Jump to content

դրոշակ

Վիքիբառարան-ից

Հայերեն


Դասական ուղղագրութեամբ՝ դրօշակ

վանկեր՝ դ(ը)•րո•շակ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *drafšaka << սանսկրիտ՝ *drapša։

Գոյական

  1. ձողի ծայրին ամրացված միագույն կամ բազմագույն կտոր որպես զորաբանակի՝ նավատորմի՝ տերության և այլնի խորհրդանիշ ◆ Քաղաքներում կարմրավառ դրոշակներ պարզեցին։ Եղիշե Չարենց , ◆ Տների վրա արդեն ծփում է դրոշակների ծովը։ (Ակսել Բակունց)
  2. (փխբ․) որևէ գաղափար՝ գործ, որին մարդ նվիրվում է ◆ Երկուսն էլ ուսում զարգացած ՝ ունեին տարբեր դրոշակներ-այս չէր արդյոք , փոխադարձ գժտությունների առաջին հիմքը։ (Շիրվանզադե)
  3. զգեստի քղանցք՝ փեշ◆ Խրճիթի կիսաբաց դռնից տեսնում էի, թե ինչպես լվացվեցավ նա, թե ինչպես շապիկի լայն դրոշակով սրբեց երեսը։ (Րաֆֆի)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. դրոշ, (հնց․) ալամ, վառ, փեշ, (հնց․) համտակ, եզերք, շուրջք, հասունք, դրոշակ, փառագի, կողանչ,
  2. իդեա, հասկացություն,
  3. համոզմունք, հայեցակետ, հայացք, տեսակետ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]