Վլադիմիր Իշին
Արտաքին տեսք
Վլադիմիր Իշին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1931 (92 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1957) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Վլադիմիր Սավելևիչ Իշին (ծնվել է 1931 դեկտեմբերի 31-ին Գյումրիում), ասորի խորհրդային ինժեներ-էլեկտրիկ։
1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1973 թվականին նշանակվել է Երևանի միկրոէլեկտրոնիկայի ԳՀԻ-ի գործարանի գլխավոր ինժեներ։ «Նաիրի» էլեկտրոնային հաշվողական մեքենաների ընտանիքի՝ սերիական արտադրության մեջ ներդրման աշխատանքների համար 1971 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 374)։ |