Սիլլի կղզիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սիլլի կղզիներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզեխումբ, ոչ մետրոպոլային շրջան և rural district? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Քորնվոլ |
ԲԾՄ | 51 մետր |
Մակերես | 16,3376 կմ² (2016)[2] |
Կազմված է | Տրեսկո |
Մասն է | Բրիտանական կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | Բրիտանական կղզիներ |
Ջրլիցի ափին | Կելտական ծով |
![]() | |
![]() | |
![]() |
Սիլլի կղզիները (անգլերեն՝ Isles of Scilly, կելտերեն՝ Enesow Syllan) (անվանվում են նաև Սորլինգզ), Ատլանտյան Օվկիանոսում գտնվող կղզիախումբ է, որը պատկանում է Միացյալ Թագավորությանը։ Այն հիմնականում կազմված է 5 կղզիներից և տարածվում է 16,33 քառակուսի կիլոմետրի վրա։ Կղզեխումբը զարգացած է տուրիզմի բնագավառում, գյուղատնտեսությամբ և ձկնորսությամբ։ Տրեսկո կղզու վրա գոյություն ունի տրոպիկական այգի։ 2006 թվականի տվյալներով կղզում ապրում է 2100 բնակիչ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ ժամանակաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/65/Cornwall_UK_location_map.svg/200px-Cornwall_UK_location_map.svg.png)
Կղզիախմբում բնակության հետքեր գրանցվել են դեռ քարե դարից։ Գտնել են Քրիստոսի ծննդից երկու հազարամյակ առաջ կառուցված դամբարաններ։ Կղզիախումբը կարող է լինել հին հույների կողմից նշված "Անագի կղզին", որը այցելել են նաև պյունիկները, չնայած այն փաստին, որ կղզում անագի մեծ քանակ գոյություն չունի։ Վարկած կա, որ ավելի վաղ ժամանակաշրջաններում կղզիախումբը միասնություն է եղել, իսկ ժամանակի ընթացքում այն բաժանվել է չորս մեծ մասերի։ Կղզում գտնվել է շատ վաղ ժամանականերում կառուցված ագարակ։ Այժմ ագարակը գտնվում է առանձնացած մի կղզյակի վրա և չի կարող ծառայել իր նպատակներին չափազանց փոքր չափսերի պատճառով։
Միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e6/Peter_nicolai_arbo%2C_olaf_tryggvasson_king.jpg/200px-Peter_nicolai_arbo%2C_olaf_tryggvasson_king.jpg)
955 թվականին Նորվեգիայի թագավոր Օլաֆ Առաջինը սկսում է պատերազմներ տարբեր Եվրոպական երկրների հետ տանելով բազում հաղթանակներ։ Հնարավոր է նաև, որ նա անդրադարձել է Սիլլի կղզիներին։ Լեգենդը պատմում է Օլաֆ թագավորը կղզում հանդիպում է քրիստոնյա մի հոգեվորականի, որը նրան հայտնում է, որ թագավորին սպասում է երկար և պատվավոր կառավարություն, սակայն նրան մահացու վտանգ է սպառնում։ Մեկ շաբաթ անց թագավորը իր նավը վերադառնալու ճանապարհին ենթարկվում է հարձակման։ Առողջությունը վերականգնելուց հետո թագավորը կնքվում է և բազմաթիվ հեթանոսների հավատափոխ է անում քրիստոնեության։ Այսպիսով Նորվեգիան դառնում է քրիստոնյա երկիր։
Կղզին ենթարկվել է նաև վիկինգների հարձակումներին։ Տասնմեկերորդ դարում անգլիական շատ տարածքներ պատերազմներից հետո հանձնվեցին նորմանդներին։ Դրանց մեջ մտնում էին նաև Սիլլի կղզիները։ Այս դեպքից հետո կղզում կյանքը մտավ հսկողության տակ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e7/Tresco_-_aerial_photo6_edit.jpg/200px-Tresco_-_aerial_photo6_edit.jpg)
Տասնյոթերորդ դարում Սիլլի կղզիներում սկսում է Անգլիական Երկրորդ Քաղաքացիական պատերազմը, որը պատճառ է հանդիսանում բազում խնդիրների հոլանդացի ծովագնացների հետ։ 1651 թվականին հոլանդացի ծովակալ Մաարթեն Հարփերթզոն Թրոմփը նամակով պահանջում է անգլիացիներից իրենց ետ վերադարձնել այն ամենը ինչ նրանք վերցրել էին հոլանդացիներից պատերազմի պատճառով։ Ստանալով բացասական պատասխան նա պատերազմ է հայտարարում սորլինգներին՝ կղզու բնակիչներին։ Պատերազմը այդպես էլ տեղի չի ունենում։ 1985 թվականին գտնվում է այն փաստաթուղթը, որում հայտարարված էր պատերազմը։ Այս մասին հայտնում են Լոնդոնի հոլանդական դեսպանատանը և որպեսզի երկու ազգերի մեջ չմնա դարեր առաջ եղած անհամաձանությունը, 1986 թվականին ստորագրվում է հաշտության պայմանագիր։
1651 թվականի հունիսին ծովակալ Ռոբերտ Բլեյքը կլորագլուխներից (պառլամենտականներ) ետ է վերցնում Սիլլի կղզիները։
1707 թվականի հոկտեմբերի 22-ին կղզում տեղի է ունենում Սիլլի կղզիների ծովային աղետը, որտեղ վատ եղանակի պատճառով իրար են բախվում 4 տարբեր նավեր։ Զոհվում է 1450 մարդ։
Կղզին այցելել են բազում ծովահեններ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Scilly_Isles_Locator_Map.png/200px-Scilly_Isles_Locator_Map.png)
Կղզիախումբը հիմնականում կազմված է 5 կղզիներից և բազում փոքր կղզիներից կամ պարզապես մեծ ջրային քարերից։ Այս ամենը հիմնականում կազմված է գրանիտից։
Հինգ հիմնական կղզիներն են՝
- Սուրբ Մարիամի կղզի
- Տրեսկո
- Սուրբ Մարտինի կղզի (Սպիտակ Կղզի)
- Սուրբ Ագնեսայի կղզի (Գուգ)
- Բրայհեր (Գուիլ)
Բացի այս հինգ կղզիներից ավելի փոքր և բնակություն չունեցող կղզիներն են՝
Գոյություն ունեն նաև 45 մեծ քարաբեկորներ, որոնք անվանվում են կղզյակներ։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/21/ScillonianCross.svg/200px-ScillonianCross.svg.png)
Կղզին առավել հայտնի է իր տուրիստական կենտրոններով։ Մինչև 16 տարեկան երեխաների համար գոյություն ունի ընդամենը մեկ դպրոց՝ բոլոր հինգ կղզիների համար։ Այն գնտվում է Սուրբ Մարիամի կղզում։ Կղզիներում կլիման մեղմ է։ Ձմեռը շատ ցուրտ չէ և եղանակը քիչ է տարբերվում Անգլիայի եղանակից։ Ամառը ջերմաստիճանը շատ չի բարձրանում և Անգլիայի հետ համեմատած ավելի ցուրտ է լինում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլլի կղզիներ» հոդվածին։ |
|