Ջոան Կարլայլ (երգչուհի)
Ջոան Կարլայլ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1931[1] |
Ծննդավայր | Upton-by-Chester, Չեստեր և Արևմտյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 5, 2021[3] (90 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Աշխատավայր | Կովենտ գարդեն արքունական թատրոն |
Ջոան Կարլայլ (անգլ.՝ Joan Carlyle, ապրիլի 6, 1931[1], Upton-by-Chester, Չեստեր և Արևմտյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - նոյեմբերի 5, 2021[3]), անգլիացի օպերային երգչուհի[4]։ Ծնվել է Անգլիայի Չեշիր կոմսության Վիրալ թերակղզում գտնվող Ափթոն գյուղում[4]։ Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնի համար ունկնդրումների մասնակցելուց հետո կոմպոզիտոր Ռաֆայել Կուբելիկը նրան պայմանագիր է առաջարկել, որի արդյունքում 1955 թվականին Կարլայլը հանդես է եկել դեբյուտով, իսկ 1956 թվականին Կուբելիկի դիրիժորությամբ երգել է նաև «Կախարդական սրինգը» օպերայում[5]։
Դարձել է 1950-ական թվականներին Կովենտ գարդենի անգլիախոս գլխավոր կատարողներից մեկը և հանդիսացել «Կովենտ գարդեն օպերային ընկերության» կայացած անդամ։ Դիրիժոր Ռուդոլֆ Կեմպեն մեծ ազդեցություն է ունեցել նրա կարիերայի վրա, որի դիրիժորությամբ է նա վայելել առաջին հաջողությունը 1958–59 համերգաշրջանի ընթացքում՝ մարմնավորելով Սոֆիին «Վարդի ասպետը» օպերայի Լուկինո Վիսկոնտիիի բեմադրության մեջ, հետո նաև՝ Միքայելային «Կարմենում»։
Մի շարք նշանավոր դիրիժորների հետ կատարումներով հանդես է եկել Եվրոպայում և դրա սահմաններից դուրս, ԱՄՆ-ում դեբյուտը կատարել 1963 թվականի մարտին Յոհաննես Բրամսի «Գերմանական ռեքվիեմ» ստեղծագործությամբ։
Հանգստի անցնելուց հետո այժմ բնակվում է Ուեյլսում և երգեցողության մասնավոր դասեր տալիս։ Լոնդոնի Երաժշտության թագավորական քոլեջում կազմակերպել է վարպետության դասեր ու աշխատարաններ։
Կովենտ գարդենյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականներին հայտնվելով Կովենտ գարդենում՝ Կարլայլը սոպրանոներ Էմի Շուարդի, Ջոան Սազերլենդի, Էլզի Մորիսոնի, Մարի Կոլիերի, տենորներ Ջոն Վիկերսի ու Պիտեր Պիրսի, բասեր Մայքլ Լենգդոնի ու Գերենտ Էվանսի հետ դարձել է «Կովենտ գարդեն օպերային ընկերության» կայացած անդամ, որոնցից Ջոն Վիկերսն է հաճախ եղել նրա զուգընկերը։
1959 թվականին Լուիջի Քերուբինիի «Մեդեա» օպերայում կատարել է Գլոսի դերը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր Մարիա Կալասը։ Դրան հաջորդել են շատ գլխավոր դերեր, այդ թվում՝ Նեդան «Պայացներ» օպերայում, որը նրան միջազգային հռչակ է բերել 1959/1960 համերգաշրջանի ընթացքում։ Քննադատ Ալեն Բլիտն այն համարել է նրա լավագույն կատարումներից մեկը[4]։
Բենջամեն Բրիտտենի «Ամառային գիշերվա երազ» օպերայում կատարել է Տայտանիայի դերը, որի մասին «The Guardian» օրաթերթի երաժշտական քննադատ Ֆիլիպ Հոուպ-Ուոլասն ասել է, որ բեմից եկող կախարդանքը մասնավորապես բխում էր «Ջոան Կարլայլի արծաթահունչ ձայնից»[6]։
1962 թվականին հանդես է եկել «Կախարդական սրինգ» օպերայից Պամինայի դերերգով (դիրիժոր Օտտո Կլեմպերեր)[7], «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում առաջին անգամ կատարել կոմսուհու դերը (կոմսին մարմնավորել է Տիտո Գոբին), 1967 թվականին երգել է Արաբելլա Ռիխարդ Շտրաուսի համանուն օպերայում․ բրիտանացի առաջին երգչուհին էր, որ կատարել է այս դերերգը Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի ընկերակցությամբ։
Բազմաթիվ համերգաշրջանների ընթացքում կատարած նրա այլ դերերից են՝ Օսկարը «Պարահանդես-դիմակահանդես» օպերայից, որի մասին Դեյվիդ Վեբստերը գրել է․ «երիտասարդ Ջոան Կարլայլը մի մանկլավիկի է մարմնավորել սքանչելի ձայնային փայլով»[8], Ասկանիուսը «Տրոյացիներ» օպերայից, Միմին «Բոհեմ» օպերայի Պիտեր Բրուքի բեմադրության մեջ, 1965 թվականին Գլայդբորնյան օպերային փառատոնում՝ կոմսուհին «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից[4]։
1972 թվականին թատրոնում բեմադրվել է Մայքլ Տիպետի «Ամուսնություն ամառվա կեսին» օպերան, որտեղ Կարլայլը կատարել է Ջենիֆերի դերը, որը նաև ձայնագրել է։
Իտալական օպերայում հաջողությամբ կատարել է Դեզդեմոնայի դերերգը Վերդիի «Օթելլո» օպերայից 1965–66 համերգաշրջանում, հետագայւմ նաև 1972 թվականին, որը Ֆիլիպ Հոուպ-Ուոլասը նկարագրել է որպես «փորձառու, արժանապատիվ և հաճախ շատ հուզիչ, չնայած սկզբում չափազանց անգույն, խճճված և զգուշավոր»[9]։ Կովենտ գարդենյան բեմում վերջին անգամ հանդես է եկել 1976 թվականին «Հռենոսի ոսկին» օպերայից Ֆրեյայի դերերգով[4]։
Կարիերա Անգլիայից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում Հերբերտ ֆոն Կարայանի դիրիժորությամբ «Բոհեմ» օպերայում մարմնավորել է Միմիին։ Կատարումներով հանդես է եկել Մյունխենյան փառատոնի ժամանակ, Բրյուսելում, Մոնակոյում, Նիդերլանդներում, ինչպես նաև՝ Վիեննայի պետական օպերայում, Բեռլինի պետական օպերայում ու Բավարիայի պետական օպերայում։ 1968 թվականին հանդես է եկել Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, ելույթներ է ունեցել նաև Նեապոլի Սան Կառլո օպերային թատրոնում։
Համերգային երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի օպերան զբաղվել է նաև համերգային գործունեությամբ, որի երգացանկում ընդգրկված էին Բեթհովենի «9-րդ սիմֆոնիան», Մոցարտի «Ռեքվիեմը», Բրամսի «Գերմանական ռեքվիեմը», Ֆրանսիս Պուլենկի «Գլորիան», Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանան» և Գուստավ Մալերի «4-րդ սիմֆոնիան»։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականի հունիս-հուլիս ամիսներին Ջուզեպպե Վերդիի «Դոն Կարլոս» օպերայի նրա առաջին ձայնագրության մեջ Կարլայլին բնութագրել են որպես «աստվածային ձայն»։ Ձայնագրությանը մասնակցել են նաև Կարլո Բերգոնցին, Ռենատա Տեբալդին, Գրեյս Բամբրին, Նիկոլայ Գյաուրովը և Մարտտի Տալվելան։ Այլ ձայնագրությունների վերաբերյալ մանրամասներ կան երգչուհու կայքէջում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.imdb.com/name/nm3848248/bio
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.roh.org.uk/news/remembering-joan-carlyle-19312021
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blyth, Alan. "Carlyle, Joan", The New Grove Dictionary of Opera, Oxford Music Online. Oxford University Press, accessed 12 January 2014 (subscription required)
- ↑ Lebrecht, p. 185
- ↑ Hope-Wallace, "Britten's Midsummer Night's Dream", February 1961, p. 101
- ↑ Lebrecht, p. 215
- ↑ Haltrecht, p. 229
- ↑ Hope-Wallace, Philip, "Otello at Covent Garden", The Guardian, 2 June 1972, p. 8
Աղբյուրներ
- Haltrecht, Montague (1975),The Quiet Showman: Sir David Webster and the Royal Opera House, London: Collins. 0-00-211163-2
- Hope-Wallace, Philip (1981), Words and Music (Selection of criticism written for The Guardian (Manchester and London), London: Collins. 0-00-216309-8
- Lebrecht, Norman, Covent Garden: The Untold Story: Dispatches from the English Culture War, 1945–2000, Northeastern University Press, 2001.
- Royal Opera House, Covent Garden Ltd (pub) (1957 to 1970), Annual Reports.
- Tooley, John, In House: Covent Garden, Fifty Years of Opera and Ballet, Faber and Faber, London, 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|