Jump to content

Այնթապի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո պատրիարքության Այնթապի թեմ, մինչև 1915 թվականի հայոց ցեղասպանությունը գործած թեմ Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիայի պատրիարքության կազմում, որի կենտրոնը եղել է Այնթապ քաղաքը (ներկայիս անունը՝ Գազիանթեփ)[1]։

Այնթապի թեմի իրավազորության մեջ էին մտնում Օսմանյան կայսրության Այնթապի և Քիլիսի շրջանի տարածքները։ 1911 թվականի տվյալներով Այնթապի թեմում Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների թիվը 30'000 էր[1], համայնքները 4-ն էին[1], հայ բողոքականները՝ 4000-ը[1], Հայ կաթոլիկ եկեղեցու հետևորդները՝ 1000-ը[1]։

Այնթապի թեմն ուներ 6 եկեղեցի[1]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Архиепископ Магакия Орманян «Армянская церковь» = «Հայոց եկեղեցին» (1911) / Отв. ред. С.С. Аревшатян. — Ереван: «Анкюнакар», 2006. — С. 232. — 240 с. — ISBN 99941-949-4-1