Վեներա Գանեևա
Վեներա Գանեևա | |
---|---|
Բնօրինակ անուն | թաթ.՝ Венера Әхәт кызы Ганиева |
Ծնվել է | մարտի 24, 1955 (69 տարեկան) Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո[1] |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Կազանի Նազիբ Ժիգանովի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Venera Ganeeva Վիքիպահեստում |
Վեներա Ախատովնա Գանեևա (թաթ.՝ Венера Әхәт кызы Ганиева, մարտի 24, 1955, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[2], խորհրդային և ռուսական թաթար օպերային երգչուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ[3], Թաթարստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կազանում, երաժշտական ընտանիքում։ Հայրը հարմոն էր նվագում, մայրը երգում էր հյուրեր ունենալիս[2]։ Ավարտել է Գ. Իբրահիմովի անվան № 89 թաթարական դպրոցը, որտեղ երգել է դպրոցական երգչախմբում և «Սազ» համույթում Ռիֆկատ Գումերովի ղեկավարությամբ։ Ավարտել է Աուխադեևի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի դասարանը (մանկավարժ՝ Կ. Զ. Շչերբինինա)[5] և Կազանի պետական կոնսերվատորիան 1982 թվականին (դասավանդողներ՝ Վ. Ա. Լազկո և Ն. Կ. Դաուտով)[5][5]։ 1982 թվականից եղել է Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մենակատարուհի[4]։
Առաջին անգամ հանդես է եկել Ն. Կ. Դաուտովի ներկայացման մեջ՝ Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայում գնչուհի Ֆրակսիտայի դերով։ Խաղացել է նաև Ի. Կալմանի «Գնչու դերասան» օպերետում։ Առաջին լուրջ աշխատանքը Մարֆայի դերն էր Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի «Կայսերական հարսնացու» բեմադրությունում։ Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում Ջիլդայի դերը կատարելու համար արժանացել է նիդերլանդական Գաուդա քաղաքի թերթերի գովասանքին, Նիդերլանդներում հյուրախաղերի ժամանակ այդ դերերգը կատարել է 15 անգամ, նիդերլանդական լրատվամիջոցները առանձնահատուկ նշել է նաև «Տրավիատայում» Վիոլետայի դերի կատարումը։ Գանեևայի խաղացանկում շատ են եղել թաթար դասականների ստեղծագործությունները, նա նաև համագործակցել է մի շարք թաթար ժամանակակից կոմպոզիտորների (Ռ. Ախիյարովա, Ռ. Կալիմուլլին, Լ. Բատիր-Բուլգարի, Ռ. Զարիպով, Վ. Ուսմանով) և բանաստեղծների հետ (Ռ. Վալեև, Ռ. Մինուլլին, Ռ. Խարիս)։ Միակ սոպրանո մենակատարուհին էր Է. Գրիգի «Պեր Գյունտ» ներկայացման մեջ, ինչպես նաև կատարել է Ֆ. Ամիրովի «Հազար ու մի գիշեր» և Լ. Լյուբովսկու «Ասք Յուսուֆի մասին» բալետների սոպրանոյի խրթին դերերգերը[5]։
Հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Բելգիայում, Հունգարիայում, Ամերիկայում, Թուրքիայում, Մալազիայում, Ֆինլանդիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Չեխիայում, Բուլղարիայում և Կիպրոսում։
Հայտնի դերեր.
- Ջիլդա («Ռիգոլետտո», Ջ. Վերդի)
- Վիոլետա («Տրավիատա», Ջ. Վերդի)
- Մարֆա («Կայսերական հարսնացու», Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով),
- Ռոզինա («Սևիլյան սափրիչ», Ջ. Ռոսինի),
- Ձյունանուշիկ («Ձյունանուշիկ», Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով),
- Զայտունա («Բանաստեղծի սերը», Ռ. Ախիյարովա),
- Գուլնազ («Կկվի ճիչը», Ռ. Կալիմուլլին),
- Ալտինչեչ («Ալտինչեչ », Ն. Գ. Ժիգանով)[2][5]։
1999 թվականից եղել է Կազանի մշակույթի և արվեստի համալսարանի երաժշտական արվեստի ֆակուլտետի մեներգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ Եղել է հանրապետական վոկալային մրցույթների ժյուրիի անդամ, բարեգործական համերգների մասնակից, «Սաբանտույ» և «Կուրբան Բայրամ» ամենամյա տոների հյուր, որոնք անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Չելյաբինսկում, Արխանգելսկում, Մուրմանսկում[5]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթարստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1992)
- Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1995)
- Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Տուկայի անվան պետական մրցանակի դափնեկիր (1997)
- Թաթարստանի Հանրապետության բարեկամության շքանշան (2006)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20181112021517/https://www.business-gazeta.ru/article/128422
- ↑ 2,0 2,1 2,2 «Венера Ганеева: «Стас Михайлов и Салават – их можно сопоставить»» (ռուսերեն). Бизнес Online. 2015 թ․ մարտի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Биографическая энциклопедия. Ганеева Венера Ахатовна (ռուս.)
- ↑ 4,0 4,1 «Венера Ганеева: «Не буду скрывать - к корпоративам отношусь очень хорошо»» (ռուսերեն). Бизнес Online. 2012 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Ганеева Венера Ахатовна» (ռուսերեն). Казанский театральный музей. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Татарский энциклопедический словарь. Казань, Институт Татарской энциклопедии АН РТ, 1999.
- Татарская энциклопедия. Казань, Институт Татарской энциклопедии АН РТ, 2002-14.
- Ольга Иванычева. «Венера Ганеева: Татарстану нужна своя «Фабрика звезд». «Казанские ведомости», 24.03.2011, Выпуск № 41
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներա Գանեևա» հոդվածին։ |
|
- Մարտի 24 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կազան քաղաքում ծնվածներ
- Սոպրանոներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Թաթար երգչուհիներ
- Թաթարստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Ռուս օպերային երգիչներ