Jump to content

Արսեն Գրիգորյան (Մրո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Հովսեփի Գրիգորյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1968(1968-12-07) (55 տարեկան)
Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Երկիր Սիրիա և  Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Արսեն Հովսեփի Գրիգորյան (հայտնի է նաև որպես Մրո, դեկտեմբերի 7, 1968(1968-12-07), Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա), հայ ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հայաշատ Ղամիշլի քաղաքում։ 1987 թվականին ժամանել է Երևան երաժշտական կրթություն ստանալու նպատակով, ընդունվելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Ուսման ավարտին ստացել է արվեստի վարպետի որակավորում` ավարտելով նաև ասպիրանտուրան[1]։

1987 թվականից Արսեն Գրիգորյանը ապրում ու ստեղծագործում է Հայաստանում։ 2004 թվականին դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ 2008 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը[2]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կռունկ» երաժշտական փառատոն, «Լավագույն ժողովրդական երգիչ», 2004 թ.
  • Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ», 2008 թ.
  • «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ», Մոսկվա, «Տաշիր 2008» համահայկական մրցանակաբաշխություն, 2008 թ.
  • ՀՀ վաստակավոր արտիստ», 2008 թ.
  • «Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ոսկե շքանշան», 2009 թ.
  • «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ, 2009թ.
  • «Զորավար Անդրանիկ» շքանշան, 2010 թ.
  • «Վարդան Մամիկոնյան» շքանշան, 2011 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արսեն Գրիգորյան (Մրո)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  2. «ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]