Առեստի ճակատամարտ (337)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առեստի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Թվական | 337 թվական |
---|---|
Մասն է | Բզնունյաց ապստամբություն |
Վայր | Վասպուրական, Առբերանի գավառ, Վանա լճի հյուսիս-արևելյան ափ |
Արդյունք | Բզնունյաց ապստամբական ուժերի ջախջախում |
Հակառակորդներ | |
Արշակունիների թագավորություն | Սասանյան Պարսկաստան Կողմնակիցներ՝ |
Հրամանատարներ | |
Վաչե Մամիկոնյան Վահան Ամատունի | Շապուհ II Երկարակյաց Դատաբեն Բզնունի |
Կողմերի ուժեր | |
30.000 | 48.000, 10 փիղ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Առեստի ճակատամարտ, Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության և Սասանյան Պարսկաստանի զորաբանակների միջև 337 թվականին տեղի ունեցած ճակատամարտ[1]։ Ռազմական առճակատման գլխավոր շարժառիթը Բզնունյաց տոհմի Դատաբեն նախարարի բարձրացրած ապստամբությունն էր՝ ընդդեմ հայոց միապետ Խոսրով Կոտակի կենտրոնաձիգ իշխանության։
Հայոց զորքերի գլուխ կանգնած էր Մեծ Հայքի սպարապետ Վաչե Մամիկոնյանը և նշանավոր զորավար Վահան Քաջ Ամատունին։ Արշակունյաց թագավորության բանակի ընդհանուր թվաքանակը կազմում էր 30 հազար հետևակ։ Բզնունիքի ապստամբների և վերջինիս օժանդակող Պարսկաստանի ու անջատողական կեցվածքով աչքի ընկնո Վասպուրականի թագավորության ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 48 հազար զինվոր։
Սասանյանները մարտի դաշտ էին դուրս բերել նաև թվով 10 մարտական փղեր։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսրով Կոտակի կառավարման տարիներին Բզնունյաց տոհմի տանուտեր Դատաբեն նախարարը, չենթարկվելով կենտրոնաձիգ իշխանությանը, ապստամբում է արքայի դեմ։ Համակված լինելով հայկական տերության գահին բազմելու անսանձ վճռականությամբ՝ Դատաբեմը համագործակցում է Սասանյանների արքունիքի հետ, մասնավորապես՝ օժանդակող զորք է ստանում պարսից արքա Շապուհ Երկարակյացից։
Սպարապետ Վաչե Մամիկոնյանի և Վահան Քաջ Ամատունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը գլխովին ջախջախում է Թոռնավան-Բաղիովիտ-Առբերանի երթուղով առաջխաղացում իրականացրած Պարսից թագավորության բանակին։ Ճակատամարտը տեղի է ունենում Վանա լճի հյուսիս-արևելքում՝ Վասպուրական նահանգի Առբերանի գավառի Առեստ բնակավայրի շրջակայքում։
Հայերը կորցնում են շուրջ 10.000, թշնամին՝ մոտ 35.000 զինվոր։ Հայերը որպես մարտավար վերցնում են պարսից բանակի կենդանի մնացած փղերին[1]։
Հաջորդիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատաբեն Բզնունուն շղթայակապ բերում են արքայի մոտ, և ըստ ժամանակի պատժի միջոցների, նրան մահվան են դատապարտում դավաճանի նման՝ քարկոծելով։ Սակայն Բզնունյաց ավատատիրական վերնախավը դեռ գոյություն ուներ և նահապետական կարգերին հավատարիմ այդ տունը դեռ պահպանում էր նախկին անհնազանդ ու ինքնիշխան կացութաձևը, ուստի Վաչե Մամիկոնյանը հրաման տրվեց՝ ոչնչացնելու դավադրության մասնակից ողջ տանուտիրական ավագանուն, որից հետո Բզնունյաց տիրույթները բռնագրավվում են և միացվում արքայական կալվածքներին։
Հետագայում, որպես բռնագրավված գավառ, շնորհման կարգով այն հանձնվում է Աղբիանոս եպիսկոպոսին, քանզի եկեղեցին սահմանափակվում էր հեթանոսական տաճարապատկան հողերով և բռնագրավված տիրույթների ստացմամբ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք», գիրք տասներեքերորդ (337-428), Մհեր Հակոբյան, Երևան 2007, ISBN 978-99930-4-720-9