Ժասմին Ռոուզ Ուիլսոնը ծնվել է Վաշինգտոն ԿՇ-ում և մեծացել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆեյեթևիլ քաղաքում։ 9 տարեկանում նա արդեն դաշնամուր էր նվագում, իսկ դպրոցային տարիներում՝ երգեր էր ձայնագրում։ Նրա ընտանիքը նկատել է նրա տաղանդը, երբ նա 12 տարեկան էր[3]։
2017 թվականին «From Dusk 'til Dawn» միքսթեյփի թողարկումից հետո, Baby Rose-ը արժանացել է ուշադրության այնպիսի արտիստների կողմից, ինչպիսիք են SZA-ը, Քեհլանին և Ջեյ Քոուլը։ 2019 թվականի նա մասնակցել է Մեթ Մարթիանի «The Last Party», Big K.R.I.T.-ի «K.R.I.T. Iz Here» և Dreamville-ի «Revenge of the Dreamers III» ժողովածուներին[4]։
2019 թվականի նա մասնակցել է Արի Լենոքսի Shea Butter Baby շրջագայությանը[5]։ Նա թողարկել է իր «To Myself» դեբյուտային ստուդիական ալբոմը 2019 թվականի օգոստոսի 22-ին[6]։