Թորոսգյուղ
Գյուղ | ||
---|---|---|
Թորոսգյուղ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ղուկասյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Այլ անվանումներ | Թորոս | |
Մակերես | 12.26 կմ² | |
ԲԾՄ | 1950 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 308[1] մարդ (01.01.2013) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
| ||
Թորոսգյուղ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, խոշորացված Աշոցք համայնքում։ Գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 11 կմ հյուսիս, Հողմաջուր գետի միջին հոսանքի աջափնյակի շրջանում։ Թորոսգյուղը հիմնադրվել է 1828-30 թվականներին, Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Հարսենքար գյուղից տեղահանված գաղթականների կողմից[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թորոսգյուղի մշտական բնակչությունը կազմել է 334, առկա բնակչությունը՝ 307 մարդ[4]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչերը հայեր են[5], որոնց մի մասի նախնիները Բասենի շրջանից գաղթածներ են[6]։
Թորոսգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1919 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1979 | 1980 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 180 | 435 | 589 | 977 | 461 | 511 | 648 | 321 | 287 | 316 | 380[8] | 325 | 334[4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորոսգյուղն ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի (վերակառուցված 1865 թվականին), Նարեկ սրբատեղի (XVIII դար) և մատուռ։
Ծագումով հայտնի թորոսցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այդին Հարությունյան, Խորհրդային միության հերոս,
- Աշոտ Աղաբաբյան, պատգամավոր։ Աղաբաբյանը պատգամավոր է ընտրվում 33 ընտրատարածքից, որի մեջ է մտնում Թորոսգյուղը[9],
- Լևոն Մանուկյան, արձակագիր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թորոսգյուղի ֆեյսբուքյան էջը
- Թորոսգյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ shirak.mtad.am
- ↑ 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 478
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 83» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 683
- ↑ http://www.parliament.am/deputies.php?sel=mydeputy&marz=8&LocationID=668&lang=arm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոսգյուղ» հոդվածին։ |
|