Լեյլա Էրբիլ
Լեյլա Էրբիլ թուրքերեն՝ Leylâ Erbil | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1931[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Վախճանվել է | հուլիսի 19, 2013 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | թուրքերեն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Ժանրեր | վեպ, պատմվածք և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | Q120271286? |
Leyla Erbil Վիքիպահեստում |
Լեյլա Էրբիլ (թուրքերեն՝ Leylâ Erbil; հունվարի 12, 1931[1], Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 19, 2013, Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող և հրապարակախոս, ով յոթ վեպերի, երեք ժողովածու պատմվածքների հեղինակ է։ Առաջին թուրք գրողն է, ով 2002 թվականին նոմինացվել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Էրբիլը եղել է Թուրքիայի գրողների և նկարիչների միությունների անդամ[2]։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ 1979 թվականին դարձել է Այովայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Ամուսնացած է եղել Մեհմեդ Էրբիլի հետ, ով Scandinavian Airlines System-ում աշխատել է որպես թարգմանիչ։ Ամուսինները բնակվել են Իզմիրում։ 1960 թվականին ունեցել է դստերը՝ Ֆաթոշ Էրբիլ Պընարին, որից հետո տեղափոխվել են ետ Ստամբուլ։ 2005 թվականին գրողի մոտ հայտնաբերել էին Գիստիոցիտոզ X, և ութ տարի Լեյլա Էրբիլը պայքարել է դրա դեմ։ Սակայն 2013 թվականին հիվանդությունը հաղթել է։ 82 տարեկան հասակում Լեյլա Էրբիլը մահացել է Ստամբուլի կլինիկաներից մեկում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961: Hallaç / Մաշկ քորողը, պատմվածքների ժողովածու
- 1968: Gecede / Գիշերը, պատմվածքների ժողովածու
- 1971: Tuhaf Bir Kadın / Տարօրինակ կինը, վեպ
- 1977: Eski Sevgili / Նախկին սիրուհին, պատմվածքների ժողովածու
- 1985: Karanlığın Günü / Ստվերի օրը, վեպ
- 1988: Mektup Aşkları / Սիրային նամակներ, վեպ
- 1998: Zihin Kuşları / Մտքի թռչուններ, էսսե
- 2001: Cüce / Թզուկ, վեպ
- 2005: Üç Başlı Ejderha / Եռագլուխ վիշապը, վեպ
- 2011: Kalan / Մնացածները, վեպ
- 2013: Tuhaf Bir Erkek / Տարօրինակ տղամարդը, վեպ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Էրբիլ» հոդվածին։ |
- Հունվարի 12 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 19 մահեր
- 2013 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի թուրք պատմվածագիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Թուրք գրողներ
- Թուրք կին գրողներ
- Թուրք սոցիալիստներ
- Թուրք վիպասաններ
- Թուրք ֆեմինիստ գրողներ
- Հրապարակախոսներ
- Ստամբուլում ծնված գրողներ