Jump to content

Օգոստոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օգոստոս (այլ կիրառումներ)
<< Օգոստոս >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
2024

Օգոստոս, տարվա ութերորդ ամիսն է, ունի 31 օր։

Մեր թվարկությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։ Հետագայում ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝ հռոմեական Օկտավիանոս կայսեր պատվին, որը հետագայում ստացավ «օգոստոս» տիտղոսը (նշանակում է՝ վսեմաշուք)։

Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31։ Մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։

Պատմական Հայաստանում օգոստոսը եղել է տարվա առաջին ամիսը և կոչվել է նավասարդ։

Կենդանաշրջանի նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոս ամսին ծնվածների կենդանաշրջանի նշաններն են՝

  • Առյուծը՝ մինչև ամսի 23-ը ծնվածների համար;
  • Կույսը՝ ամսի 23-ից հետո ծնվածների համար։

Անունն այլ լեզուներով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական լեզուներում օգոստոս անունը հիմնականում համապատասխանում է լատինական ավանդույթին։ Սակայն, կան նաև բացառություններ. այսպես՝ ֆիններեն ասում են elokuu՝ «հացի ամիս», արևելասլավոնական լեզուներում անունը կապված է՝ «մանգաղ» նշանակող բառի հետ. ուկրաիներեն՝ серпень, լեհերեն՝ sierpień, չեխերեն՝ srpen։

Բելառուսերեն կոչվում է «жнівень», կապված է «жніво»-բերք բառի հետ[1]։

Օգոստոս ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Большой белорусский энциклопедический словарь, Минск, 2011, ст. 5.