Ատտիկուս Ֆինչ
Ատտիկուս Ֆինչ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս և կինոհերոս |
Հեղինակ | Հարփըր Լի |
Ներկայացված է | Ծաղրասարյակ սպանելը և Go Set a Watchman? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Երեխաներ | Jem Finch? և Scout Finch? |
Մասնագիտություն | փաստաբան |
Դերը կատարել են | Գրեգորի Փեք |
Atticus Finch Վիքիպահեստում |
Ատտիկուս Ֆինչ կամ Աթիքըս Ֆինչ (Atticus Finch), 1960 թվականին խաղաղության պուլիտցերյան մրցանակակիր «Ծաղրասարյակ սպանելը» գրքի գլխավոր կերպար, որը ստեղծվել է Հարփըր Լիի կողմից։ Աթիքըսը իրավաբան է, որն ապրում է Ալաբամայի Մեյքոմ գավառում։ Նա Ջիմ Ֆինչի և Ջին Լուիզ Ֆինչի (Սրաչուկ) հայրն է։ Դատարանում պաշտպանում է աֆրոամերիկացի Թոն Ռոբինսոնի շահերը, որը մեղադրվում էր սպիտակամորթ Մյելլա Էվելին բռնաբարելու մեջ։ Կերպարի համար նախատիպ է հանդիսացել հեղինակի հայրը, որը նույնպես իրավաբան էր և պաշտանել էր սևամորթի շահերը մեծ հայտնիություն ձեռք բերած դատի ժամանակ[1]։ «Book» ամսագիրը իր «1900 թվականից ի վեր 100 լավագույն գրական հերոսները» ցանկում Ատտիկուսին համարում է 20-րդ դարի 7-րդ լավագույն գրական կերպարը[2][3]։ Գրքի էկրանավորումից հետո 2003 թվականին Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը Ատտիկուս Ֆինչին ճանաչել է ամերիկական կինոյի մեծագույն կերպարի։ Կերպարին 1962 թվականին մարմնավորել է Գրեգորի Պեկը, ինչից հետո ստացել է Օսկար լավագույն դերասանի համար[4]։
Գրքի հայերեն առաջին թարգմանությունը կատարվել է ռուսերենից, լույս է տեսել 1965 թվականին «Սարյակ մի սպանիր» վերնագրով։ 2015 թվականին լույս է տեսել անգլերեն բնօրինակից թարգմանությունը «Ծաղրասարյակ սպանելը» վերնագրով, որը վերահրատարակվել է 2021 թվականին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Boston, Talmage (2010 թ․ հունիս). «Who was Atticus Finch?» (PDF). Texas Bar Journal. 73 (6): 484–485. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Book Magazine's The 100 Best Characters in Fiction Since 1900». InfoPlease.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Book Magazine, March/April 2002 (2002 թ․ մարտ). «100 Best Characters in Fiction Since 1900». Talk of the Nation. NPR. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)(չաշխատող հղում) - ↑ «AFI's 100 Years... 100 Heroes and Villains» (PDF). afi.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Ծաղրասարյակ սպանելը...». zangak.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատտիկուս Ֆինչ» հոդվածին։ |