Խաչիկ Ասրյան
Արտաքին տեսք
Խաչիկ Ասրյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Խաչիկ Մայիսի Ասրյան (փետրվարի 13, 1970, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ազգային, պետական, ռազմական գործիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար (2007-2018թթ․), «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ։
Կրթություն
- 1977-1987 թթ. - սովորել և ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
- 1991-1995 թթ. - սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։
- 1998 թ. - Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասընթացների։
- 2005-2009 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը՝«Փրկարար գործ» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
- 1988-1991 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավորարևելյան զինվորական օկրուգի ծովային հետևակում որպես զորամասի հրամանատարի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով։
- 1996-1997 թթ. - Սյունիքի մարզային ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատար։
- 2007 թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ[1]։
- 2018 թվականի մայիսի 15-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից[2]։
Հասարակական և ստեղծագործական գործունեությունը
- 1991-1994 թթ. - Սյունիքում ստեղծել է «Նժդեհյան գայլախումբ» ամենաերիտասարդ ջոկատը, որի հետ մասնակցել է Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին։
- 1991-1995 թթ. - եղել է արևելյան մարտարվեստների մարզիչ։
- 1992-1993 թթ. - նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը։
- 1999 թ. - Սյունիքում հիմնադրել է Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը։
- 1999 թ. - Կապանում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության 1-ին միջազգային կինոփառատոնը։
- 2002 թ. - Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը։
- 2003 թ. - հիմնադրել է «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխությունը։
- 2003 թ. - հիմնադրել է Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը։
- 2005 թ. - հիմնադրել է Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոնը։
- 2005 թ. - հիմնադրել է Սյունիքի ուսանողների միությունը։
Պարգևներ և կոչումներ
- Մովսես Խորենացու մեդալ (2013)[3]։
- 1994 թ. Սյունիքի օլիմպիադայում 3 կմ վազքատարածությունում դարձել է բացարձակ չեմպիոն։
- ՀՀ Նախագահի շնորհակալագիր (2008, 2011)։
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պատվավոր աշխատող (2014)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)։
- «Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալ (2004)։
- ԵԿՄ հուշամեդալ (2005)։
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ (2005)։
- «Մահապարտ» ոսկյա հուշամեդալ՝ «Արծիվ Մահապարտներ» միության կողմից (2007)։
- «Հանուն հայրենիքի» հուշամեդալ (2007)։
- ՀՀ Քիք–բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալ (2007)։
- Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալ (2007)։
- «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամեդալով՝ Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից (2008)։
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալ (2008)։
- «Ախթալա» լեռնահարստատցուցիչ կոմբինատի հուշամեդալ (2008)։
- «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ (ԼՂՀ, 2008)։
- «Վազգեն Սարգսյան» շքանշան՝ «Արծիվ մահապարտներ» միության կողմից (2009)։
- ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալ (2009)։
- ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2009)։
- «Հայոց Արծիվ» մեդալ՝ «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (2010)։
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալ (2010)։
- ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալ (2010)։
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալ (2011)։
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ (2011)։
- «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալ (2011)։
- ՌԴ անվտանգության դաշնության ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55-ամյակ» հուշամեդալ (2011)։
- Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից՝ «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշան (2011)։
- ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2011)։
- ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալ (2013)։
- Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալ (2013)։
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2013)։
- Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի մեդալ (2014)։
- «Միասնություն» Միջազգային Հասարակական Իրավապաշտպան Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշան (2014)։
- Հայաստանի Ազգային Պարարվեստի միության «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալ (2015)։
- Ավելի քան 160 պատվոգիր։
Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ, Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ, ունի սև գոտի։ Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Պահեստազորի գնդապետ է։
Ծանոթագրություններ
- ↑ Խ. ԱՍՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