Jump to content

Հովհան Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհան Մամիկոնյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունմատենագիր, պատմաբան և քահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Հովհան Մամիկոնյան (VII–VIII դարեր), միջնադարյան հայ պատմիչ, որի, ինչպես նաև Ս. Կարապետ վանքի վանահայր Զենոբ Գլակ Ասորու անունով մեզ է հասել «Տարոնի պատմություն» աշխատությունը։ Աշխատանքի առաջին մասում ներկայացված է 4-րդ դարում Մեծ Հայքի Տարոն գավառում քրիստոնեության տարածման հանգամանքները։ Երկրորդ մասը՝ քրիստոնեության տարածումից հետո օտար զավթիչների դեմ (Բյուզանդիա, Սասանյան Պարսկաստան) Տարոնի հայության դյուցազնական պայքարի էպիկական-գեղարվեստական պատկերումն է։ Հայագետների կողմից «Տարոնի Պատմությունը» համարվում է 7-9 դարերի սահմաններում գրված կամ հավաքված-խմբագրված ժողովածու։

Է դարի երկրորդ կէսի պատմիչ Յովհան Մամիկոնեանի «Պատմութիւն Տարօնոյ» երկն իր բնոյթով եւ շարադրանքի ոճով եզակի է վաղ միջնադարեան հայ մատենագրութեան մէջ։

Օգտագործելով Տարօն գաւառում հաւաքուած գրաւոր եւ բանաւոր բազմաժանր նիւթերը՝ հեղինակը Հայաստանում առաջին անգամ ստեղծել է իր երկրամասի պատմութեան որոշակիօրէն համակարգուած շարադրանքը լայն պատմական ֆոնի վրայ։

Երկի վերջում զետեղուած բաւական ընդարձակ յիշատակարանում Յովհանը ներկայանում է որպէս Մամիկոնեան եպիսկոպոս, նշում, որ իր «շարադրութիւնը» կատարել է «ի վանսն Գլակայ, ի դուռն սրբոյ Կարապետին», որտեղ գաւառի առաջին եպիսկոպոս Զենոբ Ասորուց յետոյ եղել է քսանհինգերորդ (առկայ ձեռագրերում՝ ԼԵ-րդ) առաջնորդը (ըստ այդմ՝ ենթադրելի է, որ Գլակավանքը եղել է Մամիկոնեան եպիսկոպոսութեան նստոցը)։

Յիշատակարանի՝ մեզ հասած գրչագրերի աւանդած մի արտայայտութեան համաձայն՝ աշխատութեան համակարգումը կատարուել է Հերակլ կայսեր (610-641 թթ.) եւ Ներսէս Տայեցի կաթողիկոսի (641-661 թթ.) օրօք, Խոսրով Բ Պարսից արքայի մահից յետոյ (628 թ.), «յիշխանութեանն Մամիկոնեան Վահանայ, զոր մայրենեաւք Կամսարական կոչեն»։

Իրականում պարզ է, որ երկն ստեղծուել է մի քանի փուլով (նոյն կերպ, առնուազն երկու փուլով է գրուել նաեւ 684 թ. Անանունի Պատմութիւնը) եւ վերջնականապէս ձեւաւորուել Է դարի երկրորդ կէսում, բոլոր դէպքերում՝ մինչեւ Հայաստանի վերջնական ենթարկումը Արաբական խալիֆայութեանը, ամենայն հաւանականութեամբ՝ 680-ական թթ.։

Ըստ երեւոյթին՝ պատահական չէ Հայոց ՃԼ թուականի (681 թ.) յիշատակութիւնը երկի Ժ գլխի աւարտական հատուածում եւ (ըստ Ն ենթախմբի ձեռագրերի) հեղինակի յիշատակարանի բնագրում, թէկուզ եւ վերջին հատուածում առկայ է նաեւ աւելի վաղ ժամանակաշրջանով (գուցէ՝ հետագայում աւելացուա՞ծ) թուագրումը։

Աշխատություններ եւ թարգմանություններ

Գրականություն

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6 (հայ.) — հատոր 6. — էջ 552.