Jump to content

Պատիվ ունեմ դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատիվ ունեմ
Պատիվ ունեմ
Изображение логотипа
Տեսակքաղաքական դաշինք
Երկիր{{{2}}} Հայաստան
ԱռաջնորդԱրթուր Վանեցյան (ՀԿ)
Սերժ Սարգսյան (ՀՀԿ)
ԿարգախոսՈւղղի՜ր մեջքդ։
Կպնե՜նք գործին։
Որ ապրե՜նք։
ՀիմնադիրՍերժ Սարգսյան և Արթուր Վանեցյան
ՀիմնադրվածՄայիսի 15, 2021թ.
Գաղափարախոսությունազգային պահպանողականություն և հայկական ազգայնականություն
ՇտաբԵրևան, Հայաստան
Կայքpativunem.am

Պատիվ ունեմ դաշինք, հայկական քաղաքական դաշինք, կազմված Հայաստանի հանրապետական կուսակցությունից և Հայրենիք կուսակցությունից։ Ստեղծվել է 2021 թվականի մայիսի 15-ին, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ[1]։

Դաշինքի առաջին համարը առաջիկա ընտրություններում կլինի ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ցուցակում չի լինելու[2][3]։

Դաշինքի կարգախոսն է` «Ուղղի՛ր մեջքդ։ Կպնե՛նք գործին։ Որ ապրե՛նք։»[4]։

Պատկերանշան[5]

«Պատիվ ունեմ» դաշինքը որպես իր տարբերանշան ընտրել է հնգաթև աստղը։

Այն խորհրդանշում է՝

  • Ծառայությունը Հայրենիքին,
  • Մեր պատմական հիշողությունը,
  • Մեր նախնիների սխրանքները,
  • Մարդկային երազանքը,
  • Քրիստոնեական հույսը,
  • Հաջողություններ և հաղթանակներ,
  • Գիտական միտքը,
  • Բարձր որակը

Ծանոթագրություններ

  1. «ՀՀԿ-ն ու «Հայրենիք»-ը ստորագրել են «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-05-17-ին.
  2. «Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում». Sputnik Armenian. Վերցված է 2021-05-17-ին.
  3. «Ստորագրվեց «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը». Shant News. Վերցված է 2021-05-17-ին.
  4. «Պատիվ ունեմ դաշինք». Facebook. Վերցված է 2021-05-17-ին.
  5. «Ի՞նչու հնգաթև աստղ». pativunem.am. Վերցված է 2021-05-29-ին.

Արտաքին հղումներ