Jump to content

Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար

[խմբագրել կոդը]
== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Ատրճանակ-գնդացիր vs. Գնդացիր-ատրճանակ

[խմբագրել կոդը]

Մենք ունենք հոդված Ատրճանակ-գնդացիր և կատեգորիա Գնդացիր-ատրճանակներ։ Խնդրում եմ բերել մի տեսքի։ - Kareyac (քննարկում) 12:06, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Տարբեր հոդվածներում այս ֆիզիկոսի ազգանունը հանդիպում է Օփենհեյմեր, Օփենհայմեր, Օպենհեյմեր և Օպենհայմեր ձևով։ Գոնե անձի ու իր մասին ֆիլմի հոդվածները պետք է նման անուններ ունենան։ Ես չգիտեմ, թե որն է ճիշտը, բայց այս տարբերակներից գոնե երեքը սխալ են։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:08, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Քանի հավաքվել ենք, մենք նաև ունենք Ալցհայմեր ու Ալցհեյմեր։ Ես գերմաներենից զրո եմ, բայց ոնց որ թե նույն *heimer-ն է։ Ինտերնետում երկու տարբերակներն էլ կան. Ամերիա բժշկական կենտրոնը Ալցհեյմեր է ասում, իսկ ԿԳՄՍՆ-ն Ալցհայմեր։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:58, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ինտերնետը ինձ ասում է, որ էս heim-ը նույն Մանհայմի heim-ն է։ Առհասարակ մենք Գերմանիայի քաղաքներ կատեգորիայում լիքը *հայմ քաղաքներ ունենք։ Ջոշուա Օպենհայմերն էլ ունի նույն ազգանունը։ *հայմերներից բացի, մենք նաև ունենք Մերետ Օպենհայմ և Ուոլթեր Լիփմեն, որոնք էլի գերմանահրեական ծագում ունեն, անվան մեջ կրկնակ p կա, բայց մի դեպքում պ ենք տառադարձել, մյուս դեպքում՝ փ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:50, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
The End Of The F***ing World (հեռուստասերիալ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

The End Of The F***ing World (հեռուստասերիալ)Ք***ած աշխարհի վերջը (հեռուստասերիալ) կամ Հ1-ի նման՝ Ա***յալ աշխարհի վերջը (հեռուստասերիալ)

Կամ ուրիշ ինչ–որ տարբերակ։ Մենք ֆիլմերի/սերիալների վերնագրերը թարգմանում ենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:36, 24 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ավելի լավ է թողնել եղած տարբերակը, քան թարգմանելիս սխալ թույլ տալ։ Անգլերենում ունենք f--ing (F***ing) ձևը, իսկ հայերենում չկա կամ ինքս չգտա «Ք***ած» ձևը։ Ուստի սխալ է վիքիպեդիայով նորույթ մտցնել (թելադրել) լեզվի մեջ։--Ավետիսյան91 (քննարկում) 10:13, 8 Հուլիսի 2024 (UTC)[reply]

Buffy The Vampire Slayer

[խմբագրել կոդը]

Buffy The Vampire Slayer սերիալի վերաբերյալ ունենք երկու հոդված՝ Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը և «Բաֆֆի` վամպիրների բնաջնջողը» հեռուստասերիալի սերիաների ցանկ։ Բութով տարբերակն է ճիշտ, չէ՞ (ռուսերենում «Баффи — истребительница вампиров» է)։ Իսկ slayer -> բնաջնջող թարգմանությունը ինձ թվում է սխալ է։ Բնաջնջողը ոնց-որ սպանողի բոտով տարբերակը լինի ։դ բոլոր վամպիրներին՝ ամբողջ տեսակին։ Բայց slayer-ը կամայական վամպիրին սպանել/կոտորելն է։ Հետևաբար, առաջարկում եմ «Բաֆֆի՝ վամպիրներ(ի) սպանողը/կործանողը/ոչինչացնողը»։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:10, 13 Մարտի 2024 (UTC)[reply]

Արմեն_Պետրոսյան_(Մենչ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Արմեն_Պետրոսյան_(Մենչ)Մենչ կամ Արմեն Պետրոսյան (դերասան)

