Jump to content

Խլաթի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գավառակ
Խլաթ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներԱխլաթ, Իխլաթ, Խարաբեշիր, Խարապեշիր, Ղզլաթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն23 659[1] մարդ (1891)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1]
Տեղաբնականունխլաթեցի
Ժամային գոտիUTC+3

Խլաթ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Վարչական կենտրոնը Խլաթ քաղաքն էր։ Խլաթը երբեմն հիշատակվում է որպես գավառ։

Պատմական ակնարկ

Խլաթի և Արծկեի գավառները միասին պատկանել են բզնունյանց նախարարությանը և կոչվել են Բզնունյանց գավառ։ Այս անվանումից էլ առաջացել է Բզնունյանց ծով անվանումը։

Աշխարհագրություն

Խլաթի գավառակը գտնվում էր Վանա լճի հյուսիսարևելյան կողմում։ Գավառակի հյուսիսային սահմանը Սիփան լեռնագագաթն է, իսկ հարավային սահմանը Գրգուռը և Նեմրութը։

Գավառակը ջրառատ է, ունի հարուստ և բարեբեր հողեր։

Կլիմա

Խլաթում կլիման բարեխառն է[2]։

Բնակչություն

1891 թվականին, ըստ Վ. Քինեի վիճակագրության, Խլաթի գավառակն ուներ 23 659 բնակիչ, որից 16 635 մուսուլմաններ, 6609՝ հայեր և 415՝ այլք։

Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում[2]։

Օգտակար հանածոներ

Գավառակն հարուստ է սառն ու քաղցրահամ ջրերով, ունի շինարարական քարի հանքեր։

Տնտեսություն

Գավառակի hայերն հիմնականում զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ, արհեստներով, լճափնյա գյուղերում՝ նաև նավավարությամբ[2]։

Վարչական բաժանում

1872 թվականին ուներ 33 գյուղ՝ որից 17-ը քրդական, իսկ 16-ը հայկական էին։ 1909 թվականին ուներ 9 քրդաբնակ և 24 հայաբնակ գյուղ[1]։

Հայաբնակ գյուղեր

Հայաբնակ խոշոր գյուղերը հետևյալն են.[2]

  • Թեղուտ (1928 բնակիչ)
  • Խուլիկ (516 բնակիչ)
  • Ծղակ (596 բնակիչ)
  • Կարմունջ (688 բնակիչ)
  • Կծվակ (923 բնակիչ)
  • Շամիրամ (625 բնակիչ)
  • Ջրհոր (785 բնակիչ)
  • Տափավանք (1172 բնակիչ)
  • Փրխուս (2154 բնակիչ)

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 738
  2. 2,0 2,1 2,2 2,3 «ԽԼԱԹ. գավառ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 25-ին.

Աղբյուրներ