Գատինո (գետ)
Գատինո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 386 |
Ավազանի մակերես | 23 700 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Lac du Pain de Sucre? |
Գետաբերան | Օտտավա |
Գետաբերանի տեղակայում | Գետ Օտտավա, Գատինո |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Rivière Bazin?, Désert River?, Rivière Picanoc?, Rivière Gens de Terre?, Rivière Kazabazua?, La Pêche River?, Rivière Notawassi?, Rivière Fortier?, Rivière du Canot?, Rivière Choquette?, Rivière Chouart?, Rivière Chabot?, Rivière du Coucou?, Ruisseau Misère?, Rivière Petawaga?, Rivière Brown?, Rivière Clova?, Rivière Douville?, Rivière du Plomb?, Joseph River?, Rivière Lesueur?, Rivière Tamarac? և Ruisseau Stag? |
Ջրի մարմիններ | Բասկատոնգ և Réservoir de Paugan? |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Քվեբեկ |
Ջրահավաք | Gatineau River drainage basin? |
Գատինո (ֆր․ Gatineau), Կանադայի Քվեբեկ գավառի արևմուտքում գտնվող գետ։ Հոսում է հյուսիսային Բասքաթոնգի ջրամբարներից և թափվում է Գատինո (գետը իր անունը ստացել է Գատինո քաղաքից) քաղաքի տարածքում Օտտավա գետը։ Գետի երկարությունը 386 կիլոմետր է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա լեգենդ, ըստ որի գետն իր անվանումը ստացել է մորթեղեն վաճառող Նիկոլայ Գատինոյի (Գաստինո) անունից, որը իբր 1683 թվականին խորտակվել է այդ գետում։ Նրա տղաները 18-րդ դարի սկզբում այդ գետի գետաբերանում հիմնադրել են գործարան[1]։
Մյուս տեսակետից տեղական ալգոնկիններ-անիշինաբեները ասում են, որ գետը իր անվանումը ստացել է ֆրանսերեն արտասանությանը հարմարեցված՝ Te-nagàdino-zìbi արտահայտությանը, այսինքն՝ «գետ, որը դադարեցնում է (որևէ մեկի ճանապարհորդությունը)»։
Առաջին անգամ գետը նշում է Սամյուել դը Շամպլենը իր օրագրում, սակայն չի նշում գետի անունը։
1783 թվականին սպա Դևիդ Ջոնսը նահանգապետ Ֆրեդերիկ Խոլդիմանդիին զեկուցելիս, գետը անվանում է «River Lettinoe»։ Դա գետի անվան առաջին գրավոր հիշատակումն է[2]։ 19-րդ դարի սկզբի ճանապարհորդ և մորթեղեն վաճառող Ժան-Բատիստ Պերրոյի քարտեզներում՝ գետը նշվում է, ինչպես nàgàtinong կամ àgatinung, ինչը ավելի մոտ է ալգոնկինական տերմինին։
Ռիդո ջրանցքի հատակագծում, որը 1831 թվականին գծել է փոխգնդապետ Ջոն Բայը՝ գետը կրում է Gatteno անվանումը։ Վերջապես, գետի ժամանակակից անվանումը կիռարվում է Վիլյամ Հենդերսոնի (1831) և Թոմաս Հեսսիսի (1861) քարտեզներում։
Բացառված չէ, որ հնդկացիները վերաիմաստավորել են Գատինո անվանումը իրենց լեզվով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարից սկսած մինչև 20-րդ դար՝ գետը օգտագործվում էր՝ փայտասղոցարաններ գերանների տեղափոխման համար, որոնք տեղակայված էին գետի բերանում։ Ֆիլեմոն Ռայթը և իր ժառանգորդները մեծ դեր խաղացին Գատինոյի անտառային արդյունաբերության համար։ Ավելի ուշ, մարզում անտառների կրճատման պատճաառով, անտառային արդյունաբերության տեղը քայլ առ քայլ սկսեց գրավել թղթարդյունաբերությունը։
Գետի վրա կառուցված է ամբարտակների շարք, որոնք օգտագործվում են էլեկտրաէներգիայի արտադրման համար։ 1974 թվականի գարնանը տեղի ունեցավ ուժեղ ջրհեղեղ։
Մունիցիպալիտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետը իր ճանապարհին անցնում է հետևյալ քաղաքներով՝
- Մանիվաքի
- Լոու
- Վեյքֆիլդ
- Չելսի (Քվեբեկ)
- Գատինո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գատինո (գետ)» հոդվածին։ |
|