Perfume Genius
Perfume Genius | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Michael Alden Hadreas |
Նաև հայտնի է որպես | Perfume Genius |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1981 (42 տարեկան) Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ինդի փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժիշտ և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Matador Records? |
Պարգևներ | |
Կայք | perfumegenius.org |
Perfume Genius Վիքիպահեստում |
Մայք Ադրեաս (անգլ.՝ Mike Hadreas, սեպտեմբերի 25, 1981, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ-կատարող, որը հայտնի է Perfume Genius բեմական կեղծանվամբ։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրեասը ծնվել է Այովա նահանգի Դե Մոյն քաղաքում, 6 կամ 7 տարեկան հասակում տեղափոխվել է Վաշինգտոնի Էվերեթ քաղաք[1][2]։ Դպրոցում նա սովորել է նկարչություն և, լինելով երեխա՝ դաշնամուրի դասերի է գնացել[1]։ Նրա մայրը հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցման գործում մասնագիտացած ուսուցիչ էր, իսկ հետո աշխատել է միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ Ադրեասը դեռահաս է եղել[1]։
Ադրեասն իր դպրոցում միակ բաց համասեռամոլ աշակերտն էր և սպանության սպառնալիքներ էր ստանում, որոնք դպրոցի ղեկավարությունը չէր տեսնում[2]։ Նա դուրս է եկել դպրոցից ավարտական դասարանում։ Երկու տարի անց նա հարձակման է ենթարկվել մի քանի տղամարդկանց կողմից[2]։ Տեղափոխվել է Նյու Յորքի Վիլյամսբերգ և աշխատել է Իսթ Վիլիջում գտնվող ակումբում որպես դռնապան։ 2005 թվականին նա վերադարձել է իր տուն՝ Սիեթլ, և սկսել է երաժշտություն ձայնագրել[1]։ 2008 թվականին նա սկսել է տեղադրել իր MySpace երգերը՝ Perfume Genius կեղծանունով՝ դրանով իսկ սկսելով երաժշտական կարիերան։ Ադրեասի երաժշտությունը ուսումնասիրում էր սեքսուալության, Կրոնի հիվանդության դեմ իր անձնական պայքարի, ընտանեկան բռնության և ժամանակակից հասարակության մեջ գեյ տղամարդկանց առջև ծառացած վտանգների թեմաները։
Learning
[խմբագրել | խմբագրել կոդը]«Learning» երգի առաջին ալբոմը թողարկվել է 2010 թվականի հունիսի 21-ին Turnstile Records լեյբլում և Matador Records-ում ԱՄՆ-ում՝ ստանալով քննադատների դրական արձագանքները։
Put Your Back N 2 It
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Put Your Back N 2 It», թողարկվել է 2012 թվականի փետրվարի 20-ին։
Դրա թողարկման նախօրեին ներկայացվել է «Hood» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է հունգարացի պոռնոդերասան Արփադ Միկլոշը[3]։
Too Bright
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 23-ին Ադրեասը թողարկել է «Too Bright» երրորդ ալբոմը, որի համապրոդյուսերը Portishead-ից Էդրիան Աթլին էր։ Ալբոմը դիմավորվել է քննադատների խանդավառ արձագանքներով։
2016 թվականի սեպտեմբերի 16-ին Ադրեասը թողարկել է Էլվիս Փրեսլիի «Can’t Help Falling in Love» երգի քավերը՝ Prada-ի հետ համագործակցությամբ։
No Shape
[խմբագրել | խմբագրել կոդը]4-րդ ստուդիական ալբոմը՝ «No Shape», թողարկվել է 2017 թվականի մայիսի 5-ին՝ կրկին ստանալով քննադատների հիացական արձագանքները։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիայի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Learning (2010)
- Put Your Back N 2 It (2012)
- Too Bright (2014)
- No Shape (2017)
- Set My Heart on Fire Immediately (2020)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Frere-Jones, Sasha (2014 թ․ սեպտեմբերի 22). «Growth Spurt». The New Yorker.
- ↑ 2,0 2,1 2,2 Meter, William Van (2014 թ․ սեպտեմբերի 17). «Lashing Out at His Tormentors, at Last». The New York Times (անգլերեն). 0362-4331.
- ↑ Dombal, Ryan. (2012 թ․ հունվարի 18). «Video: Perfume Genius: «Hood»» (անգլերեն). Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Perfume Genius» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երգիչներ
- ԼԳԲՏ-ն երաժշտության մեջ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Ամերիկացի ռոք երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- Բեմական կեղծանուններ