Jump to content

Մոկք Առանձնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Մոկք Առանձնակ (Առանձնակ Մոկք), գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում[1]։

Աշխարհագրություն

Մոկք Առանձնակը գտնվում էր Որբ գետի (այժմ կոչվում է Մոկուս-սու) վրա։ Մոկս և Սատախ գավառների սահմանագլխին է գտնվում Առնոս լեռնագագաթը և լեռնաշղթան։ Խեթական աղբյուրներում հիշատակվում է Առնուշա ձևով, իսկ Ասորեստանյան արձանագրություններում՝ Առուլիաս անվամբ։ Լեռան բարձրությունը 3550 մետր է։ Գագաթը հարթված է, որտեղ նշմարվում են հին ամրոցի և սրբավայրերի մնացորդներ։ Ենթադրվում է այդ շրջակայքում է գտնվել Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի կողմից մ.թ.ա. 714 թվականին ավերված՝ Վանի թագավորքւթյան գլխավոր սրբատեղի՝ Մուսասիրի տաճարը[2]։

Ճարտարապետություն

Մոկք Առանձնակը հայտնի է իր Մոկք բերդով և Ամենափրկիչ վանքով, որը ամենայն հավանականությամբ եղել է հենց Մոկք բերդի մոտ՝ այժմյան Մոկուս քաղաքի տեղում։ Մոկք բերդը Մոկաց իշխանների ոստանն էր։ Այն մինչև օրս գոյություն ունի։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 234-235, էջեր 234-235 — 520 էջ. — 500 հատ։
  2. Մխիթարյան, Ամասիա (2002թ․). Հաբեթի սերունդները [The descendants of Habet]. ՀՀ, Երևան: հեղինակային հրատարակություն. ISBN ISBN 99930-4-060-6.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)