Սիլվանո Բուսոտի
Սիլվանո Բուսոտի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Sylvano Bussotti |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1931[1][2][3][…] Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] |
Երկիր | Իտալիա |
Մահացել է | սեպտեմբերի 19, 2021[5][6] (89 տարեկան) Միլան, Իտալիա[5][6] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, նկարիչ, բեմանկարիչ, բանաստեղծ, հագուստ ձևագծող և թատերական ռեժիսոր |
Գործիքներ | դաշնամուր և ջութակ |
Աշխատավայր | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Լեյբլ | Ricordi |
Կրթություն | Ֆլորենցիայի կոնսերվատորիա |
Կայք | sylvanobussotti.org |
Sylvano Bussotti Վիքիպահեստում |
Սիլվանո Բուսոտի (իտալ.՝ Sylvano Bussotti, հոկտեմբերի 1, 1931[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 19, 2021[5][6], Միլան, Իտալիա[5][6]), իտալացի կոմպոզիտոր, նկարիչ և օպերային ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]4 տարեկանից սովորել է ջութակ նվագել։ 1940-1948 թվականներին սովորել է Լուիջի Քերուբինիի անվան Ֆլորենցիայի կոնսերվատորիայում։ 1956-1958 թվականներին Փարիզում ուսանել է Մաքս Դոյչի մոտ, այնտեղ էլ մտերմացել է երաժշտական ավանգարդի տեսաբան Հայնց Կլաուս Մեցգերի հետ։ 1954 թվականից եղել է կոմպոզիտոր Բրունո Բարտոլոցիի կողմից հիմնադրված «Ֆլորենցիայի դպրոց» ստեղծագործական միության անդամ։ 1958-1961 թվականներին մասնակցել է Դարմշտադտում կազմակերպվող նոր երաժշտությանը նվիրված ամառային դասընթացներին, որտեղ ծանոթացել է Պիեր Բուլեզի և Ջոն Քեյջի հետ, որոնց ազդեցությունն զգացել է իր ստեղծագործության վրա։
Առաջին ստեղծագործությունները, որոնք նշանավորվել են Լուիջի Դալապիկկոլիի և Ռոբերտո Լուպիի ազդեցությամբ, գրված են դոդեկաֆոնիայի տեխնիկայով։ Ավանգարդի հոսանքների ներկայացուցիչներից մեկն է։ Լինելով Ջոն Ջեյջի հետևորդ` նա լայնորեն օգտագործում էր ալեատորիկայի մեթոդը։ «Հակա-երաժշտության» համերգների մասնակից է, որոնց համար հորինում էր ստեղծագործություններ առանց որևէ հնչյունների։ Ստեղծագործությունների շարքում են բազմաթիվ վոկալ, գործիքային և խառը կազմի պիեսներ։ 1963 թվականին դարձել է «70 խումբ» (Ֆլորենցիա) հիմնադիրներից մեկը. խումբը մասնագիտացած էր կոնկրետ և վիզուալ պոեզիայի վրա, հրատարակել է բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ։
1964-1965թթ. վերապատրաստվել է ԱՄՆ-ում։ 1968-2001 թվականներին եղել է ռեժիսոր, զգեստների դիզայներ և դիզայներ Իտալիայի առաջատար այնպիսի օպերային թատրոններում, ինչպիսք են «Լա Սկալան» (Միլան), «Լա Ֆենիչեն» (Վենետիկ) (1975-1979 թվականներին եղել է այս թատրոնի գեղարվեստական ղեկավարը), «Մասսիմո» (Պալերմո), «Ռեջո» (Թուրին) և այլն։ Ընդհանուր առմամբ բեմադրել է 40 օպերային ներկայացում։ Աշխատել է նաև որպես խորհրդատու, իսկ 1982-1983 թվականներին եղել է Տորե դել Լագոյի Ջակոմո Պուչինի փառատոնի տնօրեն։ 1987-1991 թվականներին ղեկավարել է Վենետիկի բիենալեի երաժշտական բաժինը։ 1971-1974 թվականներին օպերայի պատմություն է դասավանդել Լ'Աքվիլայի կերպարվեստի ակադեմիայում, իսկ 1980-ին` կոմպոզիցիա և երաժշտական ձև` Ֆիեզոլեի երաժշտական դպրոցում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկու ձայն» սոպրանոյի և Մարտենոյի ալիքների համար (1958 թվական)
- «Յոթ թերթիկ» / Sette fogli (1959)
- «Սիցիլիանո» (1962)
- «Կրքեր դե Սադուի հանդեպ»/La Passion selon Sade (Պալերմո, 1965, ամբողջական խմբագրությամբ` Ստոկհոլմ, 1968)
- «Լորենցաչո»/Lorenzaccio օպերա (ըստ Ալֆրեդ դը Մյուսեի, Վենետիկ, 1972), օպերայի երաժշտության հիման վրա` նաև «Լորենցաչո» սիմֆոնիան (1972)
- Rara-Requiem («Լա Ֆենիչ», 1969)
- «Ոգեշնչում»/L'ispirazione (Ֆլորենցիա, 1988)
- "Սիլվանո Սիլվանո։ Կենսապատում/Silvano Sylvano: Rappresentazione della vita (Հռոմ, 2007)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 88 — ISBN 5-85270-033-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.lastampa.it/spettacoli/musica/2021/09/19/news/musica-addio-al-compositore-sylvano-bussotti-firenze-si-preparava-a-festeggiare-i-90-anni-1.40719172/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիլվանո Բուսոտին Allmusic կայքում(անգլ.)
- Սիլվանո Բուսոտի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Սիլվանո Բուսոտին КиноПоиск կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվանո Բուսոտի» հոդվածին։ |
|