Արդիականացում
Արդիականացում, ավանդականից ժամանակակից հասարակության անցման գործընթաց։ Արդիականացման կարևորագույն գործոններն տնտեսական ոլորտում գիատության կիրառման, բնական ռեսուրսների լայն յուրացման, երկրորդային (վերամշակում, աոևտուր) և երրորդային (ծառայություններ, սպասարկում) բնագավառների ընդլայնման, ապրանքների, կապիտալի և աշխատուժի շուկայի զարգացման հիման վրա արդյունաբերական նոր տեխնոլոգիաների ներդրում և ընդլայնում, սոցիալական ոլորտում նախկին սոցիալական կապերի թուլացում մասնագիտական և շուկայական չափանիշների վրա հիմնված նոր արդյունավետ կապերի ձևավորում։ Նշված գործընթացն անհրաժեշտորեն ուղեկցվում է հասարակության դասային և գույքային շերտավորնամբ, ինչպես նաև արտադրական, քաղաքական և հասարակական գործունեության հստակ տարանջատմամբ քաղաքական ոլորտում կենտրոնացված ազգային պետությունների ձևավորմանը, որում գործում են իրենց շահերը պաշտպանող տարաբնույթ սոցիալ-քադաքական խմբեր և շարժումներ, հոգևոր ոլորտում հոգևոր համակարգերի և արժեքային կողմնորոշումների տարբերակում, հասարակական գիտակցության և կրթության աշխարհականացում, գրագիտության տարածում, ազգային մշակույթի և լեզվի ձևավորում, հաղորդակցության միջոցների զարգացում և այլն։ Տարբերում են «առաջնային» և «երկրորդային» (հետապնդող) արդիականացումներ։ Առաջին տիպն ընդգրկում է առաջին արդյունաբերական հեղափոխության (18-րդ դար). ավանդական ժառանգական արտոնությունների վերացման, հավասար քաղաքական կամ իրավունքների հոչակման. ժոդովրդավարացման ժամանակաշրջանը։ Այս մոտեցման դեպքում արդիականացած պետությունների շարքին են դասվում Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի պետությունները, որոնք արդիակացվել են ներքին գործընթացների երկարատև զարգացման արդյունքում։ «Առաջնային» արդիականացման դեպքում սկզբնական շրջանում արդիականացման գործընթացներն ընթանում են հոգևոր և գադափարախոսական բնագավառներում (Վերածնունդ, Ռեֆորմացիա, Լուսավորականություն), այնուհետև վերափոխվում է տնտեսությունը և միայն դրանից հետո քաղաքական համակարգը համապատասխանեցվելով հոգևոր և տնտեսական բնագավառներին։ «Հետապնդոդ» արդիականացումն, ենթադրում է, որ հասարակության որոշ տարրեր այս կամ այն չափով համապատասխանում են պետությունների համապատասխան տարրերին։ Արևմտյան տեսաբանների կարծիրով, արդիականացման գլխավոր գործոնը արդիականացած պետությունների հետ սերտ շփումներն են։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва