Jump to content

Կատրինա (փոթորիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Կատրինա
ՏեսակՀինգերորդ կատեգորիայի փոթորիկ
Երկիր Պուերտո Ռիկո,  Բահամյան Կղզիներ,  ԱՄՆ և  Կուբա
Ժամանակի սկիզբօգոստոսի 23, 2005[1]
Ժամանակի վերջօգոստոսի 31, 2005[1]
Զոհվածներ1836 մարդ
 Hurricane Katrina Վիքիպահեստում
«Կատրինա» փոթորիկը 2005 թվականի օգոստոսի 28-ին
Կատրինա փոթորկի հետագիծն ամպամածության ու ծովի մակերևույթի ջերմաստիճանի ֆոնին 2005 թվականի օգոստոսի 29-ին
«Կատրինա» փոթորիկը 2005 թվականի օգոստոսի 29-ին

«Կատրինա» փոթորիկ (անգլ.՝ Hurricane Katrina), ամենից ավերիչ փոթորիկը Միացյալ Նահանգների պատմության մեջ[2]։ Այն եղել է 5 կատեգորիայի փոթորիկ՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի փոթորիկների սանդղակի և վեցերորդ ամենաուժեղ փոթորիկը Ատլանտյան ջրավազանում՝ դիտումների պատմության ողջ ընթացքում։ Տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի վերջին։ Ամենածանր վնասը հասցվել է Նոր Օռլեանին Լուիզիանայում, որտեղ ջրի տակ է հայտնվել քաղաքի տարածքի շուրջ 80 %-ը։ Աղետի արդյունքում զոհվել է 1836 մարդ, իսկ տնտեսական վնասը կազմել է $125 մլրդ (գնահատում, 2007)[3]։

Օդերևութաբանական պատմություն

Փոթորիկն սկսել է ձևավորվել 2005 թվականի օգոստոսի 23-ին Բահամյան կղզիների մոտակայքում։ Օգոստոսի 25-ին այն անցել է Ֆլորիդայի ափի վրայով՝ Մայամիից ոչ հեռու և ուղղվել դեպի Մեքսիկական ծոց։ Նախքան Միացյալ Նահանգների սահմանին հասնելը փոթորիկն ստացել է վտանգավորության 5-րդ աստիճան ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի։ Փոթորկի ժամանակ քամու արագությունը հասել է 280 կմ/ժ։ Ափին հասնելուց մի քանի ժամ առաջ փոթորիկը թուլացել է մինչև 4-րդ կատեգորիայի[4]։

Նախապատրաստում

Փոթորկի՝ Մոքսիկական ծոցին մոտենալու ժամանակ տարհանվել են նավթային կայանների անձնակազմները։ Միսիսիպիի ու Ֆլորիդայի ռազմական բազաներից տարհանվել են ինքնաթիռները, երկու նավ հեռացել են նավահանգստից[5]։ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Լուիզիանա, Միսիսիպի, Ալաբամա և Ֆլորիդա նահանգները հայտարարել է աղետի գոտի[5]։

Կիրակի օրը՝ 2005 թվականի օգոստոսի 28-ին, Նոր Օռլեանի քաղաքապետը հայտարարել է պարտադիր տարհանում[6]։ Մարդկանց զանգվածային տարհանման պատճառով ավտոմայրուղիներում ձևավորվել են մեծ խցանումներ[6][7]։ Քաղաքից ու նրա ծայրամասերից հեռացել է ավելի քան մեկ միլիոն մարդ, որ կազմել է տեղի բնակչության շուրջ 80 %-ը[5]։ Խանութների ու բենզալցակայանների դիմաց առաջացել են երկար հերթեր։ Փախստականները փորձել են հավաքել ջրի, պարենամթերքի ու բենզինի պաշար։

Սակայն ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի եղել տարհանվել։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ապրել են ծայրահեղ աղքատության պայմաններում և չեն ունեցել նյութական միջոցներ ճանապարհածախսի և հյուրանոցի համար։ Հասարակական տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը, և առանց սեփական ավտոմեքենայի քաղաքից հեռանալը չափազանց դժվար։ Նոր Օռլեանում մնացել է շուրջ 150 հազար մարդ, որոնց մեծ մասը եղել են աղքատ թաղամասերի բնակիչներ[7]։ Օգոստոսի 28-ին քաղաքային իշխանությունները քաղաքում մնացածներին որպես ապաստարան առաջարկել են «Սուպերդոում» փակ մարզադաշտը։ «Սուպերդոում» մարզադաշտում ապաստանել է շուրջ 30 հազար մարդ[6]։

Հետևանքներ

Երկուշաբթի օրը՝ 2005 թվականի օգոստոսի 29-ին, «Կատրինա» փոթորիկը հասել է Միացյալ Նահանգների հարավարևելյան ափին Լուիզիանա և Միսիսիպի նահանգների շրջանում։ Նրա ազդեցության գոտում են հայտնվել Լուիզիանա նահանգը, Միսիսիպիի հարավային ու կենտրոնական հատվածը, Ալաբամայի հարավը, Ջորջիայի արևմուտքը, Ֆլորիդայի արևմուտքն ու հարավը։

