Ալամեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթիԴատվանի գավառում, Բիթլիս գետի հովտում։ Տեղադրված է հարավից-հյուսիս ձգվող լեռների անտառապատ լանջերին։ Ալամեքից հյուսիսում տեսանելի է Ռահօվա սարահարթի գեղեցիկ տեսարանը։
Բնակիչների հիմնական զբաղմունքն էր այգեգործությունն ու երկրագործությունը։ Ալամեքի մոտ են գտնվում «Ալամենց խան» հայտնի իջևանատան ավերակները։ Իջևանատունը, որ քարակերտ և կամարակապ եռահարկ շենք էր օժանդակ սենյակներով և գավթով, գոյություն է ունեցել արաբական տիրապետության ժամանակներից (VII - IX դդ.)։ 1638 թվականին Մովսես Երեցն այստեղ մի ճառընտիր է նորոգել։
XX դարի սկզբներին ուներ 13 տուն հայ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը։ Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն և երկրագործությունն է։
1895 թվականին Ալամեքը ենթարկվել է ջարդերի և ավերածության, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հիմնահատակ ավերվել է[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 135)։