արշավանքի ժամանակ բյուզանդական կայսր Հերակլը Ծոբոփորում հիմնադրել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (ներկայիս Ախթալայի վանքը):


Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