Ադրիան Բարսեյան
Ադրիան Բարսեյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան (1967) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1977) |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ադրիան Ոսկանի Բարսեյան (մայիսի 28, 1939, Բոստոն, ԱՄՆ), հայազգի ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գետությունների դոկտոր (1977):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրիան Բարսեյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 28-ին, Բոստոն (ԱՄՆ) քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։ 1967-1993 թվականներին աշխատել է ԱՄՆ ազգային առողջապահության ինստիտուտի համակարգչային հետազոտությունների և տեխնոլոգիայի բաժանմունքի ֆիզիկական գիտությունների լաբորատորիայում։ 1984-1993 թվականներին եղել է նույն ինստիտուտի մոլեկուլային ուժերի լաբորատորիայի, 1993-1997 թվականներին՝ համակարգչային հետազոտությունների և տեխնոլոգիայի վարչության ղեկավար, 1997 թվականից՝ այդ ինստիտուտի ֆիզիկական և կենսաբանական լաբորատորիայի տնօրեն (1977-1980 թվականներին), միաժամանակ՝ «Կենսաֆիզիկա» (ԱՄՆ) հանդեսի գլխավոր խմբագիր, 1978-1992 թվականներին աշխատել է «Կոնսաֆիզիկայի շուրջ քննարկումներ» գիտական պարբերականի խմբագրությունում (հիմնադիրներից է)[1]։
Աշխատանքները վերաբերում են կենսաբանական մակրոմոլեկուլներ կազմավորող ուժերի և այդ մակրոմոլեկուլների էներգիայի հաշվման եղանակներին, տեսական վերլուծությանը, ուղղակի չափման ֆիզիկային։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 220-221։