Հեղինե Մելիք-Հայկազյան
Արտաքին տեսք
Հեղինե Մելիք-Հայկազյան | |
---|---|
![]() Թումանյանը Հեղինե և Վերա Մելիք֊Շահնազարյանների հետ, Բեկզադյանների ամառանոցում՝ Աբասթումանում (Վրաստան) | |
Ծնվել է | 1874 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1968 |
Մասնագիտություն | գրող և մանկավարժ |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Վերնատուն |
Ազգականներ | Հովհաննես Թումանյան |
![]() |
Հեղինե Ալեքսանդրի Մելիք-Հայկազյան (1874, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1968), իշխանուհի, հայ գրող, մանկավարժ։
Ծնվել է Շուշիում Մելիք-Հայկազյանների իշխանական իշխանական (մելիքական) տոհմում, հայրը զինվորական և թարգմանիչ Ալեքսանդր Մելիք-Հայկազյանն էր (ով նաև Րաֆֆու «Փունջերը»-ի տպագրության մեկենասն էր)։ Նախնական կրթությունը ստացել է Շուշիում, այնուհետև ուսումը շարունակել է Անգլիայում և Ֆրանսիայում։ Ճանապարհորդել է բազմաթիվ երկրներում, հրապարակել է ուղեգրություն Ճապոնիայի մասին (Թիֆլիս, 1905)։
Եղել է Հովհաննես Թումանյանի բարեկամուհիներից մեկը, պահպանվել է նրանց նամակագրությունը։ Թիֆլիսի «Վերնատան» անդամներից էր։
Ամուսինն էր Տիգրան Բեկզադյանը։ Ունեցել են մեկ դուստր՝ Վառուշը[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/10/%D5%84%D5%AB_%D5%BA%D5%BF%D5%B8%D5%B5%D5%BF_%D5%83%D5%A1%D5%BA%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4.jpg/220px-%D5%84%D5%AB_%D5%BA%D5%BF%D5%B8%D5%B5%D5%BF_%D5%83%D5%A1%D5%BA%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
- Մի պտոյտ Ճապոնում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine. Իմ յուշերից և տպաւորութիւններից, 1905
- Քսան օր գետնի տակ. Հանքահանի պատմածը — 1908
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հովհաննես Թումանյան - Հատոր Չորրորդ - Ծանոթագրություններ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թումանյանի նամակը Հեղինե Մելիք֊Հայկազյանին Արխիվացված 2015-05-12 Wayback Machine (1916 թ. մարտի 2.)