1915 թվականից Բեսարաբիայում ղեկավարել է զինված գյուղացիների ջոկատ։ 1917 թվականից կռվել է ռումինական ճակատում։ 1918 թվականի հունվար-մարտին եղել է Տիրասպոլի ջոկատի, 1919 թվականի հուլիսից՝ 45-րդ հրաձգային դիվիզիայի բրիգադի հրամանատար։ Ի. Ցակիրի զորախմբի կազմում մասնակցել է Դնեստրից մինչև Ժիտոմիր ռազմերթին, 1919 թվականի նոյեմբերին 45-րդ դիվիզիայի հետ՝ Պետրոգրադի պաշտպանությանը։ 1920 թվականի հունվարից, որպես հեծյալ բրիգադի հրամանատար, կռվել է հարավում, Ուկրաինայում և խորհրդա-լեհական ճակատում։ 1920 թվականի դեկտեմբերից՝ 17-րդ հեծյալ դիվիզիայի պետ։ 1921 թվականին հեծյալ զորամասերով մասնակցել է հակախորհրդային ապստամբությունների դեմ արշավանքներին։ 1921 թվականի սեպտեմբերից՝ 9-րդ հեծյալ դիվիզիայի պետ, 1922 թվականի հոկտեմբերից՝ 2-րդ հեծյալ կորպուսի հրամանատար։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։ Սպանվել է 1925 թվականի օգոստոսի 6-ին՝ ոմն Մեյեր Զեյդերի կողմից։
Խորհրդային տարիներին Կոտովսկու անունով կոչել են մի շարք քաղաքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 640)։