Դիադինի լեռնաշղթա
Արտաքին տեսք
Դիադինի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Թուրքիա |
Դիադինի լեռներ, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, նրա կենտրոնական մասում։ Ձգվում են Թանդուրեկից մինչև Հայկական Պար լեռնաշղթայի Սինակ գագաթը։ Շատ տեղերում վեր է ածվում բլրաշարքի։ Կազմում են Բայազետի և Կարաքիլիսայի շրջանների սահմանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 98 — 992 էջ։