Jump to content

6ix9ine

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
6ix9ine
Բնօրինակ անունDaniel Hernandez
Ի ծնե անունիսպ.՝ Daniel Hernández
Նաև հայտնի է որպեսTekashi, Tekashi69 և 6ix9ine
Ծնվել էմայիսի 8, 1996(1996-05-08)[1][2] (28 տարեկան)
Bushwick, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ[4], trap metal?, հարդքոր ռեփ, SoundCloud ռեփ, punk rap?, ռեգետոն, Թրեպ երաժշտություն և Գենգստա ռեփ
Մասնագիտությունռեփեր և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group, Caroline Records[5] և Scumgang Records?
ԱնդամակցությունNine Trey Gangsters?[6]
Ստորագրություն
Ստորագրություն
 6ix9ine Վիքիպահեստում

Դանիել Էռնանդես (անգլ.՝ Daniel Hernandez մայիսի 8, 1996(1996-05-08)[1][2], Bushwick, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), հայտնի է 6ix9ine կեղծանունով (Սիքսնայն, առանց ձևավորման` SixNine), ինչպես նաև Tekashi69՝ ամերիկացի ռեփեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքի Բրուքլինի շրջանի Բուշուիկի վարչական շրջանում։ Մեքսիկուհու և պուերտոռիկացու որդի է[7]։ Էռնանդեսին հեռացրել են դպրոցից, երբ նա սովորում էր ութերորդ դասարանում[8]։ 2009 թվականին մահացել է նրա հայրը։ Որպեսզի ֆինանսապես աջակցի մորը, Էռնանդեսը զբաղվել է մարիխուանայի վաճառքով[8]։

Էռնանդեսը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2017 թվականին, երբ Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում հրապարակել է մի գրառում, որը Reddit և Թվիթեր սոցիալական ցանցերում վիրուս ային է դարձել։ Էռնանդեսի տարօրինակ արտաքինը (ծիածանագույն մազերը և ամբողջ մարմնով 69 թվանշանով դաջվածքները) նրան վեր են ածել համացանցային մեմի[9]։

Նոյեմբերի 10-ին աշխարհում հայտնի դարձավ նրա «Gummo» առաջնելույթը, որը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 12-րդ տեղը[10][11]։ 2018 թվականի մարտի 5-ին երգը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից պլատինե հավաստագիր է ստացել[12]։ Կատարողի հաջորդ երգը կոչվել է «Kooda» և 2017 թվականի դեկտեմբերի 23-ին Billboard Hot 100-ում զբաղեցրել է 61 տեղը[13]։ 2018 թվականի հունվարի 14-ին Էռնանդեսը թողարկել է իր երրորդ երգը՝ «Keke», որը ձայնագրվել է ռեփերներ Ֆեթի Ուափի և Արտիստ Ջ․ Դուբոուզի մասնակցությամբ[14]։

Շուտով Էռնանդեսը ազդարարեց իր դեբյուտային «Day69» միկստեյպը[15], որը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 23-ին և տեղ զբաղեցրել Billboard 200 հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականում[16][17]։

Խնդիրներ օրենքի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերին Էռնանդեսը մեղադրվել է անչափահասին անբարոյականացնելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2015 թվականի փետրվարի 21-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ սեռական հարաբերություն տասներեքամյա անչափահասի հետ, իսկ հետո տարածել դեպքի տեսանյութը։ Հանցագործության կատարման մեղադրանքում օգտագործվել է երեք տեսահոլովակ։

Հարցազրույցներից մեկում Էռնանդեսը հայտարարել է, որ աղջկա հետ սեռական հարաբերություն չի ունեցել՝ երբ իմացել է նրա տարիքը։ Նա ասել է, որ դեպքի ժամանակ տասնյոթ տարեկան է եղել, սակայն նրա ծննդյան տարեթիվն այլ բան է ասում[18]։