Լուիզիանա

Նոր Օռլեանի 70 %-ը գտնվում է ծովի մակարդակից ցածր բարձրության վրա, և քաղաքը երեք կողմից շրջապատված է ջրով՝ Մեքսիկական ծոց, Միսիսիպի գետ և Պոնչարտրեյն լիճ[5]։

Օգոստոսի 29-ի վաղ առավոտյան Նոր Օռլեանը պաշտպանող ամբարտակները ճեղքվել են մի քանի տեղում։ Սկսվել է քաղաքի ու նրա շրջակայքի հեղեղումը։ «Սուպերդոումի» տանիքը վնասվել է ուժեղ քամուց։ Հեղեղված շրջանների բնակիչներին փրկել են նավակների ու ուղղաթիռների օգնությամբ։

Հեղեղված Նոր Օռլեանը.

Միսիսիպի

Միսիսիպի նահանգի ափամերձ շրջանները, ներառյալ նաև Գալֆպորտ-Բիլոքսի-Պասկագուլա ագլոմերացիան, խիստ վնասներ են կրել։ Մեքսիկական ծոցին ամիջապես հարող տարածքներն ամբողջովին ավերվել են։

Այլ

  • 800 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի ու հեռախոսային կապի[8]։
  • Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի քանակը կազմել է 1407 մարդ, ըստ ավելի ուշ տվյալների՝ 1600[9] , նրանցից ավելի քան 720-ը՝ Նոր Օռլեանում, դրանից բացի՝ 2005 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ 47 մարդ համարվել է անհետ կորած[10]։ Փրկարարական գործողությունների իրականացման ընթացքում (2005 թվականի սեպտեմբեր) ենթադրություններ են արվել մի քանի հազար կամ տասնյակ հազարավոր զոհերի մասին, սակայն դրանք չեն հաստատվել։
  • Ամերիկյան Newsweek ամսագրի անցկացրած հարցման համաձայն՝ հարցմանը մասնակցածների միայն 38 %-ն է հավանության արժանացրել Բուշի ու նրա վարչակարգի գործողությունները և այն, թե ինչպես են նրանք հաղթահարել աղետի հետևանքները[11]։ 2005 թվականի սեպտեմբերին Pew հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Բուշի գործողությունները հավանության է արժանացրել հարցման մասնակիցների 40 %-ը[12]։

Հանցագործություն

«Կատրինա» փոթորկի ժամանակ կատարված հանցագործությունների մասին տվյալները չափազանցվել են զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Հանցագործությունների մասին վերջիններիս տարածած որոշ լուրեր ընդհանրապես չեն ունեցել իրական հիմքեր։ Նոր Օռլեանի ոստիկանություները հաստատել է արտակարգ իրավիճակի մեկ շաբաթվա ընթացքում կատարված սպանության չորս դեպք, ինչը մոտավորապես հավասար է միջին ցուցանիշին Նոր Օռլեանի համար[13]։

Օգոստոսի 30-ին CNN հեռուստաընկերությունը հայտնել է քաղաքում կատարվող զանգվածային կողոպուտի մասին։ Ըստ հեռուստաընկերության ներկայացրած տվյալների՝ «հարյուրավոր մարդիկ» Կանալ-սթրիթ փողոցի շրջանում և Ֆրանսիական թաղամասի սահմանին ջարդել են խանութների ապակիներն ու տարել ապրանքը[14]։

Սեպտեմբերի 1-ին СМИ-ն հայտնել է քաղաքային հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության մասին։ Ըստ բժշկի խոսքերի՝ հիվանդանոցը մի քանի անգամ ենթարկվել է հրաձգության։ Կրակ է բացվել այն պահին, երբ տեղի է ունեցել հիվանդներին տեղավորել են տեղափոխման համար։ Դրանից առաջ կրակի էին ենթարկվել հիվանդներին տեղափոխող նավակները, որոնցից մեկը շրջվել է[15]։

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվում են հանցագործությունների պատճառով։ Ափի պաշտպանության ներկայացուցչի խոսքերով՝ փրկարարները խուսափում են գնալ այն շրջաններ, որտեղ հնչում են կրակոցներ[16]։

Վնաս

Տնտեսական վնասը կազմել է 125 մլրդ դոլար (գնահատում, 2007)[3]։

Տուժած շրջանների վերականգնման համար ԱՄՆ Կոնգրեսը հատկացրել է 110 մլրդ դոլար[17]։ 2005 թվականի օգոստոսի դրությամբ՝ ավելի քան 100 հազար ընտանիք ապրել է թրեյլերներում տունը կորցնելու պատճառով[17]։

Իշխանությունների գործողություններ

Սեպտեմբերի 8-ի դրությամբ՝ աղետի գոտում փրկարարական աշխատանքներին մասնակցել է ԱՄՆ ազգային գվարդիայի 43 հազար մարտիկ, ափային պաշտպանության 4 հազար ծառայող և կանոնավոր բանակի շուրջ 15 հազար զինծառայող[18]։

Իշխանությունների ներկայացուցիչների գործողությունները ենթարկվել են քննադատության[19]։ Լուիզիանայից ընտրված սենատոր, հանրապետական Դևիդ Վիտերն ամենացածր գնահատականն է տվել Բուշի վարչակազմին աղետի հետևանքների վերացման ուղղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերի առումով։ Ամերիկացի ռեժիսոր և հասարակական գործիչ Մայքլ Մուրը 2005 թվականի սեպտեմբերին իր բաց նամակում երկրի ղեկավարությանը մեղադրել է ինժեներական զորքերի ծախսերի կրճատման համար, ինչը, նրա կարծիքով, հանգեցրել է ծանր հետևանքների։ Մուրը նաև նշել է[20].

Այն օրը, երբ քաղաքի վրա տապալվեց փոթորիկը, միստր Բուշը, Ջոն Մաքքեյնը (սենատոր) իրենց հարուստ ընկերների հետ իրենց պատվում էին տորթով։ Իսկ հետո ողջ օրվա ընթացքում Բուշը կիթառ է նվագել, որը նրան տվել էլ ինչ-որ «քանթրի» կատարող։ Եվ այս ամենն այն ժամանակ, երբ Նոր Օռլեանը սուզվում էր ջրի տակ։

Նյույորքցի ռեփեր Մոս Դեֆը փողոցում կատարել է իր «Dollar Day» (այլ անվանում՝ «Katrina Clap») երգը, որում նախագահին մեղադրում է աղետի ժամանակ ցուցաբերած ոչ տեղին ու անբավարար արձագանքի համար, և ձերբակալվել է առանց թույլտվության ելույթ ունենալու համար։

2006 թվականին Միացյալ Նահանգների բնակչության շուրջ 60 %-ը, հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, վատատեսորեն է վերաբերվել իշխանությունների՝ բնական աղետներին դիմակայելու ունակությանը[17]։

Արտացոլումը զանգվածային մշակույթում

«Կատրինա» փոթորկի ժամանակ Նոր Օռլեանում տեղի ունեցած դեպքերն ընկած են ֆրանսիացի արձակագիր Լորան Գոդեի «Ouragan» գրքի հիմքում։

«Կատրինա» փոթորիկը ոգեշնչել է Linkin Park խմբին՝ ստեղծելու The Little Things Give You Away երգը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 International Best Track Archive for Climate Stewardship
  2. Knabb, Richard D; Rhome, Jamie R.; Brown, Daniel P (դեկտեմբերի 20, 2005; updated August 10, 2006). «Tropical Cyclone Report: Hurricane Katrina: 23–30 August 2005» (PDF). National Hurricane Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 «Экономический ущерб от урагана». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «Path to disaster». National Geographic. Special edition: Katrina: 36–37. 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Рогожникова Е. Водная пустыня на юге США // Лента.ру, 30 августа 2005
  6. 6,0 6,1 6,2 «The chaos of evacuation». National Geographic. Special edition: Katrina: 80–81. 2005.
  7. 7,0 7,1 Алексеева А. и др. Чисто американская трагедия // Эксперт, № 34 (480), 12 сентября 2005
  8. Новости KM.RU. IHT: Климатические изменения способствуют увеличению экологических мигрантов(չաշխատող հղում)
  9. «Ужас Америки: 2 года спустя». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «Hurricane Katrina landfall Impact» (անգլերեն). www.katrinahelp.info. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  11. Howard Fineman (2005 թ․ սեպտեմբերի 19). «A Storm-Tossed Boss». A Storm-Tossed Boss (անգլերեն). Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. «Rating Bush». Two-In-Three Critical Of Bush's Relief Efforts (անգլերեն). Pew Reseach Center. 8 September 2005. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. No. 1195: Katrina’s Myth and Media
  14. Сотни людей бьют стекла и выносят товары из магазинов Нового Орлеана Արխիվացված 2005-09-23 Wayback Machine // РИА Новости, 30 августа 2005
  15. Больница в Новом Орлеане несколько раз подверглась обстрелу Արխիվացված 2005-09-25 Wayback Machine // РИА Новости, 1 сентября 2005
  16. Новый Орлеан: преступность мешает спасательной операции // РИА Новости, 1 сентября 2005
  17. 17,0 17,1 17,2 Ершов Ю. Американцы вспоминали «Катрину» // Российская газета, № 4157, 30 августа 2006
  18. Белоусов В. Кто ответит за «Катрину» // Российская газета, № 3868, 8 сентября 2005
  19. Зорин А., Шаповалов А. Буш оставил поле боя // Российская газета № 3871, 10 сентября 2005
  20. Мур обвиняет власти в просчётах, повлекших трагедию в Новом Орлеане // РИА Новости, 12 сентября 2005

Արտաքին հղումներ