Ալյոշա Աբրահամյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Հայաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 28, 1945 | ||
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 26, 2018 (72 տարեկան) | ||
Մահվան վայր | Երևան, Հայաստան | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ալյոշա Վարոսի Աբրահամյան (օգոստոսի 28, 1945, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 26, 2018, Երևան, Հայաստան), ֆուտբոլի հայ դարպասապահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ Մրցելույթներն ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի[1]։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռ. Շառոյան, Ա. Բաբայան, Գ. Եղիազարյան, Ֆուտբոլի հանրագիտարան, Երևան, «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, 2005, էջ 5։
- ↑ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
|
Կատեգորիաներ:
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 26 մահեր
- 2018 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Հայ ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Արարատի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով