Ծնվել է մարտի 25-ին, Գետաշեն գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Գոյգյոլի շրջան)։ Ավարտել է Ս. Մ. Կիրովի անվան ադրբեջանական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1941)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Վորոնեժի համար մղված մարտերին, Բելգորոդ-Կուրսկի ճակատամարտին, Դնեպրի գետանցմանը, Ռումինիայի և Հունգարիայի ազատագրմանը։ Հերոսի կոչումն ստացել է Բուդապեշտն ազատագրելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ԳՀԻ-ի գիտնական-քարտուղար։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 339)։