Անանիա Անտոնյան
Անանիա Անտոնյան | |
---|---|
Ծնվել է | 1921 |
Ծննդավայր | Առաջաձոր, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1951) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Անանիա Եփրեմի Անտոնյան (1921, Առաջաձոր, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անանիա Անտոնյանը ծնվել է 1921 թվականին Ղափանի շրջանի Առաջաձոր գյուղում։ 1940 թվականին ավարտել է Շրվենանցի միջնակարգ դպրոցը, և ուսուցչական աշխատանքի նշանակվել դպրոցում։ 1940 թվականի հոկտեմբերին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել Լիտվական ԽՍՀ-ում։ Կռվել է Կաունաս-Պոլոցկ-Վելիկիե Լուկիի ուղղությամբ, որտեղ ոտքից վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո վերադարձել է գործող բանակ և 1941 թվականի նոյեմբերին, 371-րդ հրաձգային դիվիզիայի 1233-րդ գնդի կազմում մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը։ 1942 թվականի հունվարի 10-ին վիրավորվել է երկրորդ անգամ և տեղափոխվել Նովոսիբիրսկ քաղաքը։ Բուժվելուց հետո, որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվել է բանակից, աշխատանքի անցել հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում։ 1947-1951 թվականներին սովորել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը[1]։
Խլաթաղ, Վերին Խոտանան գյուղերում եղել է դպրոցի տնօրեն, դասավանդել է աշխարհագրություն, եղել է Առաջաձորի դպրոցի տնօրեն։ 1943 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[1]։
Պատերազմում ցուցաբերած խիզախության համար արժանացել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանի և մի շարք մեդալների, պատվոգրերի և այլ խրախուսանքների[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան