Ծանակագիր
Արտաքին տեսք
Ծանակագիր, պասկվիլ, որևէ անձնավորության, խմբի, կուսակցության, հասարակական շարժման դեմ ուղղված զրպարտչական, ծաղրական բնույթի երկ։ «Պասկվիլ» տերմինը ծագել է իտալացի կոշկակար Պասկվինոյի (XV դար) անունից, ով սուր ծաղրական բանաստեղծություններ է գրել իր ժամանակի բարձրաստիճան մարդկանց մասին։ Ծանակագիրը «օրինական» գրական ժանր չի համարվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 115)։ |