«Microsoft Teams» (Մայքրոսոֆթ թիմս), կորպորատիվ հարթակ, որի աշխատանքային տարածքում միավորվում են զրուցարան, հանդիպումներ, նշումներ և հավելվածներ։ Ստեղծվել է Մայքրոսոֆթ ամերիկյան համաշխարհային կորպորացիայի կողմից՝ մրցելու Slack կորպորատիվ մեսենջերի հետ։ Ծառայությունը ներկայացվել է 2016 թվականի նոյեմբերին, միևնույն ժամանակ հասանելի է դարձել հարթակի նախնական տարբերակը[1]։ Microsoft Teams-ը Microsoft Office 365 փաթեթի մի մասն է և տարածված է ձեռնարկության բաժանորդագրության միջոցով։ Բացի Microsoft Office 365-ից, Microsoft Teams-ն ինտեգրված է Skype-ի հետ, բացի այդ այն հնարավորություն ունի ինտեգրվելու երրորդ կողմի ծրագրերի հետ[2]։ Microsoft Teams-ի թողարկումից հետո Slack-ը Նյու Յորք Թայմս թերթի մեկ ամբողջ էջում գովազդ է տեղադրել։
«The Verge» վեբ կայքը գրում է, որ չնայած Slack-ն օգտագործում են Fortune 100-ի 28 ընկերություն, ղեկավարությունը պահանջում է վճարել ծառայության համար, եթե Teams-ը առանց հավելյալ վճարի կներկայացնի նույնատիպ գործառույթներ, որոնք առկա են Office 365-ում[3]։ «ZDNet» էլեկտրոնային ամսագիրը հայտնել է, որ ընկերությունները չեն մրցակցում նույն լսարանի համար, քանի որ Teams-ը թույլ չի տալիս միանալ հարթակին անստորագիր մասնակիցներին, փոքր բիզնեսն ու ֆրիլանսերները դժվար թե կիրառեն այս հարթակը[4]։ Microsoft-ը ծրագրել է ավելացնել այդ գործառույթը[5]։ Teams-ի այդ հայտարարությունից հետո Slack-ը խորացրեց իր ինտեգրումը Google-ի ծառայությունների հետ։ Microsoft-ը Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ գովազդել է Teams-ին՝ նպատակ ունենալով ծառայությունը կիրառելի դարձնել 2017 թվականի սկզբին[6]։ 2019 թվականի մարտի սկզբին ներկայացվել են նորարարությունները, որոնք կոչված էին աշխատանքային հանդիպումներն առավել արդյունավետ և հարմար դարձնել[7]։