Մեղքն ընդունելու պայմանավորվածության համաձայն՝ Էռնանդեսը պարտավորվել է ստանալ միջնակարգ դպրոցն ավարտելու վկայական, սոցիալական կայքերում զերծ մնալ սեքսուալ և բաց բնույթ կրող կանանց պատկերներ հրապարակելուց, երկու տարի չխախտել օրենքը և այլն։ Եթե Էռնանդեսը կատարի համաձայնագրի պահանջները, ապա կստանա երեք տարի պայմանական ազատազրկում և սեռական բռնություն իրականացնող հանցագործների բազայում չի հաշվառվի, եթե ոչ, ապա նրան սպասվում է երեք տարվա ազատազրկում։ 2018 թվականի հունվարին դատական լսումներից մեկի ժամանակ Էռնանդեսը հայտնել է, որ չի հանձնել միջնակարգ կրթության վկայական ստանալու թեստը, դատավճռի հրապարակումը հետաձգել են մինչև 2018 թվականի ապրիլի 10[19][20]։ Լինելով անչափահաս՝ Էռնանդեսն արդեն ազատազրկվել էր ծեծի և հերոինի իրացման համար[9]։

Ռեփեր Մայքլ Բայտը, որն առավել հայտնի է Trippie Redd անունով, մի տեսագրության մեջ դատապարտել է Էռնանդեսին հետևյալ բառերով․ «Ես պեդոֆիլներին չեմ աջակցում», չնայած մինչ այդ Էռնանդեսի հետ երգ էր ձայնագրել[21]։ Կատարողների միջև վեճը երկար է շարունակվել[22]։

2018 թվականի հոկտեմբերի 27-ին Մանհեթենի դատարանը Էռնանդեսին դատապարտել է չորս տարվա պայմանական ազատազրկման՝ անչափահասներին սեքսուալ գործունեության մեջ ներգրավելու մեղադրանքով։ Որպես պատիժ Էռնանդեսը պետք է կատարի 1000 ժամ հասարակական աշխատանք, դադարեցնի հրապարակայնորեն իրեն ներկայացնել որպես բանդիտական շարժման կողմնակից, սոցիալական կայքերում չհրապարակի կանանց և անչափահասների բաց պատկերներ։ Դատարանում Էռնանդեսը հայտնել է, որ վերջին մի քանի ամիսներին բարեգործությամբ է զբաղվել, այդ թվում՝ Չիկագոյի անտուն մարդկանց համար սնունդ է գնել և այցելել է հիվանդանոցում քաղցկեղով հիվանդ երեխայի։ «Եթե ես այդքան վատը լինեի, 6-ամյա երեխան կցանկանա՞ր տեսնել ինձ», — հարց է հնչեցրել ռեփերը։ Ի վերջո ռեփերի փաստաբանները լավ են աշխատել և կարողացել են նրան ազատել բանտից։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2018 — «DUMMY BOY»
  • 2020 — «Tattle Tales»
Անվանում Մանրամասներ Տեղը չարտում
Billboard 200
[17]
ARIA Charts
[23]
Canadian Albums Chart
[24]
DEN
[25]
VG-lista
[26]
Official New Zealand Music Chart
[27]
Sverigetopplistan
[28]
Swiss Hitparade
[29]
UK Albums Char
[30]
Day69
  • Թողարկում՝ փետրվարի 23, 2018[[16]
  • Լեյբլ։ Scumgang, TenThousand Projects
4 11 5 32 14 15 15 20 20
Անվանում Տարեթիվ Տեղը չարտում Հավաստագիր Միկստեյպ
Billboard Hot 100
[31]
US
R&B/
HH

[32]
Hot Rap Songs UK Singles Chart
[30]
«Gummo» 2017 12 7 6 Day69
«Kooda» 50 29
«Keke»[33]
(մասնակցություն Fetty Wap և A Boogie wit da Hoodie-ի հետ)
2018 43 22 20
«Gotti»[34] 99 50 95
«Tati»[35]
(մասնակցությունը DJ Spinking-ի հետ)
46 23 8 100 TBA
Անվանում Տարեթիվ Տեղը չարտում Միկստեյպ
Billboard Hot 100
[36]
Official New Zealand Music Chart
[37]
Sverigetopplistan
[38]
Swiss Hitparade
[29]
«Billy» 2018 50 4 1 93 Day69
«Rondo»
(մասնակցությունը Tory Lanez և Young Thug-ի հետ)
73 8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://musicbrainz.org/artist/2282c539-05a2-477c-82b7-fe40798d37f3
  2. 2,0 2,1 Dutch Top 40
  3. 3,0 3,1 3,2 https://www.hiphoplately.com/tekashi-6ix9ine-shot-music-video-brooklyn-with-no-security/
  4. https://hiphopdx.com/reviews/id.3113/title.review-hate-it-or-like-it-tekashi-6ix9ines-day69-brings-grit-back-to-commercial-rap#
  5. https://www.carolineinternational.com/tag/6ix9ine/
  6. https://www.nytimes.com/2019/12/18/nyregion/tekashi-69-sentenced.html
  7. «Open Space: Tekashi69 — YouTube». Interview with Mass Appeal, published August 3, 2017. See minute 4:09.
  8. 8,0 8,1 «The 6IX9INE Interview — YouTube». Interview with No Jumper, published July 24, 2017. See minutes 20:34-22:32.
  9. 9,0 9,1 «Here's What You Need To Know About Controversial Brooklyn Rapper 6ix9ine & His Breakout Hit "Gummo"». Genius. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «GUMMO - 6ix9ine | Songs, Reviews, Credits | AllMusic». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Billboard Hot 100: December 30, 2017». Billboard.
  12. 12,0 12,1 12,2 «Gold & Platinum -RIAA». RIAA. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  13. «Billboard Hot 100: December 23, 2017». Billboard.
  14. «6ix9ine Drops New KeKe Video - XXL». XXL. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  15. «6ix9ine Shares Release Date for His Debut Mixtape - XXL». XXL. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  16. 16,0 16,1 «6ix9ine Drops Debut Mixtape 'Day69'». XXL. 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  17. 17,0 17,1 Caulfield, Keith (2018 թ․ մարտի 4). «Bon Jovi's Back at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  18. Nick Mojica (2017 թ․ դեկտեմբերի 14). «New Details in Tekashi 6ix9ine's Sexual Misconduct Case». XXL. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. Nick Mojica (2018 թ․ հունվարի 30). «Judge Gives 6ix9ine One Last Chance to Pass GED Test». XXL. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  20. Rich Juzwiak (2018 թ․ հունվարի 30). «Sentencing in Rapper 6ix9ine's Child Sex Case Delayed Because He Failed His GED». Jezebel. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  21. «Trippie Redd Denounces Tekashi 6ix9ine As A "Pedophile"». Mass Appeal (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. «A Brief History of the Trippie Redd and Tekashi 6ix9ine Beef». Mass Appeal (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2018 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  24. «Canadian Albums: March 10, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  25. «Album Top-40 Uge 9, 2018». Hitlisten. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  26. «VG-lista - Topp 40 Album uke 9, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  27. «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2018 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  28. «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին. Click on «Veckans albumlista».
  29. 29,0 29,1 «Discographie 6ix9ine - hitparade.ch». Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  30. 30,0 30,1 «6ix9ine | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  31. Peak chart positions for singles on the US Billboard Hot 100:
  32. Peak chart positions for singles on the US R&B/Hip-Hop Songs chart:
    • For «Gotti»: «R&B/Hip-Hop Songs». 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  33. «KEKE - Single by 6ix9ine, Fetty Wap & A Boogie wit da Hoodie on Apple Music». iTunes. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  34. «6ix9ine Shows Off His Melodic Side on New Song 'Gotti': Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  35. «TATI (за участі DJ SPINKING) - Single by 6ix9ine». iTunes. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  36. Peaks of other charted songs in the US:
  37. «NZ Heatseeker Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  38. «Swedish Heatseeker Chart - 23 mars 2018». Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «6ix9ine» հոդվածին։