Ինչո՞վ է բացատրվում վերնագրում անձի անունն ու կեղծանունն ունենալը։--GeoØ () 09:26, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Էս մի անգամ ես եմ անվանափոխման առաջադրել, մի անգամ՝ դու։ Էլի մտածում եմ, որ և՛ անունը, և՛ կեղծանունը գրելը սխալ է, «Մենչ» Արմեն Պետրոսյան (դերասան), Արմեն Պետրոսյան (դերասան, պրոդյուսեր), Արմեն Պետրոսյան (պրոդյուսեր) կամ այլ տարբարկի կողմ եմ, բայց ոչ անունը երկու անգամ։
՛ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:37, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Մհադ, էս երկու քննարկումների մասին լրիվ մոռացել էի ։ճ Մեկ րոպե վերաձևակերպեմ առաջարկվող տարբերակը։ GeoØ () 19:14, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Քննարկումը փակելուց առաջ ինքս նաև մեկնաբանեմ. Անձը ունի անուն-ազգանուն, որը կիրառելի է, հրաժարում չի եղել, լուսաբանվում է, որևէ հիմք չկա անվանումից այն հեռացնելու։ «Մենչ» տարբերակին այս հիմքով ինքս դեմ եմ։ Նաև փաստ չէ, որ անձն իր կեղծանունով է ներկայանում հանրությանը, այդպես է ստորագրում իր աշխատանքների տակ, պրոդյուսերական գործերում, ինքնագրերում և այլն, ինչպես որ Գառզուն, Շիրազը, Սիամանթոն։ «Արմեն Պետրոսյան» տարբերակը ազատ չէ, ուստի պետք էր որևէ առաջնային տարբերակիչ հատկանիշ (մասնագիտություն, կեղծանուն, կոչում) ավելացնել փակագծում, իսկ տվյալ անձի դեպքում անուն-ազգանունից հետո առաջնային նույնականացնող հատկանիշը հենց կեղծանունն է։--Ավետիսյան91 (քննարկում) 09:34, 8 Հուլիսի 2024 (UTC)[reply]
ԱՄՆ-ի_բնապահպանական_պատերազմը_Վիետնամի_դեմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԱՄՆ-ի_բնապահպանական_պատերազմը_Վիետնամի_դեմԱՄՆ հերբիցիդային պատերազմ Վիետնամում

«Բնապահպանական» բառը այստեղ չի սազում։ Բնությունը փչացնելու բնապահպանականը ո՞րն է :)։ Ոնց որ ասենք «Նացիստական Գերմանիայի հումանստական ցեղասպանությունը հրեաների դեմ»։ Առաջարկում եմ «ԱՄՆ հերբիցիդային պատերազմ Վիետնամում» կամ «ԱՄՆ էկոլոգիական պատերազմ Վիետնամում»։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:38, 29 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Լենի_Կրավից (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Լենի_ԿրավիցԼենի Քրավից

Ինչու՞ է Զոին Քրավից, իսկ իր հայրը՝ Կրավից, չգիտեմ, բայց եկեք լուծենք այս ընտանեկան դրամաները)) --A.arpi.a (քննարկում) 12:45, 3 Մայիսի 2024 (UTC)[reply]

Կողմ՝ Այս և նմանատիպ մյուս դեպքերում, անգլերեն անունների բառասկզբի K—ն համապատասխանում է հայերենի Ք-ի հետ։--Ավետիսյան91 (քննարկում) 10:04, 8 Հուլիսի 2024 (UTC)[reply]
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի վարչական բաժանում

Պատճառները հետևյալն են՝

  1. Աշխարհի գրեթե բոլոր պետությունների դեպքում օգտագործում ենք «Պետության կրճատ անվանում վարչական բաժանում» տարբերակը բացի Հայաստանից։
  2. Ավելի կարճ է։
  3. Ավելի հասկանալի է։ Երբ գրում ենք «Հայաստանի Հանրապետության» պարզ չէ, թե որ հանրապետության։ Իսկ երբ ուղղակի գրում ես «Հայաստանի» ապա դա ենթադրում է ներկա Հայաստանի (նույնը վերաբերում է բոլոր այլ պետություններին)։

Սահակ (քննարկում) 15:23, 4 Մայիսի 2024 (UTC)[reply]

Tesla (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

TeslaՏեսլա

Հայերեն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:49, 10 Մայիսի 2024 (UTC)[reply]

Կողմ -Սահակ (քննարկում) 14:30, 11 Մայիսի 2024 (UTC)[reply]

  • ԱշոտՏՆՂ ջան իսկ ինչու՞ է Մերսեդեսը լատինատառ։ --Valen1988 (քննարկում) 17:08, 11 Մայիսի 2024 (UTC)[reply]
    @Valen1988 ջան, ոչ մի պատճառ չեմ տեսնում։ Ես ամեն ինչ հայերեն թարգմանել չեմ սիրում, որովհետև լիքը դեպքերում ուղղակի փոխառելը ավելի ճիշտ է, բայց գրեթե ամեն ինչ, եթե հնարավոր է, հայերեն տառերով գրելուն կողմ եմ։ Հակառակ դեպքում մենք պահանջում ենք, որ մարդիկ Հայերեն Վիքիպեդիա կարդալիս նաև այլ լեզվով (հիմնականում անգլերեն, քո ասած դեպքում՝ գերմաներեն) կարդալու կանոններ իմանան։ Օրինակ ես, մենակ հայերեն իմացող կիսագրագետ տղա եմ, ո՞նց պետք ա իմանամ «Mercedes-Benz»-ը «մերցեդես բենզ» են կարդում, «մերկեդես բենզ», «մերքեդես բենզ», «մերկեդես բենս» թե՞ ուրիշ ինչ-որ բան։ Կամ ենթադրենք ինչ-որ տեղից բանավոր լսել եմ «բոսթոն դայնեմիքս»-ի մասին ու ուզում եմ ավելի շատ բան իմանալ, ո՞նց պետք ա փնտրեմ Հայերեն Վիքիպեդիայում, «boston daynemisqs՞», ո՞նց պետք ա անգլերեն չիմացող մարդը գտնի Boston Dynamics հոդվածը։ Հայերեն Վիքիպեդիա գրող մարդկանց մեծ մասը նվազագույնը երեք երկու լեզու գիտի, դրա համար խնդիրը չեն զգում։ Էս թեմայով մեր OG ադմիններից մեկը մի շատ լավ էջ ունի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:35, 11 Մայիսի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան հարցս հռետորական էր։ Քո՝ վերևում արված օրինակներին նայելիս, պետք է զանգվածային բոլոր լատինատառերը փոխես (լինի ավտո, թերթ, ընկերություն, ֆիրմա, կոնֆետ և այլ)։ Ի հարգանս, --Valen1988 (քննարկում) 14:13, 12 Մայիսի 2024 (UTC)։[reply]
Աերոֆլոտ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԱերոֆլոտԱէրոֆլոտ

Ընկերության անվանումը «է»-ով է(Аэрофлот), նաև տեղեկատուում է այդպես գրված։ --POitor քննարկում 19:01, 17 Հուլիսի 2024 (UTC)[reply]

  • Դեմ, օտար լեզվով ուղղագրությունը հայերենի համար հիմք չէ։ Հայերենի կանոններով բառամիջում է չի գրվում։ Հասցեների տեղեկատուն էլ հեղինակավոր աղբյուր չէ։ --23artashes (քննարկում) 13:00, 18 Հուլիսի 2024 (UTC)[reply]
    Ուղղագրության մասով համաձայն եմ, դա նկատի չունեի: Տարբեր կայքերում(որոնք համարում ենք վստահելի աղբյուրներ) երկու տարբերակներին էլ հանդիպեցի(ցանկության դեպքում հղումներ կարող եմ տալ), այդ պատճառով առաջարկեցի քննարկել:
    Այլ կերպ, կարելի է անգլերեն, որպես միջազգային անվանում փոխել Aeroflot: POitor քննարկում 13:20, 18 Հուլիսի 2024 (UTC)[reply]
Սյունիք օդակայան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Սյունիք օդակայանՍյունիք օդանավակայան

Չնայած արդի հայերենում երկու տարբերակների կիրառության(և՛ օդակայան, և՛ օդանավակայան), այնուամենայնիվ «օդակայան» առավել օգտագործվում է արևմտահայերենում, որի մասին վկայում է նաև արևմտա- և արևելա- հայերեն Վիքիպեդիաների հոդվածները։ Բացի այդ, ընկերության անվանումը «ՍՅՈՒՆԻՔ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՍՊԸ-է: --POitor քննարկում 12:47, 18 Հուլիսի 2024 (UTC)[reply]

Հայկական_ավիաուղիներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայկական_ավիաուղիներՀայկական ավիաուղիներ (1991)

Առաջարկում եմ այս հոդվածը անվանափոխել այսպես: Ես կստեղծեմ նոր՝ 2022 թվականին ստեղծված և այժմ էլ գործող «Հայկական աղիաուղիներ» հոդվածը: Քանի որ 2022 թվականին ստեղծվածը գործող է, այդ պատճառով եմ առաջարկում հինը(չի գործում) անվանափոխել(կարծեմ, անգլերեն վիքիպեդիայում ևս այդպես է արված):--POitor քննարկում 14:41, 19 Հուլիսի 2024 (UTC)[reply]